աշխարհ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Չինաստանի Թունսի քաղաք։ Այս մասին գրում է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ Վաղը նախատեսված է Աֆղանստանի հարևան երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպում։ Իսկ այսօր նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ։
Ռուսական Բելգորոդ մարզում, որը գտնվում է ռուս-ուկրաինական սահմանից ոչ այդքան հեռու, պայթյուններ են որոտացել։ Այս մասին գրում է RIA-ն։ Նշվում է, որ պայթյունները տեղի են ունեցել Կռասնի Օկտյաբր բնակավայրի շրջանում։ Մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը գրել է, որ պայթյունը մարդկային գործոնի արդյունք է։ Նրա խոսքով՝ բնակավայրից զոհեր կամ վիրավորներ չկան։ Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ից հայտնել էին,…
Թուրքիայում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները, որոնց մասնակցում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Այս մասին գրում է Anadolu գործակալությունը։ Նշվում է, որ բանակցություններն անցկացվում են Ստամբուլի «Դոլմաբախչե» պալատում։ Բանակցությունների մեկնարկից առաջ խոսքով է հանդես եկել նաև Էրդողանը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգում զանգվածային ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Նշվում է, որ վթարի տեղի է ունեցել նահանգի հյուսիս-արևելքում գտնվող մայրուղիներից մեկի վրա․ միմյանց են բախվել մոտ 40 մեքենաներ, այդ թվում՝ բեռնատարներ։ Ըստ աղբյուրի՝ նման զանգվածային վթարի պատճառ են դարձել առատ տեղումներն…
Մեղրիի ռուսական սահմանապահ զորամասում հրաձգարանում կատարվում են կրակային զորավարժություններ։ Այս մասին տեղեկացնում են Մեղրիի համայնքապետարանից։ Նշվում է, որ զորավարժությունները շարունակվելու են մինչև մարտի 31-ը։ Համայնքապետարանից հորդորում են՝ կրակոցների ձայներ լսելու դեպքում հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ:
Զինված հարձակում է տեղի ունեցել Մեքսիկայի Միչոականի նահանգում, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Այս մասին հայտնում է El Universal թերթը։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Մի խումբ մարդիկ՝ զենքերով, մուտք են գործել Լաս Տինախաս բնակավայրի շենքերից մեկը, որտեղ աքլորներով կռիվներ են անցկացվում, և կրակ են բացել։ Ըստ աղբյուրի՝ իրապահները շենքում…
Առաջիկայում կարող են դադարեցվել Սերբիայից Ռուսաստանի Դաշնություն ապրանքների մատակարարումները։ Այս մասին հայտնել է Սերբիայի տնտեսական պալատի տնօրենի օգնականը։ Նա նշել է, որ դա կարող է տեղի ունենալ քաղաքական իրավիճակի ու պատժամիջոցների հետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով։ Նրա խոսքով՝ Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների հետագա սրումը ազդում է Սերբիայի արտահանման ներուժի վրա։
Կորոնավիրուսի հետևանքով կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին։ Այս մասին RIA-ին հայտնել է սենատոր Ալեքսանդր Պրոնյուշկինը։ Նշվում է, որ Ժիրինովսկին մահացել է Մոկսվայի հիվանդանոցներից մեկում։ Ըստ աղբյուրի՝ քաղաքական գործիչը հոսպիտալացված էր փետրվարի 2-ից, երբ նրա մոտ ախտորոշվեց կորոնավիրուսային վարակ։ Ժիրինովսկին 75 տարեկան էր։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատի է տվել նախընտրական պայքարում իր մրցակից Հիլարի Քլինթոնին ու Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեին։ Այս մասին տեղեկանում ենք Թրամփի փաստաբանական թիմի կողմից դատարան ներկայացրած հայցից։ Վերջինի մեջ ասվում է, որ Քլինթոնն ու կոմիտեն կեղծել են Թրամփի քարոզարշավի ու Ռուսաստանի իշխանությունների միջև կապը և անհիմն դաշնային հետաքննություն ու լրատվամիջոցներում աժիոտաժ են…
Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել է մեկնել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Նա արդեն հասցրել է հանդիպում ունենալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հանդիպումը եղել է փակ ֆորմատով ու տևել է շուրջ 50 րոպե։ Նախատեսված է նաև Էրդողանի ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը։
Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա հերթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որի ամբողջական սղագրությունը ներկայացվել է վարչապետի պաշտոնական կայքում։ Արցախը հումանիտար աղետի շեմին է․ Ադրբեջանն ուղղակի փակել է գազատարի փականը․ Փաշինյան Կարմիր խաչի նախագահը կհանդիպի Լավրովին․ անդրադարձ կլինի ԼՂ իրավիճակին «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի հայրենակիցներ. Արդեն երեք օր Արցախի Հանրապետության քաղաքացիները…
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Մաթիաս Մաուրերը երկօրյա այցով Մոսկվայում է ու այսօր հանդիպում կունենա Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ կողմերն առարկայական քննարկում կունենա Ուկրաինայում, Դոնեցկում և Լուգանսկում ապրողներին օգնություն ցուցաբերելու առումով, ինչպես նաև հումանիտար միջանցքների կազմակերպման ու անխափան աշխատանքի վերաբերյալ։ Նշվում է…
Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենահայտնի քաղաքական գործիչներից Մադլեն Օլբրայթը կնքել է իր մահկանացուն։ Այս մասին գրում է Associated Press-ը։ Նրա մահվան պատճառ է դարձել քաղցկեղը։ Օլբրայթը 84 տարեկան էր։ Նշենք, որ նա նաև նախկինում զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը (1997-2001թթ․)։
Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը երեկ՝ մարտի 23-ին, այց է կատարել Ուկրաինա։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում, նշելով, որ հանդիպում է ունեցել Ուկրաինայի ՊՆ ղեկավար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ Նրանք զրուցել են Ուկրաինայի ու Կիևի պաշտպանությունից։ Ռեզնիկովն էլ իր հերթին է Twitter-ում գրել Անուշաուսկասի այցի մասին։ Նա նշել է, որ Լիտվան և Լիտվայի…
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Տորնադոն հարվածել է Նյու Օռլեան քաղաքին, որի հետևանքով գրանցվել են ավերածություններ։ Այս մասին հայտնում է New York Times-ը։ Ըստ աղբյուրի՝ տների մեծ մասը ինչ-որ վնաս կրել է, ինչպես նաև ընդհատվել է էլեկտրամատակարարումը։ Զոհերի մասին տվյալներ չեն հաղորդվում, սակայն կա մտավախություն, որ փլատակների տակ կլինեն մարդիկ։