ԱՄՆ պատժամիջոցներ
Պուտինը անդրադարձել է Huawey-ի նկատմամաբ ԱՄՆ պատժամիջոցներին
ՌԴ նախագահը Մոսկվայի ժամանակով 12.00-ից ուղիղ կապով այսօր պատասխանում է Ռուսաստանի քաղաքացիների հարցերին: Հարցերը նաև արտաքին քաղաքականությանն են վերաբերել: Նախագահն իր խոսքում անդրադարձել է նաև Huawei-ի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներին: «Huawei-ի վրա հարձակման իմաստը Չինաստանի զարգացումը խոչընդոտելն է, որը դարձել է գլոբալ մրցակից ԱՄՆ-ի համար: Նույնը տեղի է ունենում Ռուսաստանի նկատմամբ և կշարունակի տեղի ունենալ:…
ԱՄՆ-ի պատժամիջոցները թիրախավորում են միջազգային կարգը․ Զարիֆ
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը լրագրողներին տված հարցազրույցում անդրադարձել է Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցներին և Պակիստանի Գվադար նավահանգիստը Թուրքիայի հետ կապելու հնարավորությանը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը : Զարիֆն անհրաժեշտություն է համարել, որ բոլոր երկրները պայքարեն ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ, քանի որ դրանք թիրախավորում են միջազգային կարգը: Նախարարը նշել է, որ Իրանի հարավարևելյան Սիստան-Բելուջիստան նահանգում…
Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին` եվրոպական ընկերությունները ներկա են գտնվել Թեհրանում նավթի ցուցահանդեսին
Եվրոպական մի շարք առաջատար նավթային ընկերություններ Թեհրանում մասնակցել են Իրանի նավթի, գազի և դիստիլյատ վառելիքի 24-րդ միջազգային ցուցահանդեսին՝ չնայած ամերիկյան պատժամիջոցներին: RT լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ցուցահանդեսի մասնակիցներից մի քանիսն անդրադարձել են Վաշինգտոնի սահմանած արգելքներին՝ դրանք անվանելով Իրանում արտասահմանյան բիզնեսի համար մեծ խոչընդոտ: Ապրիլի 22-ին Վաշինգտոնը հայտարարել էր, որ բացառության կարգով Իրանից նավթ ներկրող պետություններն այլևս…
Իրանը կշարունակի նավթի արտահանումը՝ անկախ ԱՄՆ պատժամիջոցներից. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին պետական հեռուստաընկերությամբ հեռարձակված իր ելույթում հայտարարել է, որ, չնայած ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, Իրանը կշարունակի նավթ վաճառել: Այս մասին հայտնել է Arab News-ը: «Իրանական նավթի արտահանումները զրոյական մակարդակի հասցնելու ԱՄՆ որոշում սխալ է, և մենք թույլ չենք տա, որ դա իրականություն դառնա ու գործարկվի: Առաջիկա ամիսներին ամերիկացիներն իրենք կտեսնեն, որ մենք կշարունակենք…
Իրանն սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ծովային ստորաբաժանման հրամանատար Ալի Ռըզա Թանգսիրին հայտարարել է, որ երկրի իշխանությունները կփակեն Հորմուզի նեղուցն այն դեպքում, եթե Թեհրանը չկարողանա դրանից օգտվել ԱՄՆ-ի սահմանափակիչ միջոցների պատճառով: Այս մասին ապրիլի 22-ին հայտնել է «Ֆարս» իրանական գործակալությունը: «Միջազգային իրավունքի համաձայն` Հորմուզի նեղուցը ջրային ճանապարհ է, և եթե մեզ թույլ չտան դրանից օգտվել, մենք…
ԱՄՆ-ի պատժամիջոցներն ահաբեկչական ակտ են. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ի պատժամիջոցներն ահաբեկչական ակտ է անվանել. հայտնում է Haqqin.az-ը` Tasnim-ին հղումով: «Երբ ԱՄՆ պաշտոնական անձինք, ի հեճուկս միջազգային իրավունքի, սպառնում են տուգանել Իրանի հետ համագործակցող բանկին կամ ընկերությանը, նրանք փաստացի վախեցնում են բանկային և կոմերցիոն սեկտորները և տնտեսական ահաբեկչական ակտ են իրականացնում»,-ասել է նա:
«Գազպրոմբանկը» սառեցրել է վենեսուելական PDVSA-ի հաշիվները
«Գազպրոմբանկը» սառեցրել է վենեսուելական նավթային PDVSA ընկերության հաշիվները, իրեն ԱՄՆ պատժամիջոցներից ապահովագրելու համար: Այս մասին Reuters-ին հայտնել են բանկից, սակայն վարկային կազմակերպությունից դեռևս պաշտոնական հայտարարություն չկա: Հունվարի սկզբերին հայտնի է դարձել, որ PDVSA-ն բանկային հաշիվները տեղափոխում է «Գազպրոմբանկ», սակայն բանկից այդ տեղեկությունը չեն հաստատել: Վենեսուելական ընկերությունը հունվարի վերջից հայտնվել էր ԱՄՆ պատժամիջոցների ցանկում: Սահմանափակումները կհանվեն,…
Չինաստանը կշարունակի համագործակցել Վենեսուելայի հետ
Չինաստանը կշարունակի Վենեսուելայի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում` չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին: Այդ մասին այսօր հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը. հայտնում է РИА Новости-ն: Ավելի վաղ հայտնել ենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել վենեսուելական պետական նավթագային PDVSA ընկերության նկատմամբ: Նախագահ Նիկոլաս Մադուրոյին վերջնականապես իշխանությունից զրկելու համար ԱՄՆ-ն արգելափակել է իր տարածքում…







