Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարի մասին:
Նա հայտնել է, որ ինքը կասկած չունի, որ Ազարը կարող է նվաճել «Ոսկե գնդակը» «Ռեալի» կազմում:
«Պատահում է, որ այլ ակումբ տեղափոխվելուց հետո սկիզբում ամեն ինչ չէ, որ ստացվում է, բայց ժամանակի ընթացքում հասկանում եք, թե ինչ է նշանակում խաղալ այնպիսի հիանալի ակումբի կազմում, ինչպիսին է «Ռեալը»,-նշել է մարզիչը:
Նա նաև հավելել է, որ Ազարը սովորաբար հազվադեպ է բաց թողնում հանդիպումները:
Այս մասին հայտնում է AS-ը: