Ալաբամա
ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով երեխաներ են զոհվել
ԱՄՆ Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքում ավագ դպրոցի մարզադաշտում ֆուտբոլային խաղից հետո տեղի ունեցած հրաձգության հետեւանքով առնվազն 6 մարդ է գնդակահարվել, 4-ը վիրավորվել: Այս մասին հայտնում է Fox News-ը: Ոստիկանությանը վկայակոչելով՝ հեռուստաալիքը հայտնում է, որ տեղի ունեցածի փաստով 2 մարդ է ձերբակալվել, սակայն առայժմ պարզ չէ՝ նրանք արդյոք կասկածյալներ են, թե ոչ: Զոհերի տարիքը տատանվում է…
Ալաբամայում աբորտն արգելող օրենքը վիճարկել են դատարանում
Ամերիկայի քաղաքացիական ազատությունների հեղինակավոր միությունը (ACLU) հայտարարել է, որ աբորտն արգելող օրենքի պատճառով դատի է տալիս Ալաբամա նահանգի իշխանություններին: Հայցին միացել է երկրում աբորտների խոշորագույն կատարողը՝ Ընտանիքի պլանավորման ամերիկյան դաշնությունը: «Մենք մարտահրավեր ենք նետում օրենքին, որը գրեթե բոլոր դեպքերում արգելում է աբորտները և ծառայությունների մատուցման համար պատժում է բժիշկներին մինչև 99 տարի ժամկետով», -նշվում է…
ԱՄՆ-ում պտտահողմը 8 մարդու մահվան պատճառ է դարձել
ԱՄՆ-ի հարավային նահանգներին հարվածած պտտահողմը 8 մարդու մահվան պատճառ է դարձել։ Պտտահողմից առավել տուժել են Տեխաս, Լուիզիանա, Միսսիսիպի և Ալաբամա նահանգները։ Հաղորդվում է մի քանի տասնյակ վիրավորների մասին։ Տեխասի քաղաքներից մեկում առնվազն 25 մարդ է տուժել, նրանցից 8-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Եվս 19-ը վիրավորվել են Միսսիսիպիում։ Միայն Տեխասում չեղարկվել և հետաձգել է մոտ 2000…
ԱՄՆ-ում պտտահողմի զոհերի թիվն աճել է
ԱՄՆ-ի Ալաբամա և Ջորջիա նահանգներին պատուհասած պտտահողմի զոհերի թիվը հասել է 23-ի: Այս մասին հաղորդել է CNN-ը: Զոհերը հիմնականում Ալաբամա նահանգի Լի շրջանից են: Նրանց թվում կան երեխաներ: Ավելի վաղ հաղորդվել էր 14 զոհի մասին: Մի քանի տասնյակ մարդ դիմել է բուժօգնության։ Պտտահողմերը բազմաթիվ տներ են ավերել, ծառեր տապալել: Փրկարարական գործողությունները շարունակվում են: Տեղի իշխանությունների…
ԱՄՆ-ում պտտահողմի զոհ է դարձել 14 մարդ
Ամերիկյան Ալաբամա նահանգի Լի շրջանին պատուհասած երկու պտտահողմերի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ։ Այս մասին հայտնում է տեղի WSFA հեռուստաալիքը։ Բուժօգնության է դիմել շուրջ 40 տուժած։ Ականատեսների խոսքով՝ զոհերի թվում կա 8-ամյա երեխա։ Շրջանի շերիֆ Ջեյ Ջոնսի խոսքով՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ կան անհետ կորածներ և ծանր վիրավորներ։ Բնության տարերքից առավելապես…





