fbpx
Սպորտ

Հայտնի է ԱՊՀ երկրների առաջին խաղերի անցկացման ժամկետը

Կազանում նախատեսված անկախ պետությունների hամագործակցության (ԱՊՀ) երկրների առաջին խաղերի անցկացման նախնական ժամկետ է նշանակվել սեպտեմբերի 4-ից 11-ը։ Հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են, հայտնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

Սպասվում է 11 երկրների 14-ից 23 տարեկան ավելի քան 2,5 հազար մարզիկների մասնակցություն։

Նշվում է, որ մրցասպարեզներում պայքար կմղվի 21 մարզաձևերում խաղարկվող 280 մեդալների հավաքածուների համար։

Մրցումները կանցկացվեն 15 մարզահամալիրներում։

Խաղերի անցկացման գաղափարը պատկանում է ՌԴ-ին։ Առաջարկն արվել է դեռևս 2018 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների նիստում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ