Մորատան տեղափոխվեց Յուվենտուս (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Մորատան տեղափոխվեց Յուվենտուս (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Թուրինի «Յուվենտուսը» 1 տարով վարձակալել է «Աթլետիկո» Մադրիդի ֆուտբոլիստ Ալվարո Մորատային, ով տարիներ առաջ հանդես է եկել իտալական ակումբում։

Այս մասին հայտնում է «Յուվեի» Twitter-ի պաշտոնական էջը։

Թուրինցիները ունեն պայմանագիրը ևս մեկ տարով երկարացնելու հնարավորություն, ինչպես նաև հաջորդ ամռանը Մորատայի տրանսֆերը 45 միլիոն եվրոյով գնելու իրավունք։

Հաղորդվում է, որ «Յուվենտուսը» իսպանացուն մեկ տարով վարձակալելու համար վճարել է 10 միլիոն եվրո։

 

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ