fbpx
ՏՏ

Իլոն Մասկը դրական է արտահայտվել Reddit կայքի մասին

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտնել է, որ կասկածում է՝ Twitter միկրոբլոգային ցանցի արդյունավետության վրա և խոստացել է լքել այդ հարթակը։ Այս մասին նա հայտնել է հենց իր Twitter-ի էջում։

Միլիարդատերը նշել է, որ, ի տարբերություն Twitter-ի, Reddit ցանցը շարունակում է բարձունքում մնալ։ Reddit-ի հիմնադիրը, հիշեցնենք, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն է, որը հոկտեմբերին Երևանում էր և մասնակցում էր WCIT համաժողովին։

Նշենք, որ Իլոն Մասկը հայտնի է սոցցանցերի նկատմամբ իր հոռետեսական տրամադրվածությամբ։ Նա հատկապես շատ է քննադատել Facebook-ը ու նույնիսկ արշավ է սկսել խորոշագույն սոցցանցի դեմ, երբ վերջինս փորձում էր իր համակարգերի մեջ արհեստական բանականություն ներդնել։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ