ԱՄՆ դեսպանատուն

  • ԱՄՆ դեսպանատունը Բաքվում հրապարակել է հայտարարություն՝ կտրուկ քննադատելով Ադրբեջանի պետական մեդիայի կողմից տարածված մեղադրանքները։ Հղում կատարելով AzTV հեռուստաալիքով հեռարձակվող «Həftə» ծրագրին, դեսպանատունը նշել է, որ այնտեղ օգտագործված «açıq şantaj» (բացահայտ շանտաժ) և «namərdlik» (անպատվություն) արտահայտությունները պատշաճ չեն և ուղղված են ԱՄՆ-ի դեմ անհիմն մեղադրանքներ ներկայացնելու։ Դեսպանատունը պնդել է, որ նման մեղադրանքները նպատակ ունեն շեղել ուշադրությունը…

    ԱՄՆ դեսպանատունը քննադատում է Ադրբեջանի պետական մեդիայի հռետորաբանությունը՝ մարդու իրավունքների վերաբերյալ
  • Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է իր երկրի քաղաքացիներին անմիջապես մեկնել Լիբանանից։ Դեսպանատան տարածած հայտարարության մեջ նշված է, որ ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ հազարավոր տեղեր է ավելացրել կոմերցիոն թռիչքներ իրականացնող ինքնաթիռներով իր քաղաքացիների և նրանց ընտանիքների տեղափոխումն իրականացնելու համար՝ կոչ անելով օգտվել այդ հնարավորությունից և առանց ժամանակ կորցնելու հեռանալ: «Այդ տեղերի մեծ մասը մնացել է չօգտագործված։ Խնդրում…

    ԱՄՆ դեսպանատունն իր երկրի քաղաքացիներին հորդորել է անմիջապես լքել Լիբանանը
  • Հայաստանում ամառային զբոսաշրջային սեզոնի մեկնարկի կապակցությամբ Երևանում ԱՄՆ դեսպանությունը հանդես է եկել իր քաղաքացիներին ուղղված ավանդական հիշեցմամբ: Այս անգամ այն նախորդներից փոքր-ինչ ավելի մեղմ տարբերակով է. ԱՄՆ դեսպանության աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին կոչ է արվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության պատճառով առանց լուրջ պատճառի չայցելել ՀՀ սահմանամերձ շրջաններ: Եթե նախորդ նախազգուշացման մեջ որոշ բնակավայրերի…

    ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորել է առանց լուրջ պատճառի չայցելել ՀՀ սահմանամերձ շրջաններ
  • Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է ամերիկացիներին Ստամբուլի կենտրոնում ահաբեկչությունների հնարավորության մասին՝ Եվրոպայում Ղուրանի այրման հետ կապված միջադեպերի ֆոնին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով դիվանագիտական ​​գերատեսչության հաղորդագրությանը։ «ԱՄՆ կառավարությունը զգուշացնում է իր քաղաքացիներին հնարավոր պատասխան ահաբեկչական հարձակումների մասին՝ Ստամբուլում եկեղեցիների, սինագոգների և դիվանագիտական ​​առաքելությունների կամ այլ վայրերի վրա, որտեղ արևմտյան երկրների քաղաքացիները շատ են…

    ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է ամերիկացիներին Ստամբուլում հնարավոր ահաբեկչությունների մասին
  • Պաշտոնական Վաշինգտոնի գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի արգելափակումը խոչընդոտում է խաղաղության գործընթացին և խաթարում է միջազգային վստահությունը: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ Միացյալ Նահանգները շարունակում է «մտահոգված մնալ Լաչինի միջանցքի հասանելիության խաթարման և ստեղծված իրավիճակի հումանիտար հետևանքների առնչությամբ»։ «Մենք կոչ ենք անում լիարժեք վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Բոլոր հարցերում առաջընթացի միակ ճանապարհը…

    Լաչինի միջանցքի արգելափակումը խոչընդոտում է խաղաղության գործընթացին. ԱՄՆ դեսպանատուն
  • 2022 թ․ դեկտեմբերի 13-ին ԱՄՆ Սենատը Քրիստինա Քվինին հաստատեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Շնորհավորում ենք դեսպան Քվինին և նրան սպասում Հայաստանում»,- նշված է դեսպանության ֆեյսբուքյան էջում:

    Սպասում ենք դեսպան Քվինին Հայաստանում. ԱՄՆ դեսպանատուն
  • Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Ադրբեջանի վերջին սադրիչ գործողությունների, Արցախը շրջափակելու առնչությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ որպես ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության օրակարգ առաջ մղող երկիր, ակնկալում է կոնկրետ գործողություններ: Ստեփանյանը նման տեսակետ հայտնեց ԱՄՆ դեսպանատան դիմաց իրականացված բողոքի ակցիայի ժամանակ: Արցախի ՄԻՊ-ն ընդգծեց, որ արդեն չորրորդ օրն է՝ Ադրբեջանը փակել է Արցախի կյանքի ճանապարհը և…

    ԱՄՆ-ի դեսպանատան մոտ կայացավ Արցախի ՄԻՊ-ի նախաձեռնած ակցիան. պահանջներից մեկն Արցախին օդային միջանցքի տրամադրումն է
  • Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի և հետ է մղում խաղաղության գործընթացը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Առաջ գնալու ճանապարհը բանակցությունների միջոցով է։

    Բաքվում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել վերականգնել Լաչինի ազատ տեղաշարժումը
  • ԱՄՆ դեսպանատունը վերադարձել է Լվով՝ վերականգնելով իր աշխատանքն Ուկրաինայում։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քուինը։ «Մենք ուրախ ենք վերադառնալու համար: Կշարունակենք այստեղ ամեն ինչ անել՝ օգնելու ուկրաինացիներին»,- ասել է նա Լվովում կայացած մամուլի ասուլիսում:  

    ԱՄՆ դեսպանատունը վերադարձել է Լվով` շարունակելու իր աշխատանքը
  • ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, թե ովքեր կարող են մասնակցել բազմազանության արտոնագրի ծրագրին, ըստ որի «Գրին քարտի» համար կարող եք դիմել, եթե «Ունեք միջնակարգ կամ ավագ դպրոցի (12-ամյա) կրթություն, Ձեր տվյալները մուտքագրել եք միայն մեկ անգամ, օգտագործում եք վերջերս արված լուսանկար, տրամադրում եք վավեր անձնագրի տվյալներ։ Հավելյալ տեղեկությունների համար տես՝ dvprogram.state.gov Հարցերի դեպքում գրեք էլ․ փոստի…

    Ովքե՞ր կարող են դիմել Գրին քարտ ստանալու համար
  • Թուրքական t24.com.tr-ը՝ հղում անելով Անկարայում ԱՄՆ դեսպանատան թվիթերյան հաշվին հայտնել է, որ Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով հերքել է այն պնդումները, թե աֆղանստանցի փախստականների և ներգաղթյալների շուրջ ԱՄՆ նախագահ Բայդենի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև պայմանավորվածություն կա։ «ԱՄՆ դեսպանատունը ցանկանում է հայտարարել, որ այն պնդումները, թե նախագահ Բայդենի և նախագահ Էրդողանի միջև «համաձայնություն»…

    Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հերքել է Բայդենի և Էրդողանի միջև առկա պայմանավորվածության վերաբերյալ լուրերը
  • Օգոստոսի 2-ին ԱՄՆ դեսպանատունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը  կազմակերպել է հանդիպում թրաֆիքինգի դեմ պայքարում ներգրավված տեղական կազմակերպությունների մասնակցությամբ, որտեղ քննարկվել են այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները և դրանց արդյունավետության մեծացման ուղիները։ «ԱՄՆ կառավարությունը պայքարում է աշխատանքային և սեռական թրաֆիքինգի դեմ ողջ աշխարհում, իսկ վերջերս 950 000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում է հատկացրել Հայաստանում մարդկանց…

    ԱՄՆ-ն 950 հազար դոլար է հատկացրել Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի համար
  • ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը համալրվել է գերժամանակակից սարքավորումներով: Տեխնիկական նոր միջոցները Պետական եկամուտների կոմիտեին նվիրաբերվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան՝ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի՝ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակի հետ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության վերջին…

    ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը համալրվել է գերժամանակակից սարքավորումներով
  • Հունվարի 26-ի երեկոյան Բաղդադում ԱՄՆ դեսպանատան տարածքի վրա երեք հրթիռ է ընկել: Հրթիռներից մեկն ընկել է դիվանագիտական առաքելության ռեստորանի վրա: Այս մասին հաղորդում է Al Arabia հեռուտաալիքին: Դրանից մի քանի ժամ առաջ տեղեկություն էր տարածվել, որ երեք հրթիռ է ընկել Բաղդադի «կանաչ շրջանի» մոտակայքում, որտեղ տեղակայված են կառավարական հաստատություններն ու դեսպանատները: Աղբյուրի տվյալներով՝ հրթիռակոծման հետևանքով…

    Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա երեք հրթիռ է ընկել
  • Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում ԱՄՆ դեսպանության մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել, ևս 4-ը տուժել են: Այս մասին հաղորդում է Geo TV հեռուստաալիքը։ Նախնական տեղեկության համաձայն՝ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության մեքենայի վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները և փորձել է խաչմերուկը հատել լուսացույցի կարմիր ազդանշանի ներքո: Ինչպես հաղորդել է Իսլամաբադի ոստիկանության ներկայացուցիչը,…

    Պակիստանում ԱՄՆ դեսպանատան մեքենան վթարի է ենթարկվել․ կան զոհեր