fbpx
Եվրահանգրվան

Լիվտայի պաշտպանության նախարարն այցելել է Ուկրաինա, տեսել Կիևը

Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը երեկ՝ մարտի 23-ին, այց է կատարել Ուկրաինա։

Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում, նշելով, որ հանդիպում է ունեցել Ուկրաինայի ՊՆ ղեկավար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ Նրանք զրուցել են Ուկրաինայի ու Կիևի պաշտպանությունից։

Ռեզնիկովն էլ իր հերթին է Twitter-ում գրել Անուշաուսկասի այցի մասին։

Նա նշել է, որ Լիտվան և Լիտվայի ամբողջ ժողովուրդը աջակցում են Ուկրաինային ու ոչ միայն բառերով։

Ռեզնիկովն ընդգծել է, որ Անուշաուսկասն առաջին ՊՆ ղեկավարն է, ով այցելում է Ուկրաինա փետրվարի 24-ից ի վեր։

Նա նաև շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ տղամարդկային և համարձակ դիրքորոշման համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ