Ազգային ժողով
Շարմազանովի խորհրդականը նույնպես կառաջադրվի
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խորհրդական Գեղամ Պետրոսյանը, ով Հանրապետական կուսակցության անդամ է, պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել թիվ 7 ընտրատարածքում: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքը ընդգրկում է Արագածոտնի մարզը:
«ՀՀ-ն լինելու է տարածաշրջանի կարևորագույն երկիրը»,-Խաչատուր Քոքոբելյան
Այսօր՝ նոյեմբերի 10-ին կայացած «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակությունների հուշագրի ստորագրման միջոցառմանը ելույթ ունեցան կուսակցությունների ղեկավարներ Խաչատուր Քոքոբելյանն ու Արամ Սարգսյանը։ «Մենք» դաշինքը համարում է, որ հեղափոխությունն իր հիմնական նմապատակին հասած կլինի եթե տեղի ունենան մի շարք փոփոխություններ ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքական կյանքում։ Մեր համոզմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը պիտի դիվերսիֆիկացվի։ Այո, հեղափոխոթյունն արել է Նիկոլ Փաշինյանը, բայց…
ՀՀԿ-ն նոյեմբերի 11-ին խորհրդի նիստ կհրավիրի
էդուարդ Շարմազանովը Aysor.am-ին տեղեկացրել է, որ ՀՀԿ-ն վաղը կհրավիրի նիստ, որը տեղի կունենա իրենց կենտրոնական գրասենյակում: Շարմազանովը հավելել է, որ դեռևս ժամ հստակեցված չէ և խորհրդի նիստին կմասնակցի մոտ 200 կուսակցական: Այդ օրը որոշվելու է, արդյոք ՀՀԿ-ն կմասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ:



