ազար
Ազարը ներողություն է խնդրել Ռեալի երկրպագուներից
«Ռեալի» հարձակվող Էդեն Ազարն ասել է, թե ինչ է ուզում ասել յուրաքանչյուր մադրիդցի երկրպագուին, որը դժգոհ է իր խաղից, թեև ակումբը մեծ գումար է վճարել նրա համար։ «Ներողություն եմ խդնրում։ Ես շատ եմ ցավում։ Փորձում եմ, բայց… ես ևս մեկ տարի ունեմ, և պետք է ապացուցեմ հակառակը, բայց դա հեշտ չէ։ Ես չեմ խաղում, բայց…
Ազարը կրկին վնասվածք է ստացել
Մադրիդի «Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը մկանային վնասվածք է ստացել: Այս մասին հայտնել է Goal-ը: Ազարի ապաքինման գործընթացը երկար չի տևի, ուստի «Արքայական ակումբը» ֆուտբոլիստի հերթական վնասվածքի վերաբերյալ հաղորդագրություն չի տարածի: Ազարը միաժամանակ մարսողական համակարգի խնդիրներ ունի: Ըստ աղբյուրի՝ բելգիացին միանշանակ բաց կթողնի «Ատլետիկի» դեմ Լա լիգայի 9-րդ տուրից հետաձգված խաղը, որը կայանալու է դեկտեմբերի…
Երբ ես 100%-ով պատրաստ լինեմ, մեծ ներդրում կունենամ թիմում. Ազար
«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել էիր ապագայի և «սերուցքայինների» գլխավոր մարզչի պաշտոնում Զինեդին Զիդանի հեռանալու մասին: Ազարը նշել է, որ իրեն չի տեսնում Մադրիդից դուրս: « Ես երեք տարվա պայմանագիր ունեմ, և երբ ես 100%-ով պատրաստ լինեմ, մեծ ներդրում կունենամ թիմում: Ես գիտեմ, թե ինչ պետք է անեմ: Եվրոյից հետո ես շատ բան կանեմ «Ռեալի»…
Ռոնալդուն Ռեալի պատմության լավագույն ֆուտբոլիստն է․ Սալահ
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կիսվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2017/2018 եզրափակչի (1: 3) իր թիմի և «Ռեալի» հետ հանդիպման վերաբերյալ իր կարծիքով: «Այդ ժամանակվանից ի վեր մենք հաղթեցինք Պրեմիեր լիգան և Չեմպիոնների լիգան: Մենք չեմպիոն ենք: Սա շատ բան է փոխում: Նա նաև խոսել է Ռեալի մասին «Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա այն այժմ այլ…
Բոլորս երջանիկ ենք Ազարին դարձյալ թիմում տեսնելու համար. Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է, որ հարձակվող Էդեն Ազարը պատրաստ է խաղադաշտ վերադառնալուն: «Եթե Ազարը մարզվում է մեզ հետ, դա նշանակում է, որ նա պատրաստ է: Դա լավ նորություն է: Բոլորս երջանիկ ենք նրան դարձյալ թիմում տեսնելու համար: Տեսնենք, թե ինչպես կարող ենք նրան օգտագործել խաղի ընթացքում»,-ասել է նա: Այս մասին տեղեկանում ենք…
Ազարը չի մասնակցի Աթլետիկի դեմ հանդիպմանը
«Ռեալի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը ոտնաթաթի վնասվածք է ստացել, որի պատճառով բաց կթողնի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի հանդիպումը: Հայտնի է, որ վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը չի կարողացել մասնակցել թիմի հերթական մարզմանը: Հայտնենք, որ «Աթլետիկ» – «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 16։00-ին։ Այս մասին հաղորդում է AS-ը։
Ազարը կարող է նվաճել Ոսկե գնդակը. Մարտինես
Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարի մասին: Նա հայտնել է, որ ինքը կասկած չունի, որ Ազարը կարող է նվաճել «Ոսկե գնդակը» «Ռեալի» կազմում: «Պատահում է, որ այլ ակումբ տեղափոխվելուց հետո սկիզբում ամեն ինչ չէ, որ ստացվում է, բայց ժամանակի ընթացքում հասկանում եք, թե ինչ…
Էդեն Ազարը վիրահատության է ենթարկվել
ԱՄՆ-ում վիրահատվել է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Էդեն Ազարը: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Վիրահատությանը ներկա են եղել նաև արքայական ակումբի բժշկական անձնակազմի անդամները: Առաջիկա օրերին ֆուտբոլիստը կմնա հիվանդանոցում: Հիշեցնենք, որ Ազարը վնասվածքը ստացել է Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում՝ «Լևանտե»-ի դեմ խաղում: Բելգիացին նոր էր ապաքինվել նախորդ տարվա նոյեմբերին ստացած վնասվածքից հետո: Նախկինում հաղորդվում…
Ովքեր են լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ Նեյմարի
«ՊՍԺ»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը հայտնել է, թե ովքեր են իր կարծիքով աշխարհի հինգ լավագույն ֆուտբոլիստները: «Մեսսին, Սուարեսը, Մբապեն, Պոգբան և Ազարը: Կան բազմաթիվ ֆուտբոլիստներ, որոնց հետ կցանկանայի խաղալ: Ռոմարիոն դրանցից մեկն է: Ռոնալդուն, չնայած ես նրա հետ խաղացի նրա հրաժեշտի խաղում: Զիդանը և Իբրահիմովիչը»,-ասել է Նեյմարը։ Այս մասին հաղորդում է AS-ը :…
Ազարը կարող է նվաճել «Ոսկե գնդակը». Մարտինես
Էդեն Ազարը մոտ ապագայում կարող է նվաճել «Ոսկե գնդակը»։ Այս մասին ասել է Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը։ «Կարծում եմ ՝ Ազարը կարող է նվաճել «Ոսկե գնդակը»: Նա ունի բոլոր նախադրյալները, որոնք պետք են այս մրցանակը վերցնելու համար: Նա միշտ էլ արժանի է այս մրցանակին»,-ասել է մարզիչը։ Մարտինեսը նաև Ազարին համեմատել է բասկետբոլիստ…
Դա պարզապես վնասվածք չէր․ Զիդանը՝ Ազարի մասին
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «արքայական» ակումբի հարձակվող Էդեն Ազարի վնասվածքը։ Հիշեցնենք, որ բելգացի ֆուտբոլիստը այն ստացել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «ՊՍԺ»-ի հետ խաղում: «Դա ոչ թե պարզապես վնասվածք էր, այլ վնասվածք ու հոդախախտում»,-ասել է ֆրանսիացի մասնագետը։ Այս մասին հաղորդում է Marca-ն: Վաստակելով 8 միավոր՝ Մադրիդի «Ռեալը» զբաղեցնում է A…
Նոր կոնֆլիկտ Ռեալում․ Պերեսն ու Զիդանը համաձայնության չեն եկել
«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կապ է հաստատել «Լիվերպուլ»-ի հարձակվող Սադիո Մանեի հետ: Այս մասին հայտնում է Soccerlink.fr-ն: Ինչպես հաղորդում է աղբյուրը, սենեգալցին պատրաստ է եղել մադրիդյան ակումբ տեղափոխվելուն, սակայն գործարքն արգելափակել է «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը: Ֆունկցիոները կարծում է, որ ակումբին բավական են Ազարի և Ռոդրիգոյի տրանսֆերները: Ըստ ԶԼՄ-ների՝ Պերեսը Զիդանին թույլ չի տվել…













