աշխատանքային խումբ
ՀՀ վարչապետի որոշմամբ բուհական ուղղությունների ցանկը և բովանդակությունը մշակող աշխատանքային խումբ է ստեղծվել և հաստատվել դրա կազմը: Խումբը կղեկավարի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ…
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ԷՆ-ում ստեղծվել է՝ գործող բիզնեսը այլ երկրներից ՀՀ տեղափոխելու և նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ։ Հայտարարությունում նշվում է, որ գործում է արագ արձագանքման էլ․ հասցե, որին գործարարները կարող են ուղարկել իրենց հարցերը՝ reloc@mineconomy.am։ Նշվում է, որ նամակում պետք է տրամադրել հետևյալ տեղեկությունները՝ ընկերության…
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն առաջարկում է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ձևավորել աշխատանքային խումբ կամ խմբեր սահմանային իրավիճակին ծանոթանալու ու ճիշտ գնահատական տալու համար։ «Հանձնաժողովը խումբ կամ խմբեր կձևավորի և տեղում դաշտային աշխատանքներ կիրականացնի՝ սկսած Երասխից, վերջացրած՝ Գորիս, Կապան, Սոտք, Խոզնավար հատվածում։ Առաջին նպատակը իրավիճակային գնահատական տալն է, որը ստեղծվել…
Օգոստոսի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ նախարարի տեղակալ Արման Խոջոյանն օգոստոսի 24-ին մասնակցել է Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստին, որը վարում էր աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։ «Նիստի ընթացքում աշխատանքային խումբը քննարկել է Սյունիքի մարզի առավել հրատապ և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, նախկինում իրականացված և…
Հունիսի 23-ից 24-ը, Ռուսաստանում և Ուզբեկստանում անցկացվում է` անձնակազմի հետ տարվող աշխատանքների ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի հերթական նիստը։ ՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2021թ. աշխատանքային պլանի համաձայն՝ նիստին մասնակցելու է նաև ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքային խումբը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ` աշխատանքային խումբ է մեկնել ՀՀ Սյունիքի մարզ Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով անվտանգության գոտու հայեցակարգի համար լրացուցիչ փաստահավաք աշխատանքների նպատակով, այս մասին Facebook-ի էջում գրառում է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Պաշտպանի դիրքորոշմամբ՝ անվտանգության գոտին անհրաժեշտ է ՀՀ սահմանային բնակիչների, մեր երկրի քաղաքացիների իրավունքների երաշխավորման համար: Սյունիքի և Գեղարքունիքի…
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի գլխավորությամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները չեն շարունակվում։ Այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ աշխատանքային խումբը ստեղծվել է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով։ Գրիգորյանը նշեց, որ այդ հարթակում կառուցողական աշխատելու համար անհրաժեշտ է, որ ընդհանուր իրավիճակը առնվազն կայուն լինի։ Նա նշեց, որ այս…
«Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ 2021թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի համաձայն՝ ստեղծված աշխատանքային խմբում «Զանգեզուրի միջանցքի» կամ որևէ միջանցքի հարց չի քննարկվել և չի քննարկվում: Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցք» է լինելու: Նա նշել էր, թե Հայաստանի, Ռուսաստանի…
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ավելացված արժեքի հարկի համակարգի բարեփոխումների նպատակով աշխատանքային խումբ: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով` 1. Ավելացված արժեքի հարկի համակարգի բարեփոխումների նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: 2.…
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ԼՂ հակամարտության, ինչպես նաեւ 20-րդ եւ 21-րդ դարերում Նախիջեւանի հայերի նկատմամբ բռնության ուսումնասիրման հարցով աշխատանքային խումբ է ստեղծվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Ներկայացնելով 2020 թվականին արված աշխատանքը՝ նա նշել է, որ խմբի գործունեության արդյունքները հասանելի կլինեն օտար լեզուներով: «44-օրա պատերազմի ժամանակ մենք հայտնաբերեցինք,…
Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի մակարդակում եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը կկայան մարտի 1-ին։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա ասել է, որ կողմերը որոշել են աշխատանքային խմբի այս նիստն անցկացնել տեսակապով։ Նախորդ հանդիպման ընթացքում կողմերը խոսել են համատեղ աշխատանքի ոլորտներից, որոնց բխում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի ու հունվարի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում խոսեց Զինված ուժերի բարեփոխումների մասին։ Նա ասաց, որ վերջին ամիսներին այս թեմայով քննարկումներ են եղել և ձևակերպվել է օրակարգ, թե ԶՈւ բարեփոխումները ինչպես ու ինչպիսի ձևաչափում պետք է լինեն։ Փաշինյանը նշեց, որ այսօր մտադիր է ստորագրել որոշում, որով ձևավորվելու է աշխատանքային խումբ։ Վերջինի առաքելությունն է լինելու իրականացնել ԶՈւ…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակիցներին ներկայացրել է այս պահի դրությամբ հաստատված աջակցության ծրագրերի արդյունքները և հետագա անելիքները: Այնուհետև նիստին հրավիրված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը զեկուցել է ծրագրերի իրականացման ընթացքը: Քննարկման շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի…
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման նպատակով: Այս մասին ՀՀ վարչապետի որոշումը հրապարակված է գործադիրի պաշտոնական կայքում: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքաահաբեկչական ագրեսիայի և սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար…
ՀՀ կառավարությունում կստեղծվի ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով աշխատանքային խումբ: Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով…