Աշխարհի առաջնություն
FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է Աշխարհի առաջնությունը 2 տարին մեկ անցկացնելու իր ծրագրերի մասին։ Նրա խոսքերը փոխանցում է FIFA-ի պաշտոնական կայքը։ Ինֆանտինոն նշել է, որ 2 անկախ հետազոտություններ են անցկացվել, որոնց արդյունքում պարզվել է, որ Աշխարհի գավաթը 2 տարին մեկ խաղարկելը կավելացնի 4,4 միլիարդ դոլարով եկամուտները՝ առաջին 4 տարիների ընթացքում։ Նրա խոսքով՝ սրա շնորհիվ…
Ֆուտբոլի կանանց Աշխարհի առաջնության ընտրական փուլում իր ելույթներ է շարունակում Հայաստանի կանանց ազգային հավաքականը։ Նոյեմբերի 30-ին կայանալիք Հայաստան-Նորվեգիա հանդիպումն ընդհատվեց խաղի 69-րդ րոպեին՝ ուժեղ մառախուղի հետևանքով։ Խաղի հաշիվն այդ պահին 0-9 էր՝ օգուտ մրցակցի։ Կիսատ մնացած հանդիպումն ավարտվեց այսօր և մեր ընտրանին ևս մեկ գնդակ բաց թողեց վերջին 21 րոպեներին։ Արդյունքում՝ Հայաստանի կանանց հավաքականը հավաքականը…
Կանանց ֆուտբոլի Աշխարհի առաջնության որակավորման փուլում ուշագրավ ու ոչ ֆուտբոլային հաշիվ է գրանցվել։ Երեկ կայացած խաղում Անգլիայի կանանց հավաքականը կարողացել է Լիտվայի կանանց հավաքականին հաղթեց 20-0 հաշվով։ Սակայն պետք է նշել, որ այս հաշիվը ռեկորդային չէ կանանց ֆուտբոլի համար։ Պաշտոնական որոշ խաղերում գրանցվել են դեպքեր, երբ մրցակցի դարպասն ուղարկվել է 21 անպատասխան գնդակ։ Նշենք նաև,…
Երեկ կայացել է ֆուտբոլի կանանց Աշխարհի առաջնության որակավորման փուլի՝ Բելգիա-Հայաստան հանդիպումը։ Մեր կանայք խայտառակ պարտություն են կրել՝ ոչ ֆուտբոլային հաշվով։ Հանդիպման առաջին կեսում Բելգիային հաջողվել է մեր դարպասը գրավել 11 անգամ, իսկ երկրորդ կեսում՝ 8 անգամ։ Այսպիսով՝ հանդիպումն ավարտվել է 19-0 հաշվով, ինչը հակառեկորդ է Հայաստանի կանանց հավաքականի համար՝ պաշտոնական խաղերում ընդունած գոլերի քանակի ու…
Աշխարհի առանջության ընտրական փուլի հարավամերիկայն գոտու Չիլի-Էկվադոր հանդիպման ժամանակ ակնհայտ կոպիտ ու անզգույշ խաղով է աչքի ընկեր Չիլիի ու «Ինտերի» ֆուտբոլիստ Արտուրո Վիդալը։ Նա խաղի 13-րդ րոպեին, դրվագներից մեկում, փորձել է ոտքով հարվածել գնդակին, բայց ստացվել է այնպես, որ բաց ոտքով հարված է մրցակցի դեմքին։ Այս խախտման համար Վիդալն ուղիղ կարմիր քարտով հեռացվել է խաղադաշտից։…
Նոյեմբերի 17-ի գիշերը կայացել են Աշխարհի առաջնության ընտրական փուլի ամերիկյան գոտու հերթական տուրի հանդիպումները։ Արգենտինան և Բրազիլիան այդպես էլ չեն որոշել հաղթողին ու հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի։ Նույն ժամանակահատվածում էլ Չիլին 0-2 պարտվեց Էկվադորին, որի շնորհիվ հայտնի դարձավ, որ Արգենտինան իր տեղն ապահովել է ԱԱ-ի եզրափակիչ փուլում, որը կայանալու է արդեն Քաթարում։ Նշենք, որ…
Երևանի ժամանակով այսօր կեսգիշերից հետո սպասվում է Արգենտինա-Բրազիլիա հանդիպումը, որը կկայանա Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում։ Ինչպես հայտնում է Goal-ը, Լիոնել Մեսսին կմասնակցի հանդիպմանը, սակայն Նեյմարը՝ ոչ։ Նշվում է, որ բրազիլացու մոտ ի հայտ են եկել մկանային խնդիրներ, որի պատճառով ՊՍԺ-ում որոշել են ռիսկի չդիմել և բաց չթողնել Նեյմարին։ Ինչպես նաև այս որոշմանը նպաստել է…
Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի շրջանակներում Անգլիան երեկ մրցեց Սան Մարինոյի ընտրանու հետ և ջախջախեց վերջինիս 10-0 հաշվով։ Այս խաղում իր հաշվին պոկեր գրանցեց անգլիացիների առաջատարներից Հարի Քեյնը, ով դրանով ռեկորդ սահմանեց հավաքականում։ Նա հասցրել է 2021 թվականի ընթացքում արդեն 16 գոլ հեղինակել հավաքականում, ինչը բացարձակ ռեկորդ է։ Բանն այն է, որ մեկ օրացույցային տարվա…
Հայաստանի ազգային հավաքականը երեկ իր մրցելույթները ավարտեց 2022 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում։ Որակավորման խմբային փուլի վերջին տուրում մենք ընդունեցինք Գերմանիայի հավաքականին, որը վստահորեն գլխավորում էր խումբը։ Արդյունքում՝ պարտվեցինք 4-1 հաշվով, սակայն այդ գոլերից 2-ը տեղի ունեցան մանկական սխալների պատճառով։ Առաջին դեպքում մեր դարպասապահ Բուչնևը սխալ դիրք զբաղեցնելու հետևանքով չկարողացավ որսալ գնդակը, իսկ 2-րդ դեպքում թիմի…
Այսօր Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը տանը կընդունի Գերմանիայի ընտրանուն։ Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 21:00-ին։ Մեր ընտրանին նշված խաղում դաշտ դուրս կգա կարմիր, իսկ Գերմանին՝ սպիտակ մարզաշապիկով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի Facebook-ի պաշտոնական էջից։ Այսօրվա խաղը մրցաշարային ոչ մի խնդիր չի լուծում հավաքականների համար, բայց Հայաստանի հավաքականը խնդիր ունի…
Հայաստանի ազգային հավաքականը երեկ իր վերջին մարզումն է անցկացրել՝ Գերմանիայի դեմ խաղից առաջ։ Հիշեցնենք, որ այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեր ընտրանին կընդունի խմբի առաջատարին։ Հանդիպումը մեկնարկելու է ժամը 21:00-ին։ Նշենք, որ մեր հավաքականն այս խաղով ոչ մի մրցաշարային խնդիր չի լուծում և միակ խնդիրը մրցաշարը պատվով ավարտելն է ու նախորդ ծանր պարտության ապրումները…
Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը Լիխետենշտեյնի դեմ տարած գերխոշոր՝ 9-0 հաշվով հաղթանակից հետո խոսել է իր տպավորությունների մասին։ Մյուլերի խոսքերը փոխանցում է UEFA-ի պաշտոնական կայքը։ Հարձակվողի խոսքով՝ Գերմանիան խմբում իսկապես ուժեղ մրցակից չուներ։ Նա նշել է, որ իրենք վստահ հաղթանակ տարան ու դա հիանալի գիշեր էր երկրպագուների համար։ Հիշեցնենք, որ Գերմանիան ընդգրկված է մեր…
Նոյեմբերի 14-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Գերմանիայի ընտրանուն։ Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:30-ին։ Կապառոսի հետ միասին ասուլիսին կներկայանա Էդուարդ Սպերցյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ասուլիսին ուղիղ հեռարձակմամբ կարելի է հետևել ՀՖՖ-ի սոցցանցերի պաշտոնական…
Աշխարհի առաջնության ընտրական փուլի հարավամերկյան գոտու Բրազիլիա-Կոլումբիա հանդիպման ժամանակ ուշագրավ դեպք է գրանցվել։ Նեյմարը դրվագներից մեկում բարկացած մոտեցել է մրցավարին ու կրծքավադակով հարվածել նրան։ Դրա արդյունքում, սակայն, բրազիլացին չի պատժվել, այլ ուղղակի կարգի է հրավիրվել մրցավարի կողմից։ Նշենք, որ Բրազիլիան նվազագույն հաշվով հաղթել է Կոլումբիային։
Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի Պորտուգալիա-Իռլանդիա հանդիպումը աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուի գեղեցիկ քայլով։ Խաղավերջում նրան մոտեցավ մի փոքրիկ իռլանդուհի, ում Ռոնալդուն հուսախաբ չարեց ու նվիրեց իր մարզաշապիկը։ Նշենք, որ հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։