fbpx
Սպորտ
13:00 27/11/2019

Դա պարզապես վնասվածք չէր․ Զիդանը՝ Ազարի մասին

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «արքայական» ակումբի հարձակվող Էդեն Ազարի վնասվածքը։ Հիշեցնենք, որ բելգացի ֆուտբոլիստը այն ստացել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «ՊՍԺ»-ի հետ խաղում:

«Դա ոչ թե պարզապես վնասվածք էր, այլ վնասվածք ու հոդախախտում»,-ասել է ֆրանսիացի մասնագետը։ Այս մասին հաղորդում է Marca-ն:

Վաստակելով 8 միավոր՝ Մադրիդի «Ռեալը» զբաղեցնում է A խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ ՊՍԺ-ն՝ 13 միավորով՝ առաջինը: Երկու թիմերն էլ արդեն ապահովել են իրենց մասնակցությունը Չեմպիոնների լիգայի խմբային փուլին:

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Ազարը մասնակցել է Իսպանիայի առաջնության 8 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Չեմպիոնների լիգայում հարձակվողը 5 հանդիպման է մասնակցել ու դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ