Ամերիկայի Գավաթ
Կազեմիրոն քննադատել է Մեսսիին
Կազեմիրոն մեկնաբանել է Մեսսիի հայտարարությունը, որում նա կարծիք էր հայտնել, թե ամեն ինչ դասավորված էր Ամերիկայի Գավաթում: «Նրանք, ովքեր բերան ունեն, կարող են խոսել ինչ պատահի: Ինչ վերաբերում է ինձ՝ մրցավարներին քննարկելը ակնհայտորեն իմ գործը չէ: Ես չէ, որ պետք է որոշեմ՝ մրցավարությունը լավն էր, թե ոչ: Կարող եմ ասել, որ բոլորն ամբողջ ուժերով ջանում…
Նեյմարը շնորհավորել է Բրազիլիայի հավաքականին
Նեյմարը շնորհավորել է Բրազիլիայի հավաքականի իր խաղընկերներին Ամերիկայի Գավաթում տարած հաղթանակի առթիվ: «Շնորհավորում եմ, տղանե՛ր, ես նույնպես հպարտ եմ: Դուք արժանի էիք»,- գրել է Նեյմարը «Ինստագրամի» իր էջում: https://www.instagram.com/p/BzotKkagLRY/?utm_source=ig_web_copy_link Հիշեցնենք, որ Նեյմարը Ամերիկայի Գավաթը բաց թողեց վնասվածքի պատճառով:
Ամերիկայի գավաթ․ հայտնի են մրցաշարի լավագույն խաղացողների անունները
Երեկ՝ հուլիսի 7-ին ավարտին մոտեցավ Ամերիկայի գավաթի խաղարկությունը, որի եզրափակիչ հանդիպման ժամանակ ուժերը չափեցին Բրազիլիայի և Պերուի հավաքականները։ Բրազիլացիները 3-1 հաշվով հաղթեցին ու պատմության մեջ 9-րդ անգամ դարձան գավաթակիր։ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը, ով այս տիտղոսի շնորհիվ սահմանեց համաշխարհային ռեկորդ։ Խաղարկության ընթացքում Ալվեսը մասնակցել է 6 հանդիպման և դարձել 1…
Մեսսին մեծ կասկածի տակ դրեց իր մեծությունը. Տիտե
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն քննադատել է Մեսսիին: «Նա, ում ես համարում էի արտասովոր, այլմոլորակային պետք է մի փոքր ավելի շատ հարգանք դրսևորեր: Պետք է հասկանալ ու ընդունել պարտությունը: Զգույշ եղեք, ինչ եք խոսում: Նա մեծ կասկածի տակ դրեց իր մեծությունը: Մենք մաքուր ենք խաղացել Արգենտինայի դեմ»,- Տիտեի խոսքերն է փոխանցում ESPN-ն: Հիշեցնենք, որ Ամերիկայի…
Ամերիկայի գավաթ․ չեմպիոնի անունը հայտնի է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բրազիլիայում ավարտին մոտեցավ Ամերիկայի գավաթի խաղարկությունը։ Րոպեներ առաջ ավարտվեց եզրափակիչ Բրազիլիա-Պերու հանդիպումը։ Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց Էվերթոնը։ 44-րդ րոպեին Գերերոն 11-մետրանոցի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը, բայց ընդամենը մեկ րոպե անց Ժեզուսը կրկին առաջ մղեց բրազիլացիներին: Երկրորդ կեսում գրանցվեց մեկ գոլ։ Խաղավերջից մի քանի րոպե առաջ Ռիշարլիսոնը 11-մետրանոց հարվածով հանդիպման հաշիվը դարձրեց 3-1: Այսպիսով, Բրազիլիան պատմության…
Եթե Նեյմարը մեր կողքին լիներ, ավելի լավ կլիներ․ Կազեմիրո
Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կազեմիրոն Ամերիկայի Գավաթի խաղարկության եզրափակչից առաջ նշել է, որ իր թիմը, չնայած Նեյմարի բացակայությանը, պետք է փորձի անպայման հաղթանակ տոնել: Այս մասին տեղեկացնում է Globo Esporte-ն: «Այս պահին Նեյմարը լավագույն բրազիլացի ֆուտբոլիստն է: Երբ նա պատրաստ է, նրան կանգնեցնելը գործնականում անհնար է: Պետք է նշեմ, որ մենք նրանից բացի շատ այլ բարձրակարգ…
Մրցավարները չեն հասկանում, թե ինչպես պետք է աշխատել VAR-ի հետ․ Սկալոնի
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին բողոքել է մրցավարներից․ «Ես ոչ միանշանակ զգացողություններ ունեմ մրցաշարի մրցավարության վերաբերյալ։ Չեմ հասկանում այս մրցաշարում VAR-ի օգտագործման չափանիշները: Մրցավարները չեն հասկանում, թե ինչպես օգտագործել այն։ Նրանք բոլորն էլ տարբեր կարծիքներ ունեն։ Ակնհայտ է, որ վերջիններս չեն հասկանում, թե ինչպես պետք է աշխատել այս համակարգի հետ», – մարզչի խոսքերը փոխանցում…
Կոռուպցիայի մեղադրանքներն անարգանք են․ ԿՈՆՄԵԲՈԼ-ի պատասխանը Մեսսիին
Հարավային Ամերիկայի ֆուտբոլային Կոնֆեդերացիան՝ ԿՈՆՄԵԲՈԼ-ը պատասխանել է Մեսսիի հայտարարություններին։ «Երբեմն դուք հաղթում եք, երբեմն՝ պարտվում, սակայն արդար խաղի էությունն այն է, որ ցանկացած արդյունք պետք է կարողանալ ընդունել հարգանքով: Նույնն էլ վերաբերում է մրցավարների որոշումներին: Կոռուպցիայի մեղադրանքներն անարգանք են մրցաշարի, խաղացողների և կազմակերպության ներկայացուցիչների հանդեպ, ովքեր ջանասիրաբար աշխատում են հարավամերիկյան ֆուտբոլը զարգացնելու ուղղությամբ», – ասված…
Լինեկերը քննադատել է Մեսսիին և Մեդելին դաշտից հեռացնելու մրցավարի որոշումը
Անգլիայի հավաքականի նախկին հանձակվող Գարի Լինեկերը մեկնաբանել է Մեսսիին և Մեդելին կարմիր քարտ ցույց տված մրցավարի որոշումը․ «Դա գրավեց իմ ուշադրությունը, քանի որ դա Մեսսին էր: Մրցավարը սխալվեց, ուղիղ կարմիր քարտի փոխարեն պետք է բավարարվեր դեղինով: Սա իմ կարծիքն է և այն փաստը, որ դրվագը կապված է Լեոյի հետ, չի ազդում իմ կարծիքի վրա», –…
Ես համաձայն եմ Մեսսիի հետ․ Մեդելը մեկնաբանել է մրցավարի որոշումը
Ամերիկայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալի համար պայքարում էին Արգենտինան ու Չիլին, որում ուժեղ գտնվեցին արգենտինացիները։ Առաջին խաղակեսում գրանցվեց հանդիպման ամենաուշագրավ դրվագներից մեկը․ կարմիր քարտ ստացան Լիոնել Մեսսին ու Գարի Մեդելը։ Չիլիացին մեկնաբանել է մրցավարի այդ որոշումը․ «Ես համաձայն եմ Մեսսիի հետ։ Անկեղծ ասած, չեմ կարծում, որ մենք կարող էինք նույնիսկ դեղին քարտ ստանալ այդ դրվագի…
Մեսսին չի գնացել բրոնզե մեդալը ստանալու․ նա բացատրել է, թե ինչու
Բրազիլիայում ավարտին է մոտենում Ամերիկայի գավաթի խաղարկությունը։ Երեկ՝ Հուլիսի 6-ին բրոնզե մեդալի համար պայքարեցին Արգենտինան և Չիլին, որում ուժեղ գտնվեցին արգենտինացիները։ Բայց Լիոնել Մեսսին չի մասնակցել բրոնզե մեդալների հանձնման արարողությանը։ Նա բացատրել է, թե ինչու։ Մեսսիի խոսքերը փոխանցում է Tuc Sports-ը։ «Ես չեմ գնացել մեդալ ստանալու, որովհետև մենք չպետք է կոռուպցիայի և հարգանքի բացակայության մի…
Ամերիկայի գավաթ․ բրոնզե մեդալակրի անունը հայտնի է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկայի գավաթի 3-րդ տեղի համար պայքարում մրցում էին Արգենտինայի և Չիլիի հավաքականները։ Առաջին խաղակեսում Սերխիո Ագուերոյյի և Դիբալայի գոլերի շնորհիվ Արգենտինան ընդմիջման գնաց 2 գնդակի առավելությամբ։ Երկրորդ կեսում Չիլին վաստակեց 11 մետրանոց, որն անվրեպ իրացրեց Արթուրո Վիդալը։ Խաղն այդպես էլ ավարտվեց։ Այսպիսով, Արգենտինան հաղթեց 2:1 հաշվով և նվաճեց Ամերիկայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալը։ https://www.youtube.com/watch?v=rScEKG06V38 Հիշեցնենք,…
Ամերիկայի գավաթ․ Մեսսին և Մեդելը կարմիր քարտ ստացան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բրազիլիայում ավարտին է մոտենում Ամերիկայի գավաթի խաղարկությունը։ Այժմ ընթանում է Արգենտինա-Չիլի հանդիպումը։ Թիմերը պայքարում են 3-րդ տեղի համար։ Առաջին խաղակեսի արդյունքներով՝ Արգենտինան հաղթում է 2:0 հաշվով։ Խաղի դեռևս ամենաուշագրավ պահը տեղի ունեցավ 37-րդ րոպեին, երբ Լիոնել Մեսսին և Գարի Մեդելը կարմիր քարտ ստացան ու հեռացվեցին խաղադաշտից։ https://www.youtube.com/watch?v=LdKsf5O–xM
Չիլիի դարպասապահը սպառնալիքների պատճառով ջնջել է Instagram-ի իր էջը
Պերուի հավաքականի հետ խաղում կրած պարտությունից հետո Չիլիի ազգային հավաքականի դարպասապահ Գաբրիել Արիասը սպառնալիքների պատճառով ջնջել է իր Instagram-ի պաշտոնական էջը/ Ամերիկայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչում թույլ տրված սխալների պատճառով 31-ամյա դարպասապահը բազմաթիվ վիրավորանքներ և մահացու սպառնալիքներ է ստացել իր և ընտանիքի հասցեին: Մասնավորապես, Արիասն առաջին խաղակեսի վերջնամասում լքեց տուգանային հրապարակի սահմանները, որպեսզի ընդհատի եզրային պաշտպան…














