ազատ թի վի
Ապրիլի 30-ին ՀՀ դեսպանություն է այցելել լիբանանցի պատմաբան-ցեղասպանագետ Սալեհ Զահրեդդինը, որը Հայոց ցեղասպանության, Հայաստանի և հայ-լիբանանյան բարեկամական կապերի վերաբերյալ բազմաթիվ գրքերի և հրապարակումների հեղինակ է: Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Սալեհ Զահրեդդինին իր մասնագիտական արհեստավարժ աշխատանքի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների համար, որը շատ կարևոր նշանակություն ունի քաղաքագիտության և պատմագրության շրջանակներում:…
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի գլխավոր տաճարում հայկական խաչքարերի լուսանկարների ցուցահանդես է բացվել: Տաճարը հայտնի է նաև Սուրբ Երրորդության տաճար անվամբ: Ցուցահանդեսը բացվել է Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին հայտնում է rusarminfo-ն։ «Լուսանկարների այս ցուցադրության շնորհիվ տաճարի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու հայկական խաչքարերն ու հասկանալու դրանց տարբերությունը իռլանդական հուշարձան-խաչերից»,- գրում է իռլանդական CatholicIreland.net-ը: Աղբյուրը նաև…
Մայիսի 2-ին տեղի է ունեցել ԵԿՄ վարչության նիստ հետևյալ օրակարգով. վարչության փոխնախագահների ընտրություն, վարչության աշխատանքային հանձնաժողովների ձևավորում, Երկրապահի օրվան և մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների կազմակերպման ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում: Այս մասին հայտնում են ԵԿՄ-ի մամուլի ծառայությունից: Կազմակերպության կանոնադրության համաձայն `վարչությունը հաստատել է ԵԿՄ վարչության նախագահի կողմից առաջադրված առայժմ երեք փոխնախագահների թեկնածությունը: Նորանշանակ փոխնախագահներից յուրաքանչյուրը այսուհետ կհամակարգի…
Էդուարդ Աղաջանյանը մայիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն լուրերին, թե ինքը հավակնում է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնին, ասաց, որ այն բացարձակ սուտ է և որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։ «Նման հարց չի քննարկվում և չի կարող քննարկվել։ Նման քննարկման որևէ հիմք չկա»,–նշեց նա։ Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ ինքը շարունակելու է պաշտոնավարել որպես վարչապետի աշխատակազմի…
Շվեդիայի խորհրդարանը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին գրառում է կատարվել Ստոկհոլմում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Մայիսի 2-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման վերաբերյալ քննարկում, որին հրավիրվել էր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։ Քննարկմանը ելույթ են ունեցել խորհրդարանի վեց խմբակցությունների…
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշել Օբաման, կդառնան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման սկզբնական շրջանի մասին պատմող սերիալի պրոդյուսերներ, գրում է DW-ն: Նշվում է, որ սերիալը նկարահանվելու է Թրամփին ոչ այդքան շահեկան դիրքերում ներկայացնող գրքի մոտիվներով: «Netflix-ով հեռարձակվող սերիալը կդառնա գրող Մայքլ Լյուիսի «5-րդ ռիսկ»-ի էկրանավորումը, որը ներկայացնում է Թրամփի կառավարման առաջին…
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հետ համատեղ Հայաստանում այս տարի կկազմակերպի իրանական պոեզիայի ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոն։ Մրցույթը կիրականացվի Հայաստանում պարսկերենի ուսուցմամբ կրթօջախների 12-15 տարեկան սաների շրջանում։ Մրցույթին կարող են մասնակցել նաև այլ կազմակերպություններում պարսկերեն ուսումնասիրող նշված տարիքի հայ երեխաներ: Մասնակիցները կասմունքեն 2 լեզվով՝ պարսկերեն և հայերեն: Մրցույթը կիրականացվի…
Լեոնարդո դա Վինչիի` Փարիզի Լուվր թանգարանում ցուցադրվող «Մոնա Լիզա» նկարը գլխավորել է Եվրոպայի ամենավատ տեսարժանությունների ցուցակը։ Այն կազմվել է բրիտանացի զբոսաշրջիկների կարծիքների հիման վրա: Այս մասին հայտնել է News.sky.com-ը: Հարցումը կատարել է Մեծ Բրիտանիայի EasyJet լոուքոսթեր-ավիաընկերությունը, որը հարցում է անցկացրել երկու հազար զբոսաշրջիկների շրջանում: Երկրորդ տեղում հայտնվել է Չեքփոյնթ Չառլին, որը սահմանային հսկիչ անցակետը Բեռլինի…
ԱՄՆ-ում կբացվի երկրի ամենաերկար կամուրջը։ SkуBridge-ը Գաթլինբերգում (Թենեսիի նահանգ) գցված է 207մ Գրեյթ Սմոքի Մաունթինս դաշտավայրի վրայով և այցելուների համար կբացվի արդեն մայիսի 17-ին։ Ինչպես հայտնում է USA.one-ը, նրանք, ովքեր վախենում են բարձրությունից, պետք է մի քանի անգամ մտածեն կամրջի վրա ոտք դնելուց առաջ։ Դրա կենտրոնում կան ապակյա վահանակներ, որոնց միջով ներքևում` ձեզնից 42 մ…
Եվրոպական մի շարք առաջատար նավթային ընկերություններ Թեհրանում մասնակցել են Իրանի նավթի, գազի և դիստիլյատ վառելիքի 24-րդ միջազգային ցուցահանդեսին՝ չնայած ամերիկյան պատժամիջոցներին: RT լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ցուցահանդեսի մասնակիցներից մի քանիսն անդրադարձել են Վաշինգտոնի սահմանած արգելքներին՝ դրանք անվանելով Իրանում արտասահմանյան բիզնեսի համար մեծ խոչընդոտ: Ապրիլի 22-ին Վաշինգտոնը հայտարարել էր, որ բացառության կարգով Իրանից նավթ ներկրող պետություններն այլևս…
Աբխազիայի մայրաքաղաքում դպրոց է այրվում։ Կրակի դեմ պայքարում է 100 փրկարար, տուժածներ չկան: Սուխումի Պուշկինի անվան թիվ երկու ռուսական դպրոցում բռնկած հրդեհի մասին հաղորդումը հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հերթապահ մասն ստացել է Երևանի ժամանակով ժամը 07:40-ին: Երբ պատահարի վայր են ժամանել փրկարարները, այրվում էր շենքի տանիքը: Տեղի ունեցածի մասշտաբները գնահատելու համար այնտեղ ժամանել է…
«Բազմապատիկներով են կոռուպցիոն դեպքերով հայտարարված նախաքննությունների համադրությունը, շուրջ 12 անգամ ավելի կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված վնաս է հայտնաբերվել՝ 17-ի համեմատ, որն էլ իր հերթին տարբերվում է 2016-ի ցուցանիշներից»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա ընդգծեց, որ ոչ միայն հայտնաբերման դեպքերն են ավելացել, այլև դրանով պայմանավորված պետությանը պատճառված վնասների վերականգնման ծավալները: «Այսօր քննվող…
Անգլիայում և Հյուսիսային Իռլանդիայում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Ընդհանուր առմամբ ընտրվելու են Անգլիայի 248 տեղական խորհուրդների 8,4 հազարից ավելի ներկայացուցիչներ: Ինչ վերաբերում է Հյուսիսային Իռլանդիայի ընտրություններին, ապա այնտեղ պայքար կծավալվի 11 խորհրդի 462 աթոռի համար: Ընտրություններն ընթանում են այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Մանչեսթրը, Լիվերպուլը, Նյուքասլը, Յորքը և Սթոք օն Թրենթը: Քվեարկություն չի…
«Նիմ» ակումբը հումորով է անդրադարձել Լիոնել Մեսսիի՝ ակումբային կարիերայի 600-րդ գոլը խփելու փաստին: Ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը Twitter-ի պաշտոնական էջում հրապարակելով Մեսսիի գոլերի վիճակագրությունը՝ գրել է. «600 գոլ և ոչ մի գոլ մեր դարպասը…»: Հիշեցնենք,որ Մեսսին դուբլի հեղինակ է դարձել Լիվերպուլի դեմ խաղում:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այցը ԱՄՆ, որը պլանավորված էր աշնանը, չի կայանա: Այդ մասին մայիսի 2-ին հայտնել է Rustavi 2 հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ: Հեռուստաալիքի տվյալներով՝ այցը նախապատրաստվում էր դեռ մարտից, այդ ուղղությամբ աշխատում էր Վրաստանի ԱԳ նախարարությունը, սակայն անհասկանալի պատճառներով այցը չի կայանա: Այն փաստը, որ այցն իրոք նախապատրաստվում էր, հաստատել է նաև նախագահի վարչակազմի…