Անի
Աշտարակ քաղաքում, Գավառի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Աշտարակ քաղաքում, Գավառի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արմավիրի, Արարատի մարզերում, Դիլիջան և Աշտարակ քաղաքներում և Ապարան-Արագած ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Աբովյան, Գորիս քաղաքներում, Ապարանի…
Շիրակում սպանդանոց է բացվել․ ներկա է գտնվել մարզպետը
Շիրակի մարզի Անի համայնքում երեկ՝ դեկտեմբերի 24-ին, տեղի է ունեցել նորակառույց սպանդանոցի բացման արարողությունը։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի Facebook-ի էջից։ Արմավիրի մարզպետը Փարաքարում հանգստության ու ողջախոհության կոչ է անում Մարտունիում ընտրեցին համայնքի ղեկավարին «Կարծում եմ, որ այս տարածաշրջանի համար շատ կարևոր ծրագրի մեկնարկ ենք տալիս, բոլոր նախադրյալները կան, որ այս հաջողված փորձը կիրառվի…
Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում թեմայով վարժանք է իրականացվելու Անիում
Շիրակի փրկարարական վարչության կողմից Անիի Լուսաղբյուր բնակավայրում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ վարժանքի շրջանակներում գործարկվելու է համայնքի էլեկտրաշչակը։ Ըստ աղբյուրի՝ վարժանքն իրականացվելու է վաղը՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 12:00-ից 13:00-ն ընկած հատվածում։ ԱԻՆ-ից բնակիչներին խնդրում են չանհանգստանալ։
5 բնակչի մոտ սիբիրյան խոց նախնական ախտորոշումը հաստատվել է
Հուլիսի 2-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում մանրամասնություններ է հայտնում նախնական «սիբիրյան խոց» ախտորոշում ունեցող քաղաքացիների մասին։ «Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան գյուղում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարվել էր նմուշառում այդ բնակավայրի 7 բնակչից։ Նրանցից 5-ի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը:…
Իսահակյան գյուղում Սիբիրյան խոցի ևս 2 դեպք է արձանագրվել
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Իսահակյան գյուղում Սիբիրյան խոցի դեպքեր են հայտնաբերվել: Սիբիրյան խոցի ախտանշաններով երեկ, հունիսի 30-ին, Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի 5 բնակիչ: Իսկ այսօր ևս երկու մարդու մոտ նույնն ախտանշաններն են հայտնաբերվել: Իսահակյան գյուղում մանր և խոշոր եղջերավոր անասունների անկումների վերաբերյալ ահազանգեր է ստացել ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղը։ ՀՎԿԱԿ «Շիրակ» կենտրոնի,…
Անի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Անի խոշորացված համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների հանգամանքները, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարը, 2017թ. նոյեմբերի 5-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, միանձնյա որոշում է…
Իմ կյանքում կա մարդ, ով ստիպում է ինձ կրկին ցանկանալ ապրել․ Արոնյան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարկել, որոնց կից գրել է․ «Այս տարին անտանելի բարդ տարի էր ինձ համար: Տարի, որը անհասկանալի կերպով փոխելու է մեր կյանքը: Համենայն դեպս այն արդեն իսկ փոխել է իմը: Արիանային կորցնելը ամենավատ բանն էր, որ ես երբևէ զգացել էի: Այս դժոխքի միջով անցնելը ստիպեց ինձ…
Թուրքիայի իշխանությունները կվերանորոգեն Անիի ավերակներում գտնվող Մանուչեի մզկիթը
Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի իշխանությունները որոշել են ամբողջովին վերանորոգել Անիի ավերակներում գտնվող Մանուչեի մզկիթը։ Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարություն է արել առ այն, որ նախարարությանը կից Զարգացման գործակալությունների գլխավոր վարչության հսկողությամբ մեկնարկել են աշխատանքներ, որոնց նպատակը մզկիթն ապագա սերունդներին փոխպանցելն ու աշխարհում հանրահռչակելն է։ Զարգացման գործակալությունների գլխավոր վարչության և Մշակութային ժառանգության ու թանգարարնների գխավոր վարչության միջև…
Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվելու են սահմանափակումներ. Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Facebook-ում գրառում է կատարել և հայտնել, որ պարետի որոշմամբ մարզի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվելու են մուտքի և ելքի հատուկ ռեժիմներ: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, Պարետի ապրիլի 18-ի՝ թիվ 45 որոշման համաձայն, վաղվանից մինչև ապրիլի 25-ը Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվելու են հետևյալ սահմանափակումները՝…
Մեծ պատիվ է Նորշեն գյուղի միակ բնակչին պարգևատրելը․ Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ինձ համար մեծ պատիվ է Անի մայրաքաղաքին հանդիման գտնվող Նորշեն գյուղի միակ բնակիչ Վահանդուխտ Մելքոնյանին պարգևատրել վարչապետի շնորհակալագրով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նաև տեսանյութ է հրապարակել: Հիշեցնենք՝ Խարկով գյուղի միակ բնակիչ Վահանդուխտ Մելքոնյանը «Ազատություն» TV-ի «Կյանքը Թուրքիայի սահմանին» հաղորդաշարի առաջին թողարկման հերոսուհին էր։
Կարսում բացվել է «Անի. Քարե պոեզիա» խորագրով ցուցահանդեսը
Կարսի «Նամըք Քեմալ» մշակույթի տանը բացվել է «Անի. Քարե պոեզիա. Ճարտարապետության գանձերը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում է Politikars.com կայքը: Աղբյուրի տվյալներով՝ ցուցահանդեսին ներկայացված են լինելու Արա Գյուլերի, Մարտին Մանուկյանի, Մուրատ Գերմենի, Վեդաթ Աքչայոզի լուսանկարներն ու Ումիթ Քըվանչի և Էնգին Աքիսարի ֆիքսած տեսանյութերը: Ցուցահանդեսը բաց է դեկտեմբերի 6-ից: Բացման արարողությանը ներկա է եղել…
Կարո Փայլանը այցելել է հայոց պատմական մայրաքաղաք
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը այցելել է Կարս նահանգի Անի քաղաք: Պատգամավորը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել քաղաքից և գրառում կատարել. «Այցելեցինք Կարս նահանգի Անի քաղաք։ Անին, հակառակ բոլոր ջանքերին, տխուր է… Գետը, որը հոսում է քաղաքին կից, վերածվել է Թուրքիայի և Հայաստան միջև սահմանի։ Սահմանը 26 տարի է՝ փակ է……
Անիի ավերակներում հայտնաբերվել են միջնադարյան խեցեգործական նմուշներ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
«Աշխարհի քաղաք», «Քաղաքակրթությունների օրրան», «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» և «քառասուն դարպասների քաղաք» անվանումներով հայտնի Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիում վերջին շրջանում մեծ թափ են ստացել պեղումները: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ սեպտեմբերի 23-ից սկսվել են Անիի ավերակների պեղումները, որոնք համակարգում է Կարսի թանգարանը և Կովկասի համալսարանի արվեստաբանության ամբիոնի վարիչ Մուհամմեթ Արսլանը: Պեղումներին մասնակցում են…
Բացահայտվել են Անի խոշորացված համայնքի ղեկավարի մի շարք ապօրինություններ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով ծավալուն միջոցառումներ էին ձեռնարկվել։ Պարզվել է, որ Անի խոշորացված համայնքի ղեկավարը մի շարք ապօրինություններ է թույլ տվել։ Այս պահին հայտնի տվյալներով՝ համայնքապետարանի հավաքարարների աշխատավարձի բանկային քարտերը պահվել են աշխատակազմի ղեկավարի մոտ, որն ամեն ամիս կանխիկացրել ու հավաքարարներին առձեռն…
Անիի ավերակների տարածքում կսահմանվի շուրջօրյա հսկողություն
Կարսի նահանգապետի և ժանդարմերիայի անվտանգության ուժերի կողմից ընդունված որոշման արդյունքում Կարսի նահանգի Անիի ավերակների տարածքում սահմանվում է 24-ժամյա հսկողություն, որպեսզի այնտեղ այցելող հայ զբոսաշրջիկներն այլևս հնարավորություն չունենան ծածանել Հայաստանի դրոշը։ Այս մասին գրում է Haberler-ը: «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միջազգային ասոցիացիայի» ղեկավար Գոկսել Գուլբեյն ասել է, որ տարիներ շարունակ հայ զբոսաշրջիկները գնում են Կարսում…














