աննա դանիբեկյան
Քոչարյանին առաջադրված մեղադրանքով՝ նրան սպասվում է 7-12 տարվա ազատազրկում
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Վերջինս նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։ Այսօր ներկայացրեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Դանիբեկյանը հայտնեց, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար և դրա համար 7-ից 12 տարի ազատազրկում է սպասվում՝ գույքի բռնագանձմամբ կամ առանց դրա։ Քոչարյանի պաշտպան…
Քոչարյանի ու Գևորգյանի գործով նիստը կրկին հետաձգվեց․ 3 փաստաբան ներկա չէր
Հերթական անգամ հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը, քանի որ փաստաբանները ներկա չէին։ Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ Հայկ Ալումյանը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում ատենախոսությունների պաշտպանության հանձնաժողովի աշխատանքներին է մասնակցում, իսկ Արամ Օրբելյանն ու Հովհաննես Խուդոյանը առողջական խնդիրներ ունեն, որոնց մասին տեղեկանքներ են ներկայացրել։ Դանիբեկյանն ասաց, որ առանց փաստաբանների նիստը շարունակել…
Քոչարյանի ու Գևորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կայացավ Արմեն Գևորգյանի ու Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական նիստը։ Այս անգամ նույնպես Գևորգյանի պաշտպանը պատճառաբանություն բերեց, որի պատճառով նիստը կրկին հետաձգվեց։ Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ մեկ այլ դատական նիստի պետք է մասնակցի, որտեղ պետք է իր պաշտպանյալի առողջական վիճակի հարցը քննվի։ Հետո արդեն միջնորդեց…
Քոչարյանի ու Գևորգյանը գործով նիստը կրկին հետաձգվեց
Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց։ Այս անգամ պատճառը Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանի վատառողջ լինելն է։ Այս մասին ասաց դատավոր Աննա Դանիբեկյանը, նշելով, որ Սահակյանը ներկայացրել է համապատասխան տեղեկանք։ Իսկ Գևորգյանի մյուս փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը այլևս չի ներկայացնում Գևորգյանի շահերը դատարանում։ Հաջորդ նիստի օր նշանակվեց դեկտեմբերի 17-ը՝ ժամը 13:00-ն։
Քոչարյանի և Գևորգյանի գործով նիստը հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր շարունակվեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Նիստի մեկնարկին դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ ի պատասխան իր դիմումի՝ ՍԴ աշխատակազմից հայտնել են, որ անձեռնմխելիության հարցով որևէ սուբյեկտի կողմից ՍԴ դիմում չի ներկայացվել։ Բացի այդ, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղեկացրել է դատարանին, որ այս պահին ՍԴ-ում վիճարկում են…
Վերաքննիչ դատարանն ավարտել է Քոչարյանի գործով պաշտպանների և դատախազության միջնորդության քննարկումը
Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, այսօր շարունակել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքների գործով դատական նիստը։ Այսօր դատարանը լսել է պաշտպանող կողմի դիրքորոշումը դատախազ Գևորգ Բաղդասարյանի՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու միջնորդության վերաբերյալ։ Պաշտպանները պնդել են, որ գործը կասեցնելու և ՍԴ դիմելու հիմքեր չկան, և խնդրել,…
Քոչարյանի ճակատագիրը պատգամավորի կարգավիճակում կորոշի ԱԺ-ն
Այսօր Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ առկա է հանգամանք, որը խոչընդոտում է տվյալ գործի քննությանը։ Խոսքը վերաբերվում է նրան, որ Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը պատգամավորության թեկնածու են և հնարավոր ձեռքբերվելիք պատգամավորի կարգավիճակը անձեռնմխելիություն կստեղծի նրանց համար և քրեական հետապնդումը կդադարեցվի։ Մենք այս հանգամանքի հետ…
Դատարանի և Դատախազության միջև անհամաձայնություն է առաջացել՝ Քոչարյանի պատգամավորի թեկնածու լինելու հետ կապված
Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանում ընթանում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը արձանագրեց, որ առկա է հանգամանք, որը խոչընդոտում է տվյալ գործի քննությանը, դա վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանի կարգավիճակին։ «Մասնավորապես, քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությանը, որը կապված է վերջիններիս պատգամավորի թեկնածուի կարգավիճակի…
Սերժ Սարգսյանի եղբորորդին արդարացվեց. դատարանը հրապարակեց դատավճիռը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վճիռ կայացրեց։ Ըստ դատարանի վճռի՝ Հայկ Սարգսյանն արդարացվեց ապօրինի զենք-զինամթերք կրելու հոդվածով, իսկ սպանության փորձի մեղադրանքը, որը վերաորակվել է անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով, կիրառվեց վաղեմության ժամկետ։ Հայկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել…
Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մայիսի 25-ին հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունը մինչև հունիսի 15-ը։ Այս մասին հաղորդարգություն է տարածել Քոչարյանի պաշտպանական թիմը: ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել է, որ մայիսի 24-ից մինչև հունիսի 9-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում և միջնորդել է հետաձգել…
Քոչարյանի և մյուսների քրեական գործի քննությունը շարունակվում է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Աննա Դանիբեկյանն ընթերցեց դատական ակտը: Համաձայն դատարանի որոշման՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ…
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել, որ Մարտի 1-ի գործով դատը հետաձգեն
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՍԴ-ի՝ ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո հրավիրված «Մարտի 1»-ի գործով դատական նիստը: Նիստի սկզբում նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ դատախազ Գևորգ Բաղդասարյանի կողմից գրություն է ստացվել, որում միջնորդություն է ներկայացրել դատը հետաձգել ապրիլի 6-ին: «Մարտի 29-ի երեկոյան հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր…
Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների գործը մտավ դատաքննության փուլ․ փաստաբանները բոյկոտեցին նիստը
Այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների գործը մտավ դատաքննության փուլ։ Նշենք՝ երբ դատավորը հայտարարեց այս մասին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բոյկոտեցին դատական նիստը և հեռացան, ուստի այն հետաձգվեց: Հաջորդ շաբաթ դատախազությունը կներկայացնի մեղադրական եզրակացությունը: 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով ամբաստանյալ երկրորդ նախագահ…
Դատարանը չվերացրեց Խաչատուրովի խափանման միջոցը․ պաշտպանի միջնորդությունը մերժվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Յուրի Խաչատուրովի պաշտպան միջնորդությունը։ Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Խաչատուրովի փաստաբանը միջնորդել էր վերացնել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը։ Հիշեցնենք, որ Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանքը, որը փոխարինված է այլընտրանքային միջոց՝ գրավով։ Պաշտպանը միջնորդել էր, որ վերացվեր նաև այդ խափանման միջոցը։
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը շարունակվում է (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը: Ուղիղ եթերը՝ News.am-ի:











