աշխատակից
Ոստիկանության նախկին աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչին բռնության ենթարկելու համար
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2020թ. հունիսի 6-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի 4 աշխատակիցներ վիճաբանության ահազանգով մեկնել են Երևան քաղաքի Նոր-Արեշ 11-րդ փողոցի 133-րդ հասցե, որտեղ նույն հասցեի 52-ամյա բնակիչը՝ որը նախկինում եղել է ոստիկանության աշխատակից, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել է իր տան մուտքի դիմաց ավտոմեքենան կայանած վարորդի հետ: Նկատելով…
Հայկ Մարությանն ինքնամեկուսացված է, նա ակտիվ շփում է ունեցել վարակակրի հետ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրագրողներին հայտնել է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ինքնամեկուսացված է, նա ակտիվ շփում է ունեցել վարակակրի հետ, որը քաղաքապետարանի աշխատակից է։ «Քաղաքապետ Հայկ Մարությանի մոտ կորոնավիրուս հաստատված չէ, նա ունեցել է ակտիվ շփում վարակակրի հետ և հիմա ինքնամեկուսացված է։ Թեստ հանձնել է նախորդ շաբաթ, բայց նախքան այդ վարակակրի հետ…
Ինչպե՞ս է վարակը տարածվում աշխատավայրում․ նախարարը պարզաբանում է տվել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր Facebook-ի էջում ներկայացրել է, թե ինչպես է վարակը տարածվում աշխատավայրում: «Աշխատավայրեր. Վարակի տարածման հաջորդ ձևը կոչվում է կենտրոնացում: Վարակված աշխատակիցը աշխատում է շենքի 11-րդ հարկում, հիմնարկությունն ունի 216 աշխատակից: Մեկ շաբաթվա ընթացքում այդ մարդկանցից 94-ը վարակվել է (43,5% ՝ կապույտ աթոռներ), 94 հոգուց 92-ը ունեցել են ախտանշաններ (միայն 2-ը…
Թիվ 49 մանկապարտեզի՝ կորոնավիրուսով վարակված աշխատակիցը չի շփվել երեխաների հետ
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Հարգելի գործընկերներ, թիվ 49 մանկապարտեզը, որի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, մարտ ամսից ի վեր փակ է՝ այս օրերին չի բացվել հենց վարակման դեպքի կասկածի պատճառով: Հետևաբար՝ այս մանկապարտեզ երեխաներ չեն հաճախել, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ»,- ասված է գրաման մեջ։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10218938977171159&id=1405208089
Վրաստանում Շտապօգնության ծառայության բժշկուհին վարակվել է կորոնավիուսով․ Aliq.ge
Վրաստանի անհետաձգելի բուժօգնության և արտակարգ իրավիճակների կառավարման դեպարտամենտի ղեկավար Ամիրան Գոգիտիձեն հայտնել է, որ Թբիլիսիում Շտապօգնության ծառայության բժշկուհիներից մեկը վարակվել է կորոնավիրուսով։ Բժշկուհին վարակվել է իր ամուսնուց, ով աշխատում է Կենտրոնական բանկի պահոցում, նա ապրիլի 2-ին վարակված 7 աշխատակիցներից մեկն է: Վարակված բուժաշխատողի հետ շփված բուժանձնակազմը ինքնամեկուսացվել է: Բժշկուհու վիճակը գնահատվում է բավարար։ Հիվանդի մոտ…
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուս է հաստատվել աշխատակցի մոտ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել, ինչի արդյունքում «Վարդաշեն» ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից մեկի մոտ ախտորոշվել է COVID-19։ Այնուհետև, ձեռնարկված անհրաժեշտ և օպերատիվ աշխատանքների արդյունքում, COVID-19 է հայտնաբերվել նաև վերոնշյալ բաժնի 4 աշխատողի մոտ։ Բոլոր 5 անձինք մեկուսացվել են բուժհաստատություններում։ Հավելենք նաև, որ վերոնշյալ աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում…
Բժշկասոցիալական փորձաքննության պաշտոնյայի կողմից կաշառք վերցնելու դեպք է բացահայտվել. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնյայի կողմից առերևույթ կաշառք ստանալու հերթական դեպքը։ Ստացված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ աշխատանքի և…
Facebook-ը հեռավար աշխատանք կատարող աշխատակիցներին լրացուցիչ 1000-ական դոլար կվճարի
Facebook սոցիալական կայքի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ լրացուցիչ հազար դոլար կփոխանցի Facebook-ի այն աշխատակիցներին, ովքեր ստիպված են հեռավար աշխատել տնից կորոնավիրուսի պատճառով։ Ստացվում է, որ ընկերության առնվազն 45 հազար աշխատակիցները պետք է ստանան լրացուցիչ հազար դոլար: Հիշեցնենք, որ ընկերությունն իր բոլոր աշխատակիցներին առաջարկել է աշխատել տնից։ Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական…
«Հրազդան» ՔԿՀ-ի աշխատակիցը կանխել է թմրամիջոցների փոխանցումը հիմնարկ
Մարտի 6-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկը շրջայց կատարելիս նկատել է, որ արգելապատի դրսի կողմից անհայտ անձինք պարանով ներնետել են կասկածելի փաթեթ և փորձել են իջեցնել հիմնարկի տարածք: Քրեակատարողական ծառայողը, ձեռնարկելով համապատասխան գործողություններ, անմիջապես կանխել է փոխանցումը: Զննությամբ փաթեթում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, մոտ 54 գրամ քաշով դեղնականաչավուն…
ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի 75 մասնագետ աշխատանքից ազատման դիմում է գրել
ՀՀ առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի 75 մասնագետ աշխատանքից ազատման դիմում է գրել: Աշխատակիցները չեն ցանկանում միանալ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին և դրա իրագործման արդյունքում դառնալ անցանկալի հետևանքների կրողը: Աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմումը նրանք հրապարակել են կենտրոնի Facebook-ի էջում՝ կից ներկայացնելով անձնակազմի ներկայացուցիչների ստորագրությունները: Հայտարարության մեջ նշված է, որ որոշումը կայացրել են՝ ելնելով կենտրոնի…
Կանխվել է Հրազդան ՋԷԿ-ի աշխատակցի ինքնասպանության փորձը
Դեկտեմբերի 28-ին, ժամը 21:53-ին Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կայանի հերթափոխի պետից «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ էներգաբլոկի աշխատակիցներից մեկը բարձրացել է մոտ 270 մ բարձրության խողովակի վրա և չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Հրազդան ՋԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական…
Վարչապետը հրահանգել է դրոշի պատճառով աշխատանքից ազատված ծառայողին վերականգնել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, բոլորդ հիշում եք, որ ս/թ ապրիլի 9-ին Երեւանի ավտոմաքսատանը ունեցած այցելության ընթացքում հրահանգեցի աշխատանքից ազատել մաքսային մի ծառայողի (հետագայում պարզվեց, որ նրա անունը Հայկ Մարտիրոսյան է)՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով: Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել եմ Մարտիրոսյանին…
Ծեծկռտուք Դավիթաշենում․ ռեստորանի աշխատակիցը 3 հոգու դանակահարել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օգոստոսի 22-ի երեկոյան Դավիթաշենի 4-րդ թաղամասի փողոցներից մեկում վեճ ու կռիվ էր: Սպառնալիքներ էին հնչում, վիրավորանքներ: Մի պահ աղմուկն ավելի սաստկացավ, հետո ամեն ինչ լռեց… Իսկ թե ովքեր էին, վեճն ինչով ավարտվեց, ժամը 23-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկացան «Արմենիա» բժշկական կենտրոնից: Հերթապահ բուժքույրը հայտնեց, որ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով երեք քաղաքացի է հիվանդանոց տեղափոխվել:…
ՊՍԺ-ի աշխատակիցը բղավել է Նեյմարի վրա (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՊՍԺ-ի աշխատակիցը Նեյմարին անվանել է ժլատ։ Այս մասին տեղեկանում ենք Twitter-ում հրապարակված տեսանյութից։ Դեպքը տեղի է ունեցել, երբ բրազիլացին հեռանում էր փարիզյան ակումբի մարզադաշտից։ Նա իր ճանապարհին հանդիպել է ակումբի աշխատակիցներից մեկին, ով սկսել է գոռալ «Pesetero Neymar»։ «Pesetero» բառը իսպարենից թարգմանաբար նշանակում է ժլատ։ pic.twitter.com/n8cdfSj4rW — MesiasFCB (@Vida_Blaugrana) August 21, 2019














