Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը Facebook-ի իր էջում գրել է․
«ՀՅԴ Շիրակի ֆեյսբուքյան էջում 2020 դեկտեմբերի 7-ին արված հայտարարությունը չի եղել Ախուրյան համայնքի ազգաբնակչության, վարչական ղեկավարների, ավագանու անդամների և համայնքապետարանի աշխատակազմի անունից»:
Ավելի վաղ՝ ՀՅԴ Շիրակի Facebook-ի էջում հայտարարություն էր տարածվել, թե վարչապետի և Կառավարության հրաժարականի պահանջին միացել է նաև Ախուրյանի համայնքի ղեկավարն ու համայնքապետարանի աշխատակիցները։
