Աշխատանքային այց

  • Infocheck-ը բացատրել է, թե ինչու է վարչապետը Ալմաթիում հյուրընկալվել թուրքական հյուրանոցում

    Infocheck-ը բացատրել է, թե ինչու է վարչապետը Ալմաթիում հյուրընկալվել թուրքական հյուրանոցում

    Տեղեկատվության ստուգման կենտրոնը գրում է․ «Մի շարք լրատվականներ, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցին, գրում են, թե հայկական կողմը Ալմաթիում որպես ժամանակավոր կացարան ընտրել է թուրքական «Rixos Almaty» հյուրանոցը։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ համաձայն արարողակարգի՝ ընդունող երկիրն է որոշում (այս…

  • Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ղազախստանի Հանրապետություն

    Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ղազախստանի Հանրապետություն

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-5-ը աշխատանքային այց կկատարի Ղազախստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետն Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:

  • Տիգրան Ավինյանը հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում

    Տիգրան Ավինյանը հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում

    Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում: Այս մասին տեղեկացանք փոխվարչապետի Facebook-ի էջից։ «Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ ունեցանք Որոտան և Շուռնուխ համայնքներում։ Բնակիչների հետ քննարկումների արդյունքում պայմանավորվեցինք` բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն բնակարանը կորցրած…

  • Զարեհ Սինանյանը հանդիպել է Արցախի քաղաքաշինության նախարարի հետ

    Զարեհ Սինանյանը հանդիպել է Արցախի քաղաքաշինության նախարարի հետ

    Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Facebook-ի էջը տեղեկացնում է, որ Արցախ աշխատանքային այցի ընթացքում գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը, հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում բնակարանային ծրագրերը, նշվել,…

  • ԵՄ-ի հետ հարաբերություններում դրական մթնոլորտ է զգացվում․ Չավուշօղլու

    ԵՄ-ի հետ հարաբերություններում դրական մթնոլորտ է զգացվում․ Չավուշօղլու

    Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա։ Այցի շրջանակներում նա հանդիպել է թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ։ Հանդիպման օրակարգը եղել է Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները, մասնավորապես՝ 2016 թվականին կողմերի միջև կնքված Միգրացիոն համաձայնագրի պայմանների թարմացումը։ Հանդիպումից հետո Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիա-ԵՄ հարաբերություններում դրական մթնոլորտ է զգացվում։ Նա նշել է, որ ԱՅԺՄ Թուրքիան…

  • Պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Սյունիքում է

    Պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Սյունիքում է

    Դեկտեմբերի 17-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ նախարարը տեղում ծանոթանալու է Ադրբեջանի հետ սահմանային շրջաններում իրականացվող ամրաշինական, մարտական հենակետերի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև հետևելու է մարտական հերթապահության կրման ընթացքին։

  • ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա

    ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա

    ՀՀ ԱԳՆ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Դեկտեմբերի 6-7-ը Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը աշխատանքային այց է կատարելու Մոսկվա»։ https://www.facebook.com/MFA.Armenia/posts/5443064072386411

  • Արմեն Սարգսյանը կմեկնի Հորդանան․ նա կհանդիպի երկրի թագավորին

    Արմեն Սարգսյանը կմեկնի Հորդանան․ նա կհանդիպի երկրի թագավորին

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 23-ին կարճատև աշխատանքային այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Հայաստանի նախագահը հանդիպում կունենա Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ իբն Ալ Հուսեյնի հետ: Նախատեսվում է, որ Հայաստանի նախագահը և Հորդանանի թագավորը կքննարկեն երկու երկրների հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին…

  • Կաթնառատի ջրատարների կարգավորիչ ջրավազանների կրկնակի զննություն է կատարվել․ ԱԱՏՄ

    Կաթնառատի ջրատարների կարգավորիչ ջրավազանների կրկնակի զննություն է կատարվել․ ԱԱՏՄ

    ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողները նախորդիվ հարուցված վարչական վարույթի շրջանակում կատարել են երկրորդ աշխատանքային այցը Տաշիր համայնքի Կաթնառատ բնակավայր՝ ջրատարների՝ բարձրադիր վայրում գտնվող օրվա կարգավորիչ ջրավազանները զննելու նպատակով։ Ուսումնասիրվել է, համաձայն Տաշիր խոշորացված համայնքի ղեկավարին ԱԱՏՄ ղեկավարի հանձնարարագրի, Կաթնառատ գյուղի ջրամատակարարումը դադարեցնելու և բնակչությանն անվտանգ ջուր ապահովելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների ընթացքը։ ԱԱՏՄ աշխատակիցները…

  • Մատենադարանի տնօրենի հետ պայմանավորվել ենք ԱՀ-ում ժամանակակից հանրային գրադարան ունենալու շուրջ․ ԱՀ նախագահ

    Մատենադարանի տնօրենի հետ պայմանավորվել ենք ԱՀ-ում ժամանակակից հանրային գրադարան ունենալու շուրջ․ ԱՀ նախագահ

    Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մատենադարան ։ Նախագահը Facebook-ի իր էջում անդրադարձել է Մատենադարանի տնօրենի հետ օրերս ձեռք բերած պայմանավորվածություններին․ «Օրեր առաջ Ստեփանակերտում ընդունել էի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նրա հրավերով այսօր…

  • Սյունիքի մարզ կատարած այցից հետո վարչապետն ուղևորվել է Արցախ

    ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ուղևորվում է Արցախի Հանրապետություն: Մինչ այդ՝ վարչապետը եղել է Սյունիքի Ծղուկ և Անգեղակոթ համայնքներում: Համայնքի բնակիչների հետ քննարկել է նրանց հուզող հարցերը: Փաշինյանը անգեղակոթցիներին խոստացել է որոշ ժամանակ անց կրկին այցելել Անգեղակոթ:

  • Վարչապետի՝ Կոտայքի մարզ կատարած այցը՝ լուսանկարներով

    Վարչապետի՝ Կոտայքի մարզ կատարած այցը՝ լուսանկարներով

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզի մի շարք համայնքներ՝ ծանոթացել կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը: Վարչապետի այցի առաջին կանգառն Արամուս համայնքն էր, որտեղ առաջին անգամ ամբողջովին նոր մանկապարտեզ է կառուցվում՝ 150 երեխայի…

  • Նիկոլ Փաշինյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարած այցը լուսանկարներով

    Նիկոլ Փաշինյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարած այցը լուսանկարներով

    ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ՝ ծանոթացել մի շարք համայնքներում իրականացվող պետական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Վարչապետի այցը մեկնարկել է Լճաշեն համայնքից. այստեղ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում է Լճաշենի «Մանչուկ» մանկապարտեզը: Նախակրթական հաստատության տարածքում շրջայցի ընթացքում վարչապետ Փաշինյանին ներկայացվել են…

  • Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հերթական աշխատանքային հանդիպումն է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին, առկա խնդիրներին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր: Իր խոսքում նախագահ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, նշել է. – Պարոն վարչապետ, ուրախ եմ, մեր հանդիպման համար։ Իհարկե, սա սովորական գրասենյակային հանդիպում չէ,…

  • Օնիկ Գասպարյանն այցելել է արևելյան ուղղությամբ գտնվող զորային նշանակության օբյեկտներ

    Օնիկ Գասպարյանն այցելել է արևելյան ուղղությամբ գտնվող զորային նշանակության օբյեկտներ

    Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխգործակցության ու գործողությունների համադրման ծրագրի շրջանակներում օգոստոսի 11-ին Արցախի Հանրապետություն է այցելել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պատվիրակությունը՝ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն այցելել է արևելյան ուղղությամբ գտնվող զորային նշանակության մի շարք օբյեկտներ: Բարձրաստիճան…