Անգելա Մերկել

  • Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի դրամապանակը գողացել են։ Գերմանական DPA գործակալությունը հայտնել է, որ գողությունը տեղի է ունեցել Շառլոտենբուրգ շրջանի սուպերմարկետներից մեկում՝ գնումներ կատարելու ժամանակ: Ոստիկանությունը հաստատել է, որ դրամապանակում եղել են անձը հաստատող փաստաթուղթ, դեբետային քարտ, վարորդական իրավունք և կանխիկ գումար։ Մերկելի գրասենյակը հրաժարվել է Deutsche Welle-ին մեկնաբանություն տալ կատարվածի վերաբերյալ: Նշվում է, որ…

    Անգելա Մերկելի դրամապանակը գնումներ կատարելու ժամանակ գողացել են
  • Այսօր Գերմանիայի խորհրդարանում՝ Բունդեսթագում, ընտրվեց երկրի նոր կանցլերը՝ սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը, ով ֆինանսների նախարարն էր։ Այս մասին տեղեկանում ենք N24 հեռուստաալիքից։ Նշվում է, որ Շոլցը առաջին փուլում ստացել է պատգամավորներից 395-ի կողմ ձայնը։ Հիշեցնենք, որ Շոլցից առաջ կանցլերի պաշտոնը 16 տարի զբաղեցրել է Անգելա Մերկելը։ Խորհրդարանականները նրան հրաժեշտ տվեցին ծափահարություններով։

    Գերմանիան նոր կանցլեր ունի․ Մերկելին հրաժեշտ են տվել ծափահարություններով
  • Հինգշաբթի երեկոյան Բեռլինում տեղի է ունեցել կանցլերի պաշտոնից Անգելա Մերկելի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումը, ավանդույթի համաձայն, տեղի է ունեցել Բեռլինի պաշտպանության նախարարության շենքի բակում: Այս մասին հայտնել է Deutsche Welle-ն։ Covid-ի սահմանափակումների պատճառով արարողությանը ներկա է եղել մոտ 200 մարդ, կանցլերը հանդես է եկել կարճ ելույթով, որում շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարող բուժանձնակազմին:…

    Տեղի է ունեցել կանցլերի պաշտոնից Անգելա Մերկելի հրաժեշտի արարողությունը
  • Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելը վերջին անգամ այդ պաշտոնում այց է կատարել Ֆրանսիա, որտեղ իրեն դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այս մասին գրում է Dautsche Welle-ն։ Նշվում է, որ Մակրոնը բավական ջերմ է հրաժեշտ տվել Մերկելին։ Նա վերջինիս շնորհել է Պատվո լեգեոնի շքանշանի մեծ խաչ, ինչը համարվում է Ֆրանսիայի բարձրագույն պարգևներից մեկը։ Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն…

    Մակրոնի ջերմ հրաժեշտը Մերկելին
  • Գլազգոյում է գտնվում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով հասցրել է արդեն զրույցներ ունենալ մի շարք պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնորդների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Հայաստան է գալիս ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը Արմեն Սարգսյանին Գլազգոյում դիմավորել են Բորիս Ջոնսոնն ու Անտոնիո Գուտերեշը «Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին…

    Նախագահ Սարգսյանը Գլազգոյում զրուցել է Բայդենի, Մակրոնի, Մերկելի ու այլ երկրների առաջնորդների հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով կայցելի Թուրքիա: Այս մասին հայտնել է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ նախատեսվում է քննարկել փոխադարձ համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը: Բանակցությունների օրակարգը ներառում է նաև Թուրքիայի և ԵՄ -ի հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր՝ ներառյալ իրավիճակը Լիբիայում, Սիրիայում և Աֆղանստանում:

    Անգելա Մերկելը աշխատանքային այցով կայցելի Թուրքիա
  • Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի արձանը մինչև 2022 թվականը կցուցադրվի Բավարիայի Տեմպել թանգարանի դիմաց: Այս մասին տեղեկանում ենք Spiegel պարբերականից։ Նշվում է, որ արձանի քանդակագործը Վիլհել Կոխն է, ով արձանը պատրաստել է 3D տպիչի միջոցով։ Արձանն իրենից ներկայացնում է՝ Մերկելը ձիու վրա նստած։ Հետաքրքրական է, որ քանդակագործը թողել է Մերկելին բնորոշ ժեստը՝ ձեռքերը ծալած վիճակում։

    Բավարիայում տեղադրվել է Մերկելի արձանը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
  • Վարչապետի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Ազգային տոնի առթիվ: «Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ: Տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն…

    Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մերկելին՝ Ազգային տոնի առթիվ
  • Գերմանիայում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները ու այս պահին ընթանում է ձայների վերջնահաշվարկը։ Բայց կան արդեն նախնական արդյունքներ, ըստ որոնց՝ անակնկալ հաղթանակ է տոնում Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը (ՍԴԿ), որը Անգելա Մերկելի ներկայացրած կուսակցությունից՝ Քրիստոնեա-դեմոկրատական ​​միությունից (ՔԴՄ), աննշան կերպով առաջ է անցել։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։ Այսպիսով, նախնական հաշվարկով՝ ՍԴԿ-ն հավաքել է ընտրողների 25,7 տոկոսի ձայները (206…

    Մերկելի կուսակցությունը պարտվում է Գերմանիայի ընտրություններում
  • Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Աֆղանստանը կարող է նորից դառնալ միջազգային ահաբեկչությունը սնող տարածք: «Մենք չպետք է աչք փակենք այն վտանգի առաջ, որ դաշնակիցների դուրս գալուց հետո Աֆղանստանը կարող է նորից դառնալ միջազգային ահաբեկչությունը սնող տարածք, որից պետք է խուսափել»,- հայտարարել է Մերկելը Գերմանիայի Բունդեսթագում: Միաժամանակ նա նշել է, որ իր երկիրը իրենց…

    Աֆղանստանը կարող է նորից դառնալ միջազգային ահաբեկչությունը սնող տարածք. Մերկել
  • Ինչպես արդեն հայտնի էր դարձել, երեկ միմյանց հետ հանդիպեցին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հանդիպման ժամանակ կողմերը զրուցել են նաև Ուկրաինայի մասին։ Մասնավորապես, Պուտինը Մերկելին ասել է, որ Ուկրաինան ցանկանում է դուրս գալ Մինսկի համաձայնագրից։ Նա դժգոհել է նաև Ուկրաինայում գործող լեզվի օրենսդրությունից։ Կանցլերն էլ իր հերթին ափսոսանք է հայտնել, որ…

    Պուտինը Մերկելի հետ հանդիպմանը՝ բողոքել է Ուկրաինայից
  • Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ ծննդյան օրվա առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Ուղերձում մասնավորապես ասված է․ «Նշանակալի է Ձեր անձնական ներդրումը հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդման և տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման գործում: Մեծապես արժևորում եմ փոխադարձ վստահության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները և համոզված…

    Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Մերկելին
  • Bild am Sonntag թերթ-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կիրակի օրը կայցելի Ռեյնլանդ-Պֆալց դաշնային նահանգ, որը առավելապես է տուժել երկրի արևմուտքում տեղի ունեցած ջրհեղեղից: Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով զոհվերի թիվը հասել է 106-ի Գերմանիայում 19 մարդ Է զոհվել հեղեղման հետևանքով. Bild Ուղևորության ընթացքում Մերկելին ուղեկցելու է Ռայնլանդ-Պֆալցի վարչապետ Մալու Դրայերը: Հիշեցնենք, որ Գերմանիայում 133 մարդ է զոհվել…

    Մերկելը կայցելի Գերմանիայի արևմուտքի աղետի գոտի
  • ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հուլիսի 12-ին կայացած ճեպազրույցում հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մեկելը հուլիսի 14 – 16-ն ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ կստանա Ջոնս Հոփքինսի համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան: «Կանցլերը Վաշինգտոնում կայանալիք արարողության ժամանակ կստանա Ջոնս Հոփքինսի համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան»,- ասել Է նա: Զայբերտը հավելել է, որ  ԱՄՆ-ի…

    Մերկելը կստանա Ջոնս Հոփքինսի համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան
  • Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է արգելել Մեծ Բրիտանիայի բոլոր քաղաքացիների մուտքը Եվրամիության տարածք։ Այս մասին գրում է Times-ը։ Նշվում է, որ Մերկելի նման դիրքորոշման պատճառը Բրիտանիայում կորոնավիրուսի Դելտա շտամի տարավածության մակարդակն է։ Իսկ Դելտա շտամը համարվում է այս պահին կորոնավիրուսի եղած շտամերից ամենավտանգավորը՝ իր արագ տարածվելու հատկության շնորհիվ։ Գերմանիայի կանցլերը պատրաստվում է այս հարցը…

    Մերկելը մտադիր է արգելել բրիտանացիների մուտքը ԵՄ տարածք