ակցիա
Բարսելոնայի հայ համայնքի ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել
Բարսելոնայի հայ համայնքի ներկայացուցիչները Բարսելոնայում ցույցի է դուրս եկել՝ դատապարտելով Հայաստանի և Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան և կոչ անելով` ճանաչել Արցախի անկախությունը։ Ցուցարարների առջև ելույթ է ունեցել նաև Արևմտյան Եվրոպայի Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Հայերը Ֆրանսիայի ԱԺ-ի շենքի մոտ բազմամարդ հավաք են կազմակերպել
Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզում բազմամարդ ակցիա է իրականացրել։ Նրանք հավաքվել են երկրի Ազգային ժողովի շենքի հարակից տարածքում՝ Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով։ Հանրահավաքին մասնակցել են նաև այնպիսի հայտնիներ, ինչպիսին են՝ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, դաշնակահար Անդրե Մանուկյանը, Ֆրանսիայի պատգամավոր Վալերի Բուայեն և այլն։
Ալեքսանդրիայում բողոքի ակցիա է իրականացվել ի աջակցություն Հայաստանի
Ալեքսանդրիայում, Վիրջինիա նահանգում, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ էսկալացիայի ֆոնին բողոքի ակցիա է անցկացվել ի աջակցություն Հայաստանի։ Ցույցի առաջնորդներից մեկի խոսքում նշել է, որ հարկերը, որոնք իրենք վճարում են երկրին, ուղղվում են Թուրքիային և Ադրբեջանին ֆինանսական օգնության ցուցաբերմանը՝ դրանով երկրներին օգնելով զենք գնել ռազմական գործողությունների համար։ Այս մասին տեղեկանում ենք WJLA-ից։
Հայերը փողոց են փակել Լոս Անջելեսում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկահայերը բողոքի ակցիա են իրականացրել Լոս Անջելեսում՝ փակելով քաղաքի փողոցները։ Այս մասին տեսանյութ պատրաստվել ու տեղադրվել Fox 11 Los Angeles-ի էջում։ Կոնկրետ տեսանյութում երևում է փակված 101 Fwy-ին՝ Հոլիվուդ շրջանում։ https://www.facebook.com/fox11la/videos/368478847893499
Բելառուսում սեպտեմբերի 19-ին 430 մարդ է ձերբակալվել
Սեպտեմբերի 19-ին Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում բերման ենթարկվածների ընդհանուր թիվը 430 է, որից 415-ը ՝ Մինսկում: Հայտնենք, որ Մինսկում անցկացվել է «կանանց քայլերթ», որն ուղեկցվել է բազմաթիվ ձերբակալություններով: Միևնույն ժամանակ, ՆԳՆ-ն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հանրապետության ողջ տարածքում անցկացվող 11 բողոքի ակցիաների մասնակիցների ընդհանուր թիվը չի գերազանցել 900 մարդը: Այս մասին տեղեկանում…
Առևտրականների բողոքի ակցիան Կառավարության դիմաց (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր` սեպտեմբերի 16-ին, Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում առևտրականները: Նրանք դժգոհում են մաքսային նոր կանոնակարգումներից, պահանջում են, որպեսզի մնա նույն կանոնակարգման նման։
Բելառուսում ցույցերի ժամանակ 400 մարդ է ձերբակալվել
Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հաստատել է,որ սեպտեմբերի 13-ին բողոքի ակցիաների ժամանակ Մինսկում տեղի է ունեցել հրաձգություն: Նախարարությունը նաև հայտնել է, որ ցույցերի ժամանակ 400 մարդ է ձերբակալվել: Գերատեսչության տվյալներով` իրավապահ մարմինների աշխատակիցներից մեկը պոմպային հրազենից նախաշգուշական կրակոց է արձակել դեպի օդ: Դա կատարվել է այն պահին, երբ ցուցարարները փորձել են ազատել ձերբակալվածներին ոստիկանների ձեռքերից: Այս…
Բելառուսում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ 90 մարդ ձերբակալվել է
Սեպտեմբերի 5-ին Բելառուսի 18 բնակավայրերում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, որոնց մասնակցել է 4000 մարդ: Հայտնի է, որ բողոքի ակցիայի մասնակիցներից 91-ը ձերբակալվել են, որոնցից 34-ին դեռևս ազատ չեն արձակել: Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով…
Արայիկ Հարությունյանը պարտավոր է երկխոսության նստել ժողովրդի հետ. Լարիսա Ալավերդյան
Այսօր` օգոստոսի 28-ին, նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ԿԳՄՍՆ-ի դիմաց իրականցվող բողոքի ակցիայի ժամանակ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ասաց, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պարտավոր է երկխոսության նստել ժողովրդի այն հատվածի հետ, որն իր գործողությունների հետ համաձայն չէ։ Լարիսա Հարությունյանի խոսքով` ինքը պահանջում է ոչ այնքան Արայիկ Հարությունյանի հրաժարականը, այլ իր քաղաքականության հրաժարականը:…
Բողոքի ակցիա ԿԳՄՍՆ-ի դիմաց. Պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր` օգոստոսի 28-ին, բողոքի ակցիա է տեղի ունենում ԿԳՄՍ-ի դիմաց: Հավաքվել են չընդունված դիմորդները, նրանց ծնողները և այլոք և պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Ուղիղ եթերը` News.am-ի:
ՄԻՊ արագ արձագանքման խումբն այցելել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կայքից տեղեկանում ենք, որ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այցելել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ ԿԳՄՍՆ դիմաց բողոքի ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու առնչությամբ: «Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու առնչությամբ:…
Ընդդիմությունը հրաժարվել է վերահաշվարկել ընտրությունների ձայները․ Լուկաշենկո
STV հեռուստաալիքի հաղորմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքն առաջարկել է վերահաշվարկել օգոստոսի 9-ի ընտրությունների ձայները, բայց ընդդիմությունը հրաժարվել է: «Ինձ արդեն առաջարկվել է ձայները հաշվել տեսախցիկների առջև: Ես ասում եմ . «Ինչո՞ւ, եկեք հաշվենք»: Թող ասեն` որտե՞ղ, ո՞ր ընտրատեղամասերում », – շեշտել է Լուկաշենկոն: Նախագահի խոսքով՝ երեկոյան ընդդիմությանն առաջարկել են վերահաշվել ձայները․ «Նրանք…
Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Բելառուսում ընթացող ցույցերի կապակցությամբ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը անդրադարձել է Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից ի վեր շարունակվող բողոքի ակցիաներին: «Ես կոչ եմ անում երկխոսություն սկսել, հրաժարվել բռնությունից և հարգել արդարությունն ու իրավունքները»,-ասել է Հռոմի պապն իր կիրակնօրյա ուղերձում՝ ելույթ ունենալով Սուրբ Պետրոսի հրապարակում: Այս մասին տեղեկանում ենք Reuters գործակալությունը։
Մինսկում սպիտակ հագած կանայք ծաղիկներով ակցիա են կազմակերպել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
TASS գործակալության փոխանցմամբ՝ Մինսկում սպիտակ հագած մի քանի հարյուր կանայք՝ ծաղիկները ձեռքին, ակցիա են կազմակերպել։ Կանայք իրենց աջակցությունն են հայտնել նախորդ օրերի ընթացքում վիրավորված ցուցարարներին: Վարորդները մեքենաների ազդանշանների միջոցով ողջունել են ակցիայի մասնակիցներին: Ոստիկանության աշխատակիցները կանանց խնդրել են ցրվել: Նրանք սկսել են ցրվել, այնուհետև կրկին վերադարձել են և իրար ձեռք բռնած վանկարկել. «Հավատում ենք, կարող ենք,…
ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ
ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիան մշտական հիմունքով դիտարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից։ Ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին են ստացվել մի շարք ահազանգեր։ Հաշվի առնելով ահազանգերը և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքները՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման…














