Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել, որ Մարտի 1-ի գործով դատը հետաձգեն

Ամենադիտվածներ

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՍԴ-ի՝ ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո հրավիրված «Մարտի 1»-ի գործով դատական նիստը:

Նիստի սկզբում նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ դատախազ Գևորգ Բաղդասարյանի կողմից գրություն է ստացվել, որում միջնորդություն է ներկայացրել դատը հետաձգել ապրիլի 6-ին:

«Մարտի 29-ի երեկոյան հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի՝ Սահմանադրության համապատասխանելիության որոշման հարցի վերաբերյալ գործը: Նկատի ունենալով, որ առկա է նշված որոշման հիման վրա դատարանի կողմից կիրառման ենթակա ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի նորմի՝ Սահմանադրությանը համապատասխանելիության խնդիր, այդ կապակցությամբ դատարան ներկայացվելու համար նախապատրաստվում է ծավալուն միջնորդություն, որը հնարավոր չէ կազմել մինչև դատական նիստը և դատը հետաձգել, նշանակել նախապես որոշված ժամանակացույցի՝ 2021 թվականի ապրիլի 6-ին»,- նշված էր գրության մեջ:

Հիշեցնենք, որ գործով անցնում են Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։ Նիստին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք նաև, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական և անվավեր էր ճանաչել ՔՕ 300.1 հոդվածը։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();