fbpx
Հասարակություն

Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում թեմայով վարժանք է իրականացվելու Անիում

Շիրակի փրկարարական վարչության կողմից Անիի Լուսաղբյուր բնակավայրում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ վարժանքի շրջանակներում գործարկվելու է համայնքի էլեկտրաշչակը։

Ըստ աղբյուրի՝ վարժանքն իրականացվելու է վաղը՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 12:00-ից 13:00-ն ընկած հատվածում։

ԱԻՆ-ից բնակիչներին խնդրում են չանհանգստանալ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ