ապատեղեկատվություն
Facebook, Google և Microsoft ընկերությունները, ինչպես նաև LinkedIn-ը, Reddit-ը, Twitter-ը և YouTube-ը համատեղ հայտարարության են տարածել: Հայտարարությունում ասվում է, որ նրանք պայքարելու են կորոնավիրուսի մասի ապատեղեկատվության դեմ: «Մենք սերտորեն համագործակցում ենք COVID-19-ի դեմ պատասխան գործողությունների ոլորտում: Մենք միլիոնավոր մարդկանց օգնում ենք կապի մեջ մնալ միմյանց հետ և միասին պայքարել վիրուսի մասին ապատեղեկատվության դեմ, վստահելի կոնտենտ…
Դերասան Մկրտիչ Արզումանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սիրելիներս։ Ցանկանում եմ անդրադառնալ վերջին օրերին շրջանառվող ապատեղեկատվությանը։ Ես չեմ պատրաստվում դառնալ Գյումրու քաղաքապետ, կամ որևէ պաշտոն ստանալու նպատակ չունեմ։ Ես անչափ շատ եմ սիրում իմ աշխատանքը և ասեմ ավելին, զբաղվելով իմ գործունեությամբ, լինելով իմ տեղում` արվեստի բնագավառում, շատ ավելին կարող եմ անել ոչ միայն իմ հարազատ…
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. «Հրապարակ»-ի հերթական ապատեղեկատվությունը. «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում լույս է տեսել «Հայկ Մարությանը մայթերի սալիկապատման փողով ընկերոջ աշխատասենյակն է նորոգում» վերնագրով նյութը, որը, սկսած վերնագրից, պարունակում է ապատեղեկատվություն և փաստերի մանիպուլյացիա: 1. Հոդվածում նշված փաստաթուղթը վերաբերում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի (թաղապետարանի)…
Իրանագետ Ահարոն Վարդանյանը Facebook-ի իր էջում գրել է. «Երեկ ադրբեջանական կայքերն ապատեղեկատվություն էին տարածել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ-ին՝ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության կապակցությամբ, իսկ արդեն այսօր լուրը թարգմանվել է պարսկերեն և ատրպատականյան թյուրքերեն ու ակտիվորեն տարածվում է իրանական տիրույթում և սոցցանցային հարթակներում։ Հ. Գ. Հուսանք՝ ինստիտուտները ֆիքսել են ու ակտիվորեն աշխատում…
ՀՅԴ ՀԵՄ-ն այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե իբր վաղը ժամը 15:00-ին նախատեսված է հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ. հայտնում ենք, որ սա ապատեղեկատվություն է, և հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա։ Այս մասին հայտարարություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը: Հաղորդագրությունում նաև ասվում է. «ԿԳՄՍՆ-ն նախապես հստակ տեղեկացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին»…
Այն, ինչ հրապարակվել է այսօր մամուլում, որը բոլոր կայքերը տարածել են, թե նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջոցով աշխատում են «Լուսավոր Հայաստան»-ի հետ, որ տապալեն Նիկոլ Փաշինյանին, լկտի սուտ է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Կա սուտ, նորմալ սուտ, ապատեղկատվություն և լկտի սուտ: Դա լկտի սուտ է, մեզ համար անցյալի էջն…
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը հայտարարել է, որ երբևիցե 200.000 դրամից թանկ կոստյում չի կրել, և կոստյումները հիմնականում պատվիրում է հայ դերձակների մոտ։ «Անճարների հերթական ապատեղեկատվությունը Երեկ մի աղջկա սովորեցրել էին, որ ասուլիսի ժամանակ սենսացիա ապահովեր, բայց արժանացավ լրագրողների ընդգծված վատ վերաբերմունքին։ Հիմա էլ աղջնակի անհեթեության վրա տարածում են, թե իբր ես չեմ հերքել, որ…
«Սպայկա» ընկերությունը ի պատասխան ՊԵԿ-ի հրապարակած տեղեկությանը հայտնում է. «Հասարակության ուշադրությունը ուզում ենք սևեռել այն փաստի վրա, որ ՊԵԿ-ը չճշտված, ենթադրական բնույթ կրող, ենթադրյալ հարկային պարտավորության վերաբերյալ ընկերության տնօրենի առարկություններին և խորացված ուսումնասիրություն իրականացնելու միջնորդությանը խոսում է սպառնալիքներով: Միայն նրա համար, որ ընկերության տնօրենը հլու-հնազանդ չի կատարում ներկայացված պահանջը, ՊԵԿ-ը փորձում է օգտագործել կալանք քրեաիրավական…
Կա անհրաժեշտություն վերջ դնելու ֆեյքերին, բայց թե ինչպես, ինչ ձևով, ինչ մեթոդաբանությամբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի պատկերացնում։ «Միանշանակ խոսքի ազատության հետ կապված այդ մտահոգությունը կա։ Ես չեմ պատկերացնում, թե ինչ ձևով է հնարավոր պայքարել ֆեյքերի դեմ, իսկ իրականությունն այն է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ամենաշատը ֆեյքերից տուժած քաղաքական ուժն է, և անձամբ…
Լրագրողների հետ զրույցի ընթացքում փաստաբան Լուսինե Վիրաբյանը, անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ ԱԱԾ-ն պետք է զբաղվի ֆեյքերի դեմ պայքարով՝ ուսումնասիրելով և պատժելով մանիպուլյացիաներ անող տնտեսվարողներին, նշեց, որ ֆեյքերի դեմ պայքարի հարցում չունեն որևէ առանձնացված օրենսդրական պաշտպանություն: «Օրենքը լրամշակման կարիք ունի», – հավելեց նա: Վիրաբյանն ասաց, որ որքան սոցցանցերը շատացան, այդքան շատացան թե ֆեյքերի առկայությունը, թե…
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ նախարար Դավիթ Զալկալիանին անդրադարձել է վերջին ժամանակահատվածում տարածված ապատեղեկատվությանը, որի համաձայն պլանավորվում է Վրաստանի օկուպացված տարածքներում հսկիչ անցակետերի բացում, հայտնում է «Ալիք Մեդիան»: Նրա մեկնաբանությամբ` նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Սա հերթական ապատեղեկատվություն է, որը տարածում են ռուսական ԶԼՄ-ները և որին աջակցում են մեր հակառակորդները, ընդդիմադիրները և Վրաստանի նախկին նախագահը:…
Առաջատար՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցների տարածած այն տեղեկություններին, թե 2018թ.-ին Արցախում նվազել է ներդրումների ծավալը: «Վերջին օրերին հայկական որոշ լրատվամիջոցներում մտահոգությունների տեսքով տեղեկություններ են տարածվում, որ 2018 թ.-ին Արցախում նվազել է ներդրումների ծավալը: Արձագանքելով այսօրինակ ապատեղեկատվությանը՝ որպես առաջին հերթին Արցախի տնտեսական համակարգին քաջածանոթ անձ՝ հայտարարում եմ, որ…
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր համացանցից տեղեկացա, որ Արցախում դաժան ծեծի է ենթարկվել ֆրանսահայ միասեռական։ Լուրը շատ տխրեցրեց, հիշեցի Շուռնուխի դեպքն ու մտածում էի, թե ինչպիսի, ամենավատ իմաստով, պահպանողական հասարակություն ունենք։ Սակայն քիչ առաջ կարդացի Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի կողմից տարածված, լուրը քարը քարի վրա չթողնող,…