ազատ թի վի

  • Երեք ընտրախախտում մեկ տեղամասում

    Երեք ընտրախախտում մեկ տեղամասում

    ԳԱԼԱ-ն գրում է՝ Ընդամենը կես ժամվա ընթացքում 9/47 ընտրատեղամասում, որտեղ ՊՆ նախկին նախարարն ու ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն էր քվեարկում, մեր տեսախցիկն արձանագրեց մի քանի ընտրախախտում: Մինչև Վիգեն Սարգսյանի քվեարկությունը  լրագրողների ու դիտորդների թիվն ավելի շատ էր, քան ընտրողների, միայն դրանից  հետո իրավիճակը փոխվեց. ընտրողների հոսքը մեծացավ: Քաղաքացիներից մեկն քվեախցից դուրս է գալիս քվեաթերթիկը ձեռքին,…

  • «Քվեարկել եմ հանուն հեղափոխական Հայաստանի». Սուրեն Սահակյան

    «Քվեարկել եմ հանուն հեղափոխական Հայաստանի». Սուրեն Սահակյան

    «Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը բոլոր հայերի համար ցանկանում է ունենալ արդար, ազատ և համերաշխ Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընտրություն կատարեց թիվ 6/17 ընտրատեղամասում, որտեղ եկել էր դստեր և կնոջ հետ: «Ես իմ Սաթենի (դուստրն է՝ հեղ.), իմ և բոլորի համար ցանկանում եմ ունենալ արդար, ազատ և համերաշխ Հայաստան ու ցանկանում եմ հավատալ,…

  • Ահազանգ Գյումրիում. քաղաքացին դժգոհել է

    Ահազանգ Գյումրիում. քաղաքացին դժգոհել է

    ԳԱԼԱ-ն  ահազանգ է  ստացել Գյումրու Կազաչի պոստ, Դոս 1, տուն 11 հասցեում բնակվող քաղաքացուց: Ռուզաննա Հարությունյանը փոխանցել է, որ տեղամասում, ուր ինքը ընտրություն է  կատարել, ընտրողին տվել են ոչ թե 11 քվեաթերթիկ, այլ 10: Քվեախցում նկատել է, որ բացակայում է 4-րդ քվեաթերթիկը: Նա դիմել է հանձնաժողովի նախագահին, որից հետո Ռուզաննա Հարությունյանին տվել են 4-րդ քվեաթերթիկը:…

  • Նախընտրական շրջանում ենթադրյալ ընտրական հացնագործության 1 դեպքով հարուցվել է քրեական գործ, 19 դեպքով նախապատրաստվում են նյութեր. Դատախազություն

    Նախընտրական շրջանում ենթադրյալ ընտրական հացնագործության 1 դեպքով հարուցվել է քրեական գործ, 19 դեպքով նախապատրաստվում են նյութեր. Դատախազություն

    ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը դեկտեմբերի 8-ի ժամը 18.00-ի տվյալներով ուսումնասիրել է 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում կատարված ենթադրյալ ընտրական բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ իրավապահ մարմինների ստացած 76 ահազանգ, որոնք ստուգվել կամ ստուգվում են հետաքննության և նախաքննության մարմինների կողմից: Այս մասին հայտնում է 168.am-ը։ Դեպքերից 48-ը զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներից…

  • Ավելի քանի 1500 ընտրատեղամասերում կատարվող իրադարձություններին հնարավոր կլինի հետևել օնլայն

    Ավելի քանի 1500 ընտրատեղամասերում կատարվող իրադարձություններին հնարավոր կլինի հետևել օնլայն

    ArmVote-ի փոխանցմամբ՝ ԿԸՀ-ի համացանցային կայքում (electionsonline.am) գործարկվել է «Ուղիղ հեռարձակում տեղամասերից» նշագրմամբ հղում, որով կարելի է համացանցային հեռարձակմամբ ուղիղ ժամանակային ռեժիմում հետևել դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ավելի քան 1500 ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքին և նաև քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացին։

  • Ընտրությունների օրը ՊՆ-ում կգործի «թեժ գիծ»

    Ընտրությունների օրը ՊՆ-ում կգործի «թեժ գիծ»

    Պաշտպանության կայքի տեղեկացմամբ, ՀՀ ԱԺ 2018թ. արտահերթ ընտրությունների քվեարկության օրը` դեկտեմբերի 9-ին, ժամը 08.00-ից մինչև 20.00-ն, գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության «Թեժ գիծը»: Զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում խնդրում ենք զանգահարել 1-28 անվճարհեռախոսահամարին:

  • Զոհրաբ Մնացականյան՝ «ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»

    Զոհրաբ Մնացականյան՝ «ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել  ԵԱՀԿ 25-րդ նախարարական խորհրդի նիստին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Զոհրաբ Մնացականյանի ելույթում, մասնավորապես, ասված է. «Սա առանձնահատուկ տարի է Հայաստանի համար: Մայիսին Հայաստանում Թավշյա խաղաղ հեղափոխության հաղթանակն ի ցույց դրեց հայ հասարակության վճռականությունը կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի և…

  • «Ցանկացած անձ պետք է զգուշավորություն ու նրբանկատություն ցուցաբերի իր այն հրապարակային ելույթներում, որոնք վերաբերում են դատավորներին», – դատավորների միություն

    «Ցանկացած անձ պետք է զգուշավորություն ու նրբանկատություն ցուցաբերի իր այն հրապարակային ելույթներում, որոնք վերաբերում են դատավորներին», – դատավորների միություն

    ՀՀ դատավորների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է. «Վերջին օրերի ընթացքում հասարակության մի շարք անդամների կողմից զանգվածային լրատվության միջոցներով հնչող՝ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների կապակցությամբ ՀՀ դատավորների միությունը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ. Դատավորների անկախությունն ու անաչառությունը, արդարադատության իրականացմանը ցանկացած միջամտության և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի…

  • Փարիզում 300 մարդ է ձերբակալվել

    Փարիզում 300 մարդ է ձերբակալվել

    Փարիզում «դեղին բաճկոնների» շարժման բողոքի ակցիայից առաջ, շաբաթ առավոտյան մոտ 300 մարդ է ձերբակալվել, տեղեկացնում է France Info-ն:  Ավելի վաղ հաղորդվում էր 120 ձերբակալվածի մասին, որոնցից 30-ը կալանավորվել էր: Այս անգամ կալանավորվածների թիվը հասել է 32-ի: Ֆրանսիայում վառելիքի գնի բարձրացման դեմ իրականացվող  բողոքի ակցիան  անցկացվում է նոյեմբերի 17-ից:

  • Ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ թեժ գիծ է գործում

    Ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ թեժ գիծ է գործում

    Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն հաղորդելու նպատակով թեժ գիծ է գործում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ դեկտեմբերի 9-ին թեժ գիծը գործելու է շուրջօրյա: «Առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն հաղորդելու համար կարող եք զանգահարել՝…

  • ՄԻՊ-ը ոստիկանությունից պարզաբանումներ կպահանջի

    ՄԻՊ-ը ոստիկանությունից պարզաբանումներ կպահանջի

    Politik.am-ը գրում է. ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից «News.am» լրատվամիջոցի գրասենյակ այցելելու, ոստիկանության՝ լրատվական գործակալության ղեկավարությանն ուղղված նամակների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ, տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։ ՀՀ ոստիկանությունից կպահանջվեն պարզաբանումներ՝ այդ թվում հիմք ընդունելով «News.am» լրատվական գործակալության հայտարարություններում նշված հանգամանքները: Քննարկման ընթացակարգի այս փուլում ՄԻՊ-ն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ լրատվամիջոցների…

  • ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 08.12.2018թ. դրությամբ

    ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 08.12.2018թ. դրությամբ

    Քվեարկության նախորդ օրը ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.573.779,որից՝– ըստ գտնվելու վայրի ընտրողների և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` 12.549, – Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 206,-ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 480,– ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվը` 844:

  • Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել

    Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել

    Ոստիկանության կայքը երեկ հայտարարություն է տարածել. «Նյուզ. ամ» կայքի խմբագիր Արմենիկա Կիվիրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ոստիկանությունը եկել է Նյուզ.ամ-ի խմբագրություն…»: Նշվածի կապակցությամբ պարզաբանում ենք, որ այսօր ոստիկանության ՔՀԳՎ-ի աշխատակիցը միայնակ այցելել է Նյուզ-ի խմբագրություն` ՀՀ գլխավոր դատախազությունից փոխանցված տեղեկության հիման վրա պատրաստված գրությունը հանձնելու: Խմբագրությունում նա օրենքով սահմանված կարգով ներկայացել է, գլխավոր խմբագրին…

  • Մաքսային միության նիստ Դիլիջանում: Ստորագրվել են տասնյակ որոշումներ

    Մաքսային միության նիստ Դիլիջանում: Ստորագրվել են տասնյակ որոշումներ

    Դիլիջանում անցկացվել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 29-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: Ողջունելով մասնակիցներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը բարձր է գնահատել գործընկեր պետությունների մաքսային ծառայությունների համագործակցության խորացմանը և արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը,…