ազատում

  • Արտակ Դավթյանն ազատվեց Գլխավոր շտաբի պետի պաշտոնից

    Արտակ Դավթյանն ազատվեց Գլխավոր շտաբի պետի պաշտոնից

    Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից, որտեղ հրապարակվել է փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը։ Ազատման հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը։ Փաստաթղթում նշվում է, որ հիմք է ընդունվել վարչապետի առաջարկությունը։

  • Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը ազատվել է պաշտոնից

    Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը ազատվել է պաշտոնից

    Հուլիսի 28-ին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկանում ենք, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 28-ին ստորագրել է հրամանագիր Սերգեյ Գրիգորյանին Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից ազատելու մասին:

  • Վարչապետի խորհրդականն ազատվել է պաշտոնից

    Վարչապետի խորհրդականն ազատվել է պաշտոնից

    ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սրբուհի Ղազարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սրբուհի Ղազարյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից», – ասված է համապատասխան փաստաթղթում։ Վերջինի էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքից։

  • Լոռու փոխմարզպետն ազատվել է պաշտոնից

    Լոռու փոխմարզպետն ազատվել է պաշտոնից

    ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Քաջայր Նիկողոսյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Քաջայր Նիկողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից», – ասված է համապատասխան փաստաթղթում: Որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։

  • Կարեն Աբրահամյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի պաշտոնից

    Կարեն Աբրահամյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի պաշտոնից

    Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Աբրահամյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Կարեն Աբրահամյանին ազատել…

  • Գնել Հասրաթյանը ազատվել է ԲԸՏՄ ղեկավարի պաշտոնից

    Գնել Հասրաթյանը ազատվել է ԲԸՏՄ ղեկավարի պաշտոնից

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գնել Հասրաթյանը ազատվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գնել Հասրաթյանին ազատել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից», – ասված է համապատասխան որոշումում: Որոշումը հրապարակվել…

  • Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան․ նա պահանջում է իրեն ազատելու հրամանագիրն անվավեր ճանաչել

    Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան․ նա պահանջում է իրեն ազատելու հրամանագիրն անվավեր ճանաչել

    ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։ Դատարան դիմելու պատճառը՝ փետրվարի 24-ին ՀՀ նախագահի՝ իրեն ազատելու վերաբերյալ հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջն է։ Հայցն այսօր է ներկայացվել։ Այն մակագրվել է դատավոր Մհեր Համբարձումյանին։

  • Սոցապ ծառայության պետն ազատվել է պաշտոնից

    Սոցապ ծառայության պետն ազատվել է պաշտոնից

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով՝ Անի Ամիրշանդյանն ազատել է Սոցապահովության ծառայության պետի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Անի Ամիրշադյանին ազատել Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից», – ասված է որոշման մեջ: Որոշման էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է e-gov.am կառավարական հատուկ կայքից։

  • Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից

    Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով՝ Սուսաննա Սաֆարյանը ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սուսաննա Սաֆարյանին ազատել Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից», – ասվում է համապատասխան որոշման մեջ: Որոշումը հրապարակվել է e-gov.am կառավարական կայքից։

  • Նարեկ Բաբայանը Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

    Նարեկ Բաբայանը Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

    Նարեկ Բաբայանը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնել է Բաբայանը Facebook-ի գրառման միջոցով։ «Հայտնում եմ, որ այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելու դիմում եմ ներկայացրել։ Շնորհակալ եմ ՀՀ Վարչապետից վստահության և ընձեռված հնարավորության համար։ Շնորհակալ եմ նաև գործադիր և օրենսդիր իշխանության իմ գործընկերներից այս ընթացքում արդյունավետ…

  • Արցախում խոր ափսոսանքով ընդունեցինք Պարգև Սրբազանի ազտվելու լուրը. Հարությունյան

    Արցախում խոր ափսոսանքով ընդունեցինք Պարգև Սրբազանի ազտվելու լուրը. Հարությունյան

    Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ Արցախում խոր ափսոսանքով ընդունեցինք Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ազատվելու լուրը: Ավելի քան երեք տասնամյակ հայրենանվեր առաքելություն իրականացնելով Արցախում՝ Պարգև Սրբազանը դարձել է սեփական հողի վրա ազատ ու խաղաղ ապրելու և արարելու, ազգային ինքնության և հավատքի պահպանման ու ամրապնդման համար…

  • Տիգրան Պետրոսյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից

    Տիգրան Պետրոսյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից

    ՀՀ կառավարությունն այսօր՝ նիստի ընթացքում, որոշում կայացրեց Տիգրան Պետրոսյանին ազատել Շիրակի մարզպետի պաշտոնից։ Շիրակի նոր մարզպետը կարող է լինել Հովհաննես Հարությունյանը, ում նշանակման հարցը Կառավարության նիստի օրակարգում է։ Հիշեցնենք, որ Պետրոսյանը մարզպետի պաշտոնում էր 2019 թվականից։

  • Նախագահը ստացել է Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկը

    Նախագահը ստացել է Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկը

    ՀՀ նախագահի աշխատակազմն ստացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: Արսեն Թորոսյանը առողջապահության նախարար էր նշանակվել 2018թ․մայիսի 12-ին։

  • Փաշինյան ԱՆ գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնից

    Փաշինյան ԱՆ գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնից

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լուսինե Քոչարյանն ազատվել է Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Լուսինե Քոչարյանին 2021 թվականի հունվարի 15-ից ազատել առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից», – ասված է համապատասխան որոշման մեջ։ Որոշումը հրապարակվել է e-gov.am կառավարական կայքում։

  • Վիրաբյանը խնդրել է Մարությանին ազատել իրեն փոխքաղաքապետի պաշտոնից․ նա տեղափոխվում է Հ1

    Վիրաբյանը խնդրել է Մարությանին ազատել իրեն փոխքաղաքապետի պաշտոնից․ նա տեղափոխվում է Հ1

    Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ եմ ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: Կարծում եմ, սա լավ հնարավորություն է՝ մասնակցելու Առաջին ալիքում նախատեսվող կարևոր որակական փոփոխությունների ու ստեղծագործ նոր գաղափարների իրագործման գործընթացին: Ուստի դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ազատել ինձ…