Ախուրյան
Եղվարդի, Աբովյանի, Գավառի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Եղվարդի, Աբովյանի, Գավառի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Անիի և Չարենցավանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Արարատի մարզում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային…
Արթիկի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են: Արթիկի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ախուրյան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է հենասյանը․ կան տուժածներ
Այսօր՝ փետրվարի 3-ին, ժամը 01:41-ին ահազանգ է ստացվել, որ Ախուրյան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Երևան-Մեղրի ճանապարհին գազով բեռնատար է կողաշրջվել․ իրանցի վարորդը հոսպիտալացվել է Հրդեհ բենզալցակայանում․ աշխատակիցն այվածքներով հոսպիտալացվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ) Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ աղբյուրի՝ պարզվել…
Ախուրյանում շչակ է գործարկվելու
Վաղը՝ հոկտեմբերի 20-ին, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Վարժանքը տեղի է ունենալու 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում։ Ըստ աղբյուրի՝ գործարկվելու է համայնքի շչակը։ ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։
Խաչքար՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանների հիշատակին (ԼՈւՍԱՆԿԱՐ)
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնի բակում այսօր բացվել է խաչքար՝ նվիրված 44-օրյա պատերազմում ամենաթանկը՝ կյանքը զոհաբերած շիրակցի ոստիկանների հիշատակին։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի Facebook-ի էջից։ Նշվում է, որ նույն բակում բացվել է նաև Ախուրյանի բաժնի աշխատակից, ոստիկանության մայոր Համլետ Մքոյանի հիշատակի ցայտաղբյուր։ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը խոնարհումի խոսքում նշել է, որ…
Ախուրյանի ղեկավարը հերքում է՝ վարչապետի հրաժարականի պահանջին միանալու մասին լուրը
Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը Facebook-ի իր էջում գրել է․ «ՀՅԴ Շիրակի ֆեյսբուքյան էջում 2020 դեկտեմբերի 7-ին արված հայտարարությունը չի եղել Ախուրյան համայնքի ազգաբնակչության, վարչական ղեկավարների, ավագանու անդամների և համայնքապետարանի աշխատակազմի անունից»: Ավելի վաղ՝ ՀՅԴ Շիրակի Facebook-ի էջում հայտարարություն էր տարածվել, թե վարչապետի և Կառավարության հրաժարականի պահանջին միացել է նաև Ախուրյանի համայնքի ղեկավարն ու համայնքապետարանի…
Բարեկարգվում է Մարմաշեն վանական համալիրը
ՀՀ կառավարությունը գրառում է կատարել Facebook-ում: Կառավարությունը հայտնում է, որ բարեկարգվում է Մարմաշեն վանական համալիրը: «Բարեկարգվում է Մարմաշեն վանական համալիրը: Աշխատանքները ներառում են նաև հնագիտական հետախուզում և պեղումներ: Մարմաշեն վանական համալիրը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքում՝ Ախուրյան գետի ձախ ափին, Գյումրիից 10 կմ հեռավորության վրա: Համալիրի առաջին՝ գլխավոր եկեղեցին, ըստ հարավային…
Շիրակի մարզում կարկուտի հետևանքով վնասներ են կրել մի շարք համայնքներ
Երեկ Շիրակի մարզում տեղացած կարկուտի հետևանքով տուժել են մի շայք համայնքներ: Ախուրյանի խոշորացված համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը հայտնել է, որ ււժեղ կարկուտից մեծ վնասներ է կրել Ախուրյան խոշորացված համայնքի Այգաբաց գյուղը: Ղեկավարի խոսքով` համայնքի 1045 հեկտար ցանքատարածությունից շուրջ 800 հեկտարը վնասվել է, հիմնականում տուժել են ցորենի և գարու ցանքատարածությունները և կարտոֆիլի դաշտերը: «Այս պահին դեռ…
113 հա խոտածածկ տարածքներում մարվել է բռնկված հրդեհները. ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը հրապարակել է. «Մարտի 8-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Արագածոտնի մարզի Փարպի գյուղում՝ մոտ 500 քմ, Ոսկեվազ գյուղում՝ մոտ 3000 քմ, Փարպի-Ղազարավան ավտոճանապարհին՝ մոտ 800 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 500 քմ, Արտաշատ…
Ախուրյանում բացվել է ակնաբուժական նոր կենտրոն
Ախուրյանում բացվել է ակնաբուժական նոր կենտրոն։ Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Մարզպետը ողջունել է նորաբաց կենտրոնի աշխատակիցներին և կարևորել այսօրինակ կլինիկայի գործունեությունը ոչ թե մարզկենտրոնում, այլև Ախուրյան համայնքում, ինչը հնարավորություն է տալու որակյալ բժշկական ծառայություններ ստանալ նաև հարակից համայնքների բնակիչներին։ Ակնաբուժական կենտրոնում իրականացվելու են ինչպես հետազոտություններ, այնպես էլ վիրահատություններ։ Ակնաբուժական ծառայություններ…
Ախուրյան գյուղի տներից մեկում մոտ 3000 հակ անասնակեր է այրվել
Սեպտեմբերի 7-ին, ժամը 14:09-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:40-ին, մարվել՝ 18:28-ին: Պարզվել է, որ այրվել են Ախուրյան գյուղի տներից մեկի բակում կուտակած անասնակեր (մոտ 3000 հակ), «ԳԱԶ-53»…
Հայաստանը 3 մլն եվրո դրամաշնորհ է ստացել Ախուրյան գետի վերաբերյալ փորձագիտական ծառայությունների համար
Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև ստորագրվել է ընդհանուր՝ 3 մլն եվրո արժողությամբ երկու դրամաշնորհային համաձայնագիր: 300,000 եվրո գումարի չափով՝ «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակներում մատուցվելիք փորձագիտական ծառայություններն իրականացնելու նպատակով, 2,700,000 եվրո գումարի չափով՝ «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի ուղեկցող միջոցառումներն իրականացնելու նպատակով։ Առաջին…
Արմեն Սարգսյանն Ախուրյանում հյուրընկալվել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոցում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ախուրյանում հյուրընկալվել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոցում: Նախագահը ծանոթացել է քանդակագործի աշխատանքներին, հետաքրքրվել դեռևս անավարտ քանդակներով: Մոդեռն ոճով աշխատող արվեստագետը ներկայացրել է իր աշխատանքների սիմվոլիկան, որոնց հիմքում նաև ազգային միասնականության գաղափարն է: Նախագահին են ներկայացվել նաև քանդակագործի որդու՝ նկարիչ Հրաչ Վարդանյանի աշխատանքները, որոնք արդեն իսկ ցուցադրվել են մի շարք միջազգային ցուցահանդեսներում:…
Ուժեղ կարկտահարություն Շիրակի մարզում
Շիրակի մարզում ուժեղ կարկտահարության վնասները պարզելու նպատակով այսօր առավոտյան ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որից հետո ձևավորվել են աշխատանքային խմբեր: Մասնագիտական խմբերը մեկնել են կարկտահարությունից տուժած Ամասիա, Աշոցք, Սարապատ, Ախուրյան համայնքներ և աշխատում են համայնքներում վնասների չափերն ուսումնասիրող մասնագիտական հանձնաժողովների հետ ՝ առավել ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով: Նշենք, որ ուժեղ քամու…
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Աշոցքի միջհամայնքային ավտոճանապարհները: Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցք, Ամասիա և Ախուրյան գյուղերում և Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր…