անդամակցություն

  • Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը կասեցվել է: Այս մասին Թբիլիսիում կայացած միջազգային համաժողովում լրագրողների hետ զրույցում ասել է ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ «Վրաստանի ներկայիս իշխանությունների մտադրությունները պարզ չեն Եվրամիության առաջնորդների համար։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքն ակնհայտորեն երկիրը հեռացնում է ինը քայլի կատարումից, իսկ հակաարևմտյան, հակաեվրոպական հռետորաբանությունը նույնպես լիովին անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու հայտարարված նպատակի հետ»,-…

    Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը կասեցվել է
  • Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստոկհոլմում տեղի ունեցած ակցիաներից հետո Շվեդիան այլևս չպետք է ակնկալի Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում: «Շվեդիայում այդ կեղտոտ ակցիաները, այն էլ՝ մեր դիվանագիտական ներկայացուցչության մոտ, համարվում են վիրավորանք թե՛ մահմեդականների, թե՛ ընդհանրապես բոլոր մարդկանց հասցեին, նրանց իրավունքների ու ազատությունների նկատմամբ։ Դուք շարունակում եք օգնել ահաբեկիչներին և սպասում եք աջակցություն…

    Շվեդիան այլևս չպետք է ակնկալի Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում. Էրդողան
  • Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին 2023թ.-ին պետք է կասկածի տակ դրվի Ռուսաստանի նկատմամբ ունեցած դիրքորոշման պատճառով: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը The Telegraph պարբերականում հրապարակած իր հոդվածում: «Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին միանալու ապշեցուցիչ որոշում են կայացրել, սակայն Ռուսաստանի առևտրային և ռազմական գործընկերները դեռևս չեն լքել նրան…

    Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է կասկածի տակ դրվի. Ջոն Բոլթոն
  • Ուկրաինան մի օր կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, դաշինքը խոստացել է Ռումինիայում երկօրյա հանդիպմանը։ Խումբը նաև լրացուցիչ օգնություն է խոստացել Ուկրաինային՝ օգնելու նրան պայքարել ռուսական ուժերի դեմ, ներառյալ ձմեռային օգնությունը և հրետանին: Այս խոստումները եղել են այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը հանդիպել է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հետ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, որպեսզի շտապ անհրաժեշտ աջակցություն ստանա՝…

    ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի ապագա անդամակցությանը և խոստանում է ավելի մեծ օգնություն Կիևին
  • ԱՄՆ-ն փորձում է հստակեցնել Թուրքիայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։ «Թուրքիան ՆԱՏՕ-ում մեր կարևոր դաշնակիցն է։ Ո՛չ Շվեդիան, ո՛չ Ֆինլանդիան դեռ պաշտոնապես անդամակցության հայտ չեն ներկայացրել: Դա գործընթաց է, և մենք շարունակում ենք աշխատել, սակայն Պենտագոնում չենք կարող խոսել այն մասին, թե…

    ԱՄՆ-ն փորձում է հստակեցնել Թուրքիայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում
  • Սեպտեմբերի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել է հանդիպում Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների գործունեության, տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտների, Էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև գործարար համայնքի ներկայացուցիչներ։ Հանդիպման հիմնական նպատակն…

    Գործարարների հետ քննարկվել են Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության հարցերը
  • «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր խորհրդի անդամն Սուրեն Սահակյանը կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է գրել։ Այս մասին նա տեղեկացրել է Facebook-ի իր էջում։ Նա նշել է, որ ամենաջերմ զգացումներն ունի ՔՈ-ի նկատմամբ։ Սահակյանը գրել է, որ լրացուցիչ կտեղեկացնի, թե ինչպես կշարունակվի իր ֆորմալ քաղաքական կարիերան։ Նա նշել է նաև, որ այլ մեկնաբանություն ՔՈ-ի կամ իր…

    Սուրեն Սահակյանը դադարեցրել է ՔՈ-ին իր անդամակցությունը
  • ՔՊ-ի հիմնադիր անդամներից Արման Դավթյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա հայտնում է, որ որոշել է անդամակցել «Հայրենիք» կուսակցությանը։ «Որոշում եմ կայացրել անդամակցել «Հայրենիք» կուսակցությանը։ Հանդիսացել եմ ներկայումս իշխանության ղեկին գտնվող ՔՊԿ-ի հիմնադիր անդամ (մինչև զինվորական ծառայության անցնելը) և այսպես կոչված «հեղափոխության» համակիրներից (չշփոթել «զոմբիի» հետ)։ Բայց…. Հիմա չեմ ուզում նշել հիասթափությանս պատճառները, քանի որ դրանք…

    ՔՊ-ի անդամ Արման Դավթյանն անդամագրվել է Հայրենիք կուսակցությանը
  • Վերջերս Հայաստանը միացել է 2020թ. փետրվարին ձևավորված «Կրոնական ազատության միջազգային դաշինքին», որի կազմում ներառված են 29 երկրներ։ Դաշինքին անդամակցության մասին՝ Արտաքին գործերի նախարարության հայտարարությունից հետո տարբեր լրատվականների կողմից մտահոգություն հնչեց, որ այս որոշմամբ Հայաստանի դիվանագիտական կորպուսում խնդիրներ են առաջացել, քանի որ կազմակերպությունը հակաչինական է։ Մասնավորապես նշվում էր, որ այս օրերին «բուռն քննարկումների մեջ են ԱՄՆ-ում,…

    Ի՞նչ է «Կրոնական ազատության միջազգային դաշինքը» և ինչո՞ւ է ՀՀ-ն անդամակցել դրան
  • Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար մարմնի՝ խորհրդի երեք անդամներ Լեռնիկ Ալեքսանյանը, Ֆիրդուս Զաքարյանը և Ռազմիկ Մարտիրոսյանը դուրս են եկել կուսակցությունից՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին մեղադրելով կուսակցությունում քրեաօլիգարխիկ բարքերի ամրապնդման մեջ։  Այս մասին «Ազատությանը» հայտնել է Լեռնիկ Ալեքսանյանը։ « ՀՀԿ-ից դուրս գալու դիմումը գրել եմ դեռ այս տարվա հունվարի 13-ին։ Դուրս ենք եկել անդամությունից՝ հունվարի 13-ին, ես, Ֆիրդուս…

    ՀՀԿ 3 անդամներ լքել են կուսակցությունը
  • Եվրահանձնաժողովը հրապարակել է լրացուցիչ զեկույց Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի վերաբերյալ։ Այդպիսով հաստատվել է Եվրամիությանն անդամակցելու շուրջ այս երկրների հետ բանակցություններ սկսելու հանձնարարականը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Անա Պիզոնիերոն։ Եվրահանձնաժողովը հրապարակել է Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի վերաբերյալ նորացված հաշվետվությունը, որում ասված է, թե երկու երկրներն էլ բարեփոխումների անցկացման վստահ առաջընթաց են արձանագրում: «Եվրահանձնաժողովը,…

    Ալբանիայի և Հս․ Մակեդոնիայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ կսկսվեն
  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիային Եվրամիություն չընդունելու իրական պատճառը երկրի մեծաքանակ բնակչությունը չէ: Այս մասին տեղեկացնում է Milliyet լրատվականը: «Մեզ ասում են (բացատրելով, թե Թուրքիան ինչու դեռևս չի անդամակցում ԵՄ-ին), որ Թուրքիայի բնակչությունը շատ մեծ է: Սակայն Անկարայի հայտը չընդունելու պատճառը թաքնված է այլ տեղ: Իրական պատճառն այն է, որ մենք…

    Էրդողանը հայտնել է՝ որն է Թուրքիայի ԵՄ չընդունելու «իրական» պատճառը
  • Վրաստանի բնակչությունը պետք է իրատեսական սպասելիքներ ունենա Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հեռանկարներից: Այս մասին հայտարարել է  Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին՝ ամփոփելով պաշտպանության և անվտանգության հարցերին նվիրված ՆԱՏՕ-ի 13-րդ համաժողովի արդյունքները: «Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերություններին և այդ դաշինքից մեր սպասելիքներին, ապա մենք պետք է մեր երկրի քաղաքացիների մոտ ճիշտ ակնկալիքներ ձևավորենք: Չի կարելի…

    ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում կարևորը համբերությունն է․ Ղարիբաշվիլի
  • ՆԱՏՕ-ն կշարունակի խորացնել համագործակցությունը Վրաստանի հետ դաշինքին նրա հնարավոր անդամակցության նախապատրաստման շրջանակներում, ինչպես նաև ապահովել, որ Սեւ ծովը տարածաշրջանի համար կայունության աղբյուր մնա: Այս մասին, ինչպես փոխանցում է դաշինքի մամուլի ծառայությունը, Բաթումիում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը: Նշենք, որ Վրաստանում տեղի է ունենում Հյուսիսատլանտյան խորհրդի արտագնա նիստը: «Մեր այցը Վրաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի…

    ՆԱՏՕ-ն շարունակում է խորացնել համագործակցությունը Վրաստանի հետ
  • Առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու գաղափարն այսօր հետաքրքրություն չի առաջացնում դաշինքում: Այս հայտարարությունը, ինչպես հաղորդում է Грузия Online-ը, Facebook սոցիալական ցանցում արել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը։ Նրա խոսքով՝ ինքը չի հավատում, որ այդ արաջարկությունը ժամանակին է արված՝ նկատի առնելով ներկայիս անվտանգության…

    Ապաթուրայը նշել է, որ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցի քննարկումը այսօր իմաստ չունի