Աշխարհ

ԱՄՆ-ում պտտահողմը 8 մարդու մահվան պատճառ է դարձել

ԱՄՆ-ի հարավային նահանգներին հարվածած պտտահողմը 8 մարդու մահվան պատճառ է դարձել։

Պտտահողմից առավել տուժել են Տեխաս, Լուիզիանա, Միսսիսիպի և Ալաբամա նահանգները։ Հաղորդվում է մի քանի տասնյակ վիրավորների մասին։

Տեխասի քաղաքներից մեկում առնվազն 25 մարդ է տուժել, նրանցից 8-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Եվս 19-ը վիրավորվել են Միսսիսիպիում։ Միայն Տեխասում չեղարկվել և հետաձգել է մոտ 2000 չվերթ։

Բնության տարերքի պատճառով մոտ 100 հազար տներ ու կոմերցիոն նշանակության շենքեր մնացել են առանց էլեկտրականության։ Մի քանի մարդ անհետ կորած է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ