fbpx
Կառավարություն

Նարեկ Բաբայանը Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Նարեկ Բաբայանը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնել է Բաբայանը Facebook-ի գրառման միջոցով։

«Հայտնում եմ, որ այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելու դիմում եմ ներկայացրել։

Շնորհակալ եմ ՀՀ Վարչապետից վստահության և ընձեռված հնարավորության համար։ Շնորհակալ եմ նաև գործադիր և օրենսդիր իշխանության իմ գործընկերներից այս ընթացքում արդյունավետ համագործակցության համար։

Ուզում եմ նաև շնորհակալությունս հայտնել Կոմիտեի աշխակազմին շուրջ երկուսուկես տարվա համատեղ աշխատանքի համար և մաղթել աշխատանքային և անձնական հաջողություններ», – գրել է Բաբայանը։

https://www.facebook.com/NarekBabayan.CivilContract/posts/2751471405092022

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ