աջակցություն
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը դրամական աջակցություն է տրամադրել Սուրմալուի պայթյունից տուժած տնտեսվարողներին և աշխատակիցներին
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հոկտեմբերի 17-ին դրամական աջակցություն է տրամադրել «Սուրմալու» տոնավաճառի տարածքում բռնկված հրդեհի և հաջորդած պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողներին և նրանց աշխատակիցներին: ՀԿԽԸ-ի կողմից իրականացրած խոցելիության գնահատման արդյունքների հիման վրա, տուժած խոցելի 42 տնտեսվարողներ և նրանց ընտանիքի 211 անդամները, ինչպես նաև 38 գրանցված աշխատակիցներ և նրանց ընտանիքի 186 անդամներն ստացել են միանվագ…
Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի Սուրմալուում զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց
Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրն անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց: Մասնավորապես՝ վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց աջակցությունը կլինի 150 հազար դրամի չափով, հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝…
Այսօր անց է կացվելու ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ Անգլիական այգում` ի աջակցություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի
Այսօր անց է կացվելու ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ Անգլիական այգում, ժամը 19:00-ին՝ «Ի աջակցություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի» խորագրով։ «Հաշվի առնելով 2020 թվականի Արցախյան 2-րդ պատերազմով պարտադրված նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, որոնք հայտարարության հաջորդ իսկ պահից բազմաթիվ անգամներ անմարդկայնորեն խախտվել են Ադրբեջանի կողմից և արձանագրվել ինչպես Արցախի Հանրապետության ՄԻՊ, ՀՀ ՄԻՊ կողմից և զեկույցներն ուղարկվել միջազգային կառույցներին,…
ԱՄՆ-ը ՀՀ-ի և Ադրբեջանի հետ քննարկում է տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը
ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը, «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին: «Ազատություն». – Երեկ հայտարարվեց, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և, ինչպես ինքն է գրել Twitter-ում, «դրվատել է երկկողմ բանակցությունների արդյունքում առաջացած դրական…
ԵՄ-ն ևս 500 միլիոն եվրո կտրամադրի Ուկրաինային
Եվրամիությունը 500 միլիոն եվրոյով ավելացրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը։ Այս մասին տեղեկանում ենք ԵՄ խորհրդի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունից։ Ժոզեպ Բորելն ասել է, որ պատերազմի առաջիկա մի քանի շաբաթները վճռորոշ են լինելու։ Բորելը նշել է, որ պետք է ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, որով երկիրը կպաշտպանի իրեն։
Ուկրաինան 723 միլիոն դոլար աջակցություն կստանա Համաշխարհային բանկից
Համաշխարհային բանկի խորհուրդը հավանության է արժանացրել կառույցի որոշմանը՝ տրամադրել 723 միլիոն դոլարի աջակցություն Ուկրաինային։ Այս մասին ասվում է ՀԲ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ այդ գումարից 350 միլիոնը վարկ է, 139 միլիոնը նախատեսված է որպես երաշխիք, 134 միլիոնը դրամաշնոր է, իսկ ևս 100 միլիոնը զուգահեռ ֆինանսավորում։
Ի՞նչ ծրագրեր է առաջարկում պետությունը պատերազմի մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Facebook-ի էջում հրապարակվել է, թե զբաղվածության ի՞նչ ծրագրեր է առաջարկում պետությունը՝ պատերազմի մասնակից, վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ունեցող անձանց։ Ճիշտ է դժվարությամբ, բայց 7 ժամկետային զինծառայողով Ուլյանի լեռների բարձունքը մինչև վերջ պահել ենք Քաղաքապետարանը հայտնել է գույքահարկի վճարման վերջնաժամկետը «Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող անձ…
ՄԻՊ-ի աջակցությամբ՝ դատապարտյալին անվճար վիրահատել են
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ՝ դատապարտյալն անվճար վիրահատվել է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՄԻՊ-ը։ ՔԿՀ-ում քովիդից մահվան մասին տեղեկություն եմ ստացել․ նախարար Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել «Դատապարտյալ դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին անվճար վիրահատության կազմակերպմանն աջակցելու հարցով: Բողոք ներկայացրած անձը նշել է, որ ունեցած հիվանդության կապակցությամբ մեկ անգամ տեղափոխվել է…
Էրդողանը արևմտյան լրատվամիջոցներին մեղադրել է ՀՀ-ը աջակցություն ցուցաբերելու մեջ
Ստամբուլում մեկնարկած «Թյուրքական խորհրդի մեդիաֆորումի» բացմանը տեսաուղերձով հանդես է եկել Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի ժամանակ նա հայտնի արևմտյան լրատվամիջոցներին մեղադրել է «թվային ֆաշիզմի» և Հայաստանին տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու մեջ: «Որոշ սոցիալական ցանցեր դարձել են պետությունների ժողովրդավարության, հասարակության և ազգային անվտանագության համար սպառնալիքի աղբյուրներ»,- նշել է Էրդողանը: Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա…
Facebook-ն օգտագործելով խարդախները շուրջ 4 մլն դրամ են հափշտակել․ ԱԱԾ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Բ. Բ-ն և Դ. Ա-ն, տարբեր անձանցից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու հանցավոր մտադրությամբ միավորվելով և ստեղծելով կայուն կազմակերպված խումբ, գործելով դրա կազմում, կատարել են դերերի բաշխում, հանցավոր արդյունքին հասնելու և հանցանքն…
Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը 1 միլիոն դոլար է նվիրաբերել կարիքավոր հայ ընտանիքներին
Մեծի Տանն Կիլիկայի կաթողիկոսությունը հայտնում է, որ հատուկ օժանդակություն է ցուցաբերել կարիքավոր հայ ընտանիքներին: «Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կողմէ յատուկ օժանդակութիւն՝ լիբանանի հայ կարիքաւոր ընտանիքներու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը քանի մը շաբաթ առաջ յայտարարած էր, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը մէկ միլիոն տոլարի արժողութեամբ օժանդակութիւն պիտի կատարէ Լիբանանի հայ կարիքաւոր ընտանիքներուն։ Տեղի է ունեցել…
Կովկասյան խառնաշփոթ․ հայկական հայացք
Հարավային Կովկասը հանդիսանում է ժամանակակից աշխարհի ամենապրոբլեմատիկ տարածաշրջաններից մեկը, սրան նպաստում են մի շարք գործոներ, որոնցից կուզենայի առանձնացնել Արցախի հիմնահարցը և կոնկրետ գերտերությունների գերակտիվ հակադրությունները, որոնք տեղ են գտնում այս տարածաշրջանում։ Նշածս գործոնները Հայաստանի Հանրապետության համար ունեն գերկարևոր նշանակություն և դրանք որոշակի առումով հանդիսանում են դետերմինանտ մեկը մյուսի համար։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հրվ․ Կովկասի…
Եվրամիությունը 150 մլն եվրոյի հավելյալ ֆինանսավորում կտրամադրի Թուրքիային
Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Եվրամիությունը Թուրքիայում ապաստանած փախստականներին աջակցության նպատակով իրականացվող նախագծի շրջանակներում 150 մլն եվրո հավելյալ ֆինանսավորում է տրամադրելու Թուրքիային։ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները հավանություն են տվել Թուրքիայում բնակվող սիրիացի փախստականներին որպես մարդասիրական օգնություն տրամադրվող գումարի չափի ավելացման առաջարկին։ ԵՄ հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայում ներկայումս շուրջ 3․7 մլն սիրիացի է ապաստանել, ուստի նրանց շուրջ…
Հունվարի 1-ից ընտանիքում 3-րդ և հաջորդ նոր ծնվող երեխան մինչև 6 տարեկանը կստանա ամսական 50 հազար դրամ
Հայաստանում 2022 թվականի հունվարի 1-ից երրորդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնվող երեխայի համար դրամական աջակցություն է նշանակվելու: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է կառավարության նիստում՝ պետական բյուջեի 2022 թվականի ծրագրի նախագիծը ներկայացնելիս: Կարևորելով այս ծրագիրը՝ վարչապետը նշեց, որ հունվարի 1-ին ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնվող երեխան մինչև 6 տարեկանը կստանա ամսական 50…














