fbpx
Սպորտ

Էդեն Ազարը վիրահատության է ենթարկվել

ԱՄՆ-ում վիրահատվել է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Էդեն Ազարը: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Վիրահատությանը ներկա են եղել նաև արքայական ակումբի բժշկական անձնակազմի անդամները: Առաջիկա օրերին ֆուտբոլիստը կմնա հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ Ազարը վնասվածքը ստացել է Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում՝ «Լևանտե»-ի դեմ խաղում: Բելգիացին նոր էր ապաքինվել նախորդ տարվա նոյեմբերին ստացած վնասվածքից հետո:

Նախկինում հաղորդվում էր, որ վիրահատության պարագայում Ազարը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ