ԱՊՀ երկրներ
Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՊՀ երկրների ղեկավարներին Սանկտ Պետերբուրգ ժամանելու…
ԱՊՀ-ի պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հետախուզական գործունեության հարցերին նվիրված տասնութերորդ խորհրդակցությունը սեպտեմբերի 30-ին կանցկացվի Մոսկվայում: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն: Ամենամյա միջոցառմանը կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ռուսաստանի պատվիրակությունները: «Խորհրդակցական մարմնի աշխատանքի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության նախագահի հանդիպումը Համագործակցության երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ…
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելության շտաբի պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործընթացը դիտարկման ենթարկելու նպատակով: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրությունների ամբողջ ընթացքում դիտորդական առաքելության և ՀՀ դատախազության միջև հաղորդակցության և գործակցության եղանակներին, ՀՀ…
Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ ընդգծել է, որ Բաքուն և Երևանը պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից: «ՌԴ նախագահի ղեկավարությամբ՝ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի մշտական անդամների օպերատիվ խորհրդակցություն: Քննարկվել է մի շարք երկրների հետ ավիահաղորդակցության վերականգնման հարցը ՝ հաշվի առնելով կորոնավիրուսային վարակի հետ կապված խնդիրները։…
Այս տարվա հուլիսի 6-ին կայացել է ԱՊՀ անդամ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման մարմինների ղեկավարների առցանց խորհրդակցություն։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ԱՊՀ երկրների առաջին խաղերի նախապատրաստական աշխատանքների ու անցկացման վերաբերյալ հարցեր։ Պարզ է դարձել նաև, որ Հայաստանը չի ներկայանա այդ միջոցառմանը՝ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով։ Այդ մաին հայտնել է ՀՀ ԿԳՍՄ փոխնախագահ Արթուր Մարտիրոսյանը։…
Կազանում նախատեսված անկախ պետությունների hամագործակցության (ԱՊՀ) երկրների առաջին խաղերի անցկացման նախնական ժամկետ է նշանակվել սեպտեմբերի 4-ից 11-ը։ Հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են, հայտնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։ Սպասվում է 11 երկրների 14-ից 23 տարեկան ավելի քան 2,5 հազար մարզիկների մասնակցություն։ Նշվում է, որ մրցասպարեզներում պայքար կմղվի 21 մարզաձևերում խաղարկվող 280 մեդալների հավաքածուների համար։ Մրցումները կանցկացվեն…
ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, որը հոկտեմբերի 25-ին տեղի կունենա Մոսկվայում, կքննարկվի պետությունների միջեւ տնտեսական փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող առաջարկությունների փաթեթը: Այդ մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, օգոստոսի 28-ին լրագրողներին հայտնել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Գումինսկին: «Ենթադրվում է, որ Մոսկվայի հանդիպմանը կառավարությունների ղեկավարները կքննարկեն Համագործակցության շրջանակում տնտեսական փոխգործակցության հրատապ հարցերը: Մասնավորապես, կարծարծվի…
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է Նուր-Սուլթան քաղաքում (ՂՀ, Աստանա) ապրիլի 25-ից 26-ը անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների ասոցիացիայի կազմակերպչական նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա Աշխաբադում հոկտեմբերի 10-ին: Այդ մասին ապրիլի 5-ին Մոսկվայում հայտարարել է ԱՊՀ-ի գործկոմի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը խորհրդի ընդլայնված նիստում: «Պատվիրակությունների ղեկավարները նեղ կազմով հանդիպմանը կարծիքներ փոխանակեցին միջազգային օրակարգի հրատապ խնդիրների և Համագործակցության շրջանակում փոխգործակցության շուրջ: Կայացած բանավեճի վերջում հավանություն տրվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու 80-ամյակի…
Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել դուրս գալ ԱՊՀ երկրների միջև ապրանքների մատակարարման համաձայնագրից: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինա» գործակալությունը, կառավարության որոշման նախագծի բացատրական փաստաթղթում նշվում է, որ համաձայնագիրը կորցրել է իր արդիականությունը: Մասնավորապես այն ենթադրում է կոնկրետ մատակարարներ կոնկրետ գնորդների համար, ինչը հակասում է շուկայական տնտեսության սկզբունքներին: Ավելի վաղ Ուկրաինան հայտարարել էր ԱՊՀ շրջանակներում ստորագրված…
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինին և նորաստեղծ «Լազարյան ակումբի» մի խումբ անդամների, որոնք Երևանում մասնակցել են ակումբի առաջին նիստին: Հայտնում է aysor.am-ը։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ այն կարող է արդյունավետ հարթակ դառնալ տարբեր…