ահազանգ
Հրդեհ է բռնկվել Արտաշատի խճուղում
Սեպտեմբերի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 4-ին Երևանի Արտաշատի խճուղում՝ «Սպայկա» ՍՊԸ-ի պահեստների մոտակայքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 10:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղում՝ «Սպայկա»…
Ադրբեջանցիները քիչ առաջ փակեցին Գորիսից-Որոտան տանող ճանապարհը․ ՄԻՊ (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը, հայտնում է ՀՀ մարդու իրավունքներին պաշտպանը։ Նա նշում է, որ այս փաստը հաստատվել է ՄԻՊ-ին ներկայացվող ահազանգերի ստուգմամբ: «Սա միջպետական ճանապարհ է, որ ապահովում է ՀՀ քաղաքացիական բնակչության բնականոն տեղաշարժը և ուղիղ կապված է մարդկանց բնականոն կյանքի հետ: Ադրբեջանական զինված…
Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթում ստացվել է 224 զանգ
Օգոստոսի 23-ին Արախի օպերատիվ շտաբը հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին օգոստոսի 16-20-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 224 զանգ: «Բնակչությունը հիմնականում դիմել է վարկային պարտավորությունների կատարման ապահովմանն ուղղված ծրագրին, երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրին, վնասված տների վերանորոգմանը վերաբերող հարցերով: Արցախի…
Ահազանգ․ քաղաքացիները մոտորանավակով հեռացել են ափից ու չեն կարողանում վերադառնալ
Երեկ՝ օգոստոսի 21-ին, ժամը 18:44-ին ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղում քաղաքացիները ռետինե մոտորանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ, նրանց անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Ավտովթար Ապարանում․ հոսպիտալացվածներից մեկի վիճակը ծանր է 2 օր առաջ անասնագոմում բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվում մարել (ՏԵՍԱՆՅՈւԹ) Նշվում է, որ…
Հրդեհ Դավթաշեն թաղամասում
Հուլիսի 25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ ժամը 13։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռկնվել Երևանի Դավթաշեն թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկում։ Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների…
Ավազակային հարձակում Գյումրիում․ հանցագործը կրակել է տանտիրոջ ոտքին
2021 թվականի հուլիսի 21-ին՝ ժամը 04:45-ին, Գյումրի քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 04:35-ի սահմաններում, իր բնակության վայրում հնչել են կրակոցներ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական…
Ավտովթար Նոր Հաճնում․ կան տուժածներ
Հուլիսի 18-ին, ժամը 21:34-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար ու կա արգելափակված տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է,…
Դատախազությունն ընթացք է տվել 319 հաղորդման և ահազանգի
ՀՀ գլխավոր դատախազությունում գործող աշխատանքային խումբն ամփոփել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ հունիսի 20-ին, ժամը 8.00-ից մինչև 20.00-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ կատարված ընտրական հանցավոր իրավախախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների, մոնիթորինգի միջոցով առանձնացված ԶԼՄ հրապարակումների քննարկման և դրանց ընթացքավորման աշխատանքների արդյունքները, հայտնում են ՀՀ դատախազության պաշտոնական կայքից։ Նշված ժամանակահատվածում, մասնավորապես, ընթացք է տրվել…
Ընտրակաշառքի բազմաթիվ ահազանգեր են ստացվել, մեր իրավաբաններն արդեն չեն հասցնում․ Իոաննիսյան
Հանրապետությունում կրիմինալ վիճակը մտահոգիչ է, բազմաթիվ «տասովշիկներ» անցնում են քրեական օրենսգրքով արգելված ահմանները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Նա նշում է, որ «Անկախ դիտորդը» երեկվանից առ այս պահը ընտրակաշառքի մասին բազմաթիվ ահազանգեր է ստացել ու շարունակում է ստանալ: «Բոլոր դեպքերով հանցագործության մասին հաղորդումներ ենք ուղարկում…
Ահազանգ է ստացվել, որ Ազատաշենի ընտրատեղամասում կրակոցներ են հնչել
Հունիսի 20-ին, ժամը 8։30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ գազային…
Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հունիսի 8-ին, ժամը 10։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է…
Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլորվել ձորը
Այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 11:28-ին ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել Գորիս-Ստեփանակերտ միջպետական ավտոճանապարհի 40-րդ կմ վրա տեղի ունեցած ավտովթարի մասին: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ-ից: Օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻ պետական ծառայության Շուշիի շրջանային բաժնի Լիսագորի տեղամասային ջոկի փրկարարները: Պարզվել է, որ ՀՀ Վայոց ձորի մարզի Սալի գյուղի բնակիչ Տ.Ղ.-ն…
Արշակունյաց պողոտայում ծառը ընկել ու խոչընդոտել է երթևեկությանը
Մայիսի 29-ին, ժամը 02։21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում ծառն ընկել և մասմաբ փակել է ավտոճանապարհի երթևեկելի գոտին, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն ընկած ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի գոտուց։
Երկու անձի դանակահարության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ որովայնի շրջանում կտրած վերքով բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա տղամարդ: Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կտրած-ծակած վերքով նույն բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել նաև 58-ամյա մի կին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել…
Ձորաղբյուրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Ապրիլի 10-ին, ժամը 15:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցում գտնվող տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։49-ին, մարվել՝ 16։04-ին։ Այրվել են տան տանիքի (մոտ 130 քմ) փայտե…