ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, որը հոկտեմբերի 25-ին տեղի կունենա Մոսկվայում, կքննարկվի պետությունների միջեւ տնտեսական փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող առաջարկությունների փաթեթը: Այդ մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, օգոստոսի 28-ին լրագրողներին հայտնել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Գումինսկին:
«Ենթադրվում է, որ Մոսկվայի հանդիպմանը կառավարությունների ղեկավարները կքննարկեն Համագործակցության շրջանակում տնտեսական փոխգործակցության հրատապ հարցերը: Մասնավորապես, կարծարծվի թվային տնտեսության ոլորտի զարգացումը»,-նշել է Գումինսկին:
Նաև, նրա խոսքով, քննարկվելու է ԱՊՀ-ի երկրների տեղեկատվական անվտանգության ապահովման ռազմավարությունը, պլանավորվում է որոշում ընդունել 1979-1989 թվականներին Աֆղանստանում պատերազմի տարիներին անհետ կորած զինծառայողների որոնումը շարունակելու մասին:
«Բացի այդ, որոշումներ կընդունվեն տնտեսական հարցերի, հակամենաշնորհային կարգավորման, անասնաբուժության, ռադիոնավիգացիայի և այլ թեմաների վերաբերյալ, որոնք վերաբերում են Համագործակցության բոլոր պետությունների շահերին»,- ասել է ԱՊՀ-ի գործկոմի առաջին փոխնախագահը:
