Հունիսի 20-ին, ժամը 8։30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են հնչել:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ գազային ատրճանակից կրակոց է հնչել:
Ատրճանակը վերցվել է: Հանգամանքները պարզվել են:
Կատարվում է քննություն:

