ապրիլյան
Օհանյանը ցանկացել է Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի նյութերը, բայց նրան մերժել են
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ դիմել է Ապրիլյանի քննիչ հանձնաժողովին՝ նյութերը ստանալու համար, սակայն նրան մերժել են։ Նրա խոսքով, այդ նյութերն այս պահին գտնվում են ԱԺ-ում ու պատգամավորները պետք է գաղտնի ինֆորմացիային տիրապետելու որոշակի թույլտվություն ունենան։ Միևնույն ժամանակ, Օհանյանը նշել է, որ ինքը տիրապետում…
Պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետն այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն
Ապրիլի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016 թ. ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների և սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված հերոսների հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարարությունից: Վաղարշակ Հարությունյանը և…
Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո․ ՀՀ ԱԳՆ
Հինգ տարի առաջ՝ 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանական իշխանությունները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման հանձնառությունը՝ լայնածավալ ռազմական հարձակում սանձազերծեցին Արցախի դեմ՝ փորձելով ուժի կիրառման միջոցով լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Հարձակողական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կանխամտածված թիրախավորում էին նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները: Արցախի դեմ քառօրյա պատերազմն ուղեկցվում էր Արցախի զինծառայողների և քաղաքացիական անձանց…
Միջազգային հանրությունը պետք է վճռական գնահատական տա․ Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել 2016 թվականի Ապրիլյան պատերազմի կապակցությամբ։ Հայտրարությունում ասվում է․ «2016 թ. ապրիլին, խախտելով 1994 թ. Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագիրը, Ադրբեջանը, կիրառելով իր հարձակողական ողջ զինանոցը, լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ` թիրախավորելով ինչպես Պաշտպանության բանակի դիրքերը, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու սահմանամերձ բնակավայրերը: Ապրիլյան պատերազմի…
Վարչապետի անունից ծաղիկներ են դրվել Ապրիլյանի հերոսների շիրիմներին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ապրիլի 2-ին Եռաբլուրում ծաղիկներ են դրվել Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
Մեր մեծագույն բացթողումն այն է, որ չենք հասցրել թալանված գումարները ետ բերել ու պատշաճ պատրաստվել պատերազմին․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Անընդհատ շրջանառության մեջ է դրվում այն միտքը, թե ճկուն քաղաքականության պարագայում կարող էինք խուսափել պատերազմից։ Այս թեզը շրջանառողները պետք է առնվազն պատասխանեն մի հարցի․ իրենց վարած «ճկուն» քաղաքականության արդյունքում ինչու՞ հնարավոր չեղավ խուսափել 2016 թվականի պատերազմից, որին նախորդել էր 2015, 2014 թվականների աննախադեպ էսկալացիան։ Երկար տարիներ…
Նույն այս թերթի մի լուրի պատճառով Ապրիլյանի ժամանակ մեր զորքերի օպերացիներից մեկը տապալվեց․ Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի Facebook-ի էջում գրված է․ «Ես գիտեմ, որ հիմա պատերազմի ժամանակին բնորոշ գրառում չեմ անում, բայց ստիպված եմ: Ներողություն որ այսպիսի բաներ եմ գրելու բայց այլ տարբերակ չկա: Մի քանի թուրքի ատելություն ավել պակաս բան չի որոշում: Սա «Հրապարակի» նյութն է իմ մասին: «Մեկ ամիս շարունակ հայկական բանակի հաղթանակների ու հաջողությունների…
Քյարամ Սլոյանի եղբայրը մեկնում է Արցախ
Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Խոնարհվում եմ քո առաջ, Մայրիկ։ Ապրիլյանի հերոս Քյարամ Սլոյանի մայրը կրտսեր որդուն եզդիական ջոկատի հետ ճանապարհում է Արցախ»։ https://www.facebook.com/President.Parliament.AM/posts/3557721290932976?__cft__%5B0%5D=AZVMfYHzUcOvDbLgmFo9VnHtji67DI3WilNfJa71Qiywp_0qIRyXMol9USIZjwe74QNM_WQlsEnzPGATTnoR6QjKAYosm5txTWeBnYAlb_JaskoZBDq8vm8IwXYyixEs9UpdxSy_10QyEaQA-DPtiz2ewG1kzi7JeClKnBH9–aVY3KMWbyVBpSNmz9zCvj0vsRSD7gQ8o4K3NBXmlX7S77Em0TzBqY9U2-eDHWRlS1JBw&__tn__=%2CO%2CP-R
Ապրիլյանի հանգամանքները քննող հանձնաժողովը ամփոփիչ զեկույցը կներկայացնի ԱԺ նախագահին
Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերին հանձնաժողովն իր ամփոփիչ զեկույցը ներկայացնելու ԱԺ նախագահին։ Նա նշեց, որ զեկույցն ունենալու է հույժ գաղտնի, խիստ գաղտնի, գաղտնի, բաց տիրույթներ։ Նախատեսված չափով հասարակությունը, ԱԺ պատգամավորները և անվտանգության մարմինների հիմնական պատասխանատուները հնարավորություն են…
Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերի հետքերը մոմավառության հետևանք են
ՀՀ ոստիկանությունից հայտնում է, որ համացանցում հրապարակումներ եղան, որ Եռաբլուրում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը։ Այդ կապակցությամբ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12-ի սահմաններում, հաղորդում է ստացվել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնում։ Եռաբլուր են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի և այլ ստորաբաժանումների, այդ թվում՝ փորձաքրեագիտական վարչության ծառայողներ։ Տեղում ձեռնարկված միջոցառումներով պարզվել են կատարվածի մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, նախնական…
Ապրիլյան պատերազմից հետո ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել. Տոնոյան
Այսօր` օգոստոսի 28-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք հայկական կողմը ապրիլյան քառօրյա պատերազմի հաղթել է, ասաց` դուք ինձնից քաղաքական գնահատական եք ուզում. ապրիլյան գործողությունները ավարտվել են որոշ տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել: «Ես չեմ պնդողը, ոչ էլ պնդում եմ, որ հաղթել ենք: Որպես պաշտպանության նախարար ես…
Վարչապետի մամուլի խոսնակը անդրադարձել է Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսին
«Ցավում եմ որ հայ զինվորի հաղթական գործողությունները փառաբանելու փոխարեն Սերժ Սարգսյանը զբաղված է այս կարևոր որոշումը քննարկելու անհեռանկար գործով»։ Այսպես է արձագանքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այսօր հնչեցրած հարցադրմանը, թե հատկապես որ սխրագործության համար են նման բարձր շքանշաններ հատկացվում։ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ էր տեղեկացրել, որ Հանրապետության Նախագահին միջնորդել…
Սերժ Սարգսյանը հանդես կգա մամուլի ասուլիսով` Ապրիլյան պատերազմի թեմայով
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից տեղեկանում ենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 12:00-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է պաշտոնաթողությունից հետո իր առաջին մամուլի ասուլիսը՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով, ինչպես խոստացել էր խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին՝ ս. թ. ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ: Մամուլի ասուլիսը տեղի կունենա բացօթյա կանաչ հատվածում: Ասուլիսի ընթացքում մասնակիցների…