առևտրային համաձայնագիր
Կանադայի ավտոարդյունաբերությունը տագնապ է բարձրացնում չինական էլեկտրական մեքենաների ներմուծման նոր համաձայնագրի շուրջ
Վարչապետ Մարկ Քարնիի կառավարությունը հայտարարել է Չինաստանի հետ նոր ռազմավարական գործընկերության մասին՝ թույլ տալով տարեկան 49,000 չինական էլեկտրական մեքենաներ (ԷՄ) մուտք գործել Կանադա՝ 6.1% նվազեցված մաքսատուրքով, ինչը զգալի հիասթափություն և մտահոգություն է առաջացրել կանադական ավտոմոբիլային հատվածում աշխատատեղերի, ներդրումների և աշխարհաքաղաքական հետևանքների վերաբերյալ։
Կանադայի ԱՄՆ դեսպան Քիրսթեն Հիլմանը հրաժարական է տալիս՝ կարևոր առևտրային բանակցություններից առաջ
Քիրսթեն Հիլմանը, Կանադայի ԱՄՆ դեսպան և այդ պաշտոնում առաջին կինն, հրաժարական է տալիս վեց տարվա պաշտոնավարումից հետո, երբ երկու երկրները պատրաստվում են 2026 թվականի ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա առևտրային համաձայնագրի վերանայմանը։ Նրա պաշտոնավարման ընթացքում իրականացվել են կարևոր առևտրային բանակցություններ և դիվանագիտական հաջողություններ։
«Hyundai»-ի 86 միլիարդ դոլար արժողությամբ ներդրումային քայլը. ինչպե՞ս առևտրային փոփոխությունները և գլոբալ լարվածությունը վերափոխում են Կորեայի ավտոարդյունաբերությունը
«Hyundai»-ի կողմից հայտարարված աննախադեպ 86 միլիարդ դոլար ներդրումը, որը պայմանավորված է ԱՄՆ–Կորեա նոր առևտրային համաձայնագրով, էապես փոխում է երկրի ավտոարդյունաբերությունը՝ խթանելով արհեստական բանականության և էլեկտրական ավտոմեքենաների զարգացումը, սակայն նաև ընդգծում է աշխատուժի և գլոբալ մատակարարման շղթաների հետ կապված խնդիրները։
Հնդկաստանը և Մալդիվները ամրացնում են կապերը՝ Նարենդրա Մոդիի պատմական այցը
Նարենդրա Մոդիի այցը Մալդիվներ կարևոր քայլ է Հնդկաստան-Մալդիվներ հարաբերությունների զարգացման ուղղությամբ՝ ընդգրկելով $565 միլիոն վարկային գիծ և քննարկումներ առևտրի, պաշտպանության և կլիմայական փոփոխությունների շուրջ:
Թրամփը կնքել է պատմական առևտրային համաձայնագիր Ճապոնիայի հետ՝ վերափոխելով տնտեսական կապերը
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Ճապոնիայի հետ պատմական առևտրային համաձայնագրի մասին՝ ներդնելով փոխադարձ սակագներ և էական ներդրումներ ԱՄՆ-ում՝ խթանելով էներգետիկ համագործակցությունը։
Dow-ի ֆյուչերսները աճել են, երբ Թրամփը պաշտպանել է Ֆեդ-ի ղեկավարին
Dow-ի ֆյուչերսները աճել են 400 կետով, երբ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռացնել Ֆեդ-ի նախագահ Ջերոմ Փաուելին՝ մեղմացնելով շուկայի մտահոգությունները:
Հայաստանը հնարավորություն կստանա բարձրորակ ձուկ և ձկնամթերք արտահանել Եվրամիություն
Հայաստանը հնարավորություն կստանա բարձրորակ ձուկ և ձկնամթերք արտահանել Եվրամիություն Ուղենիշեր. 2025 թվականի մարտի 16-ից Հայաստանը կկարողանա բարձրորակ ակվակուլտուրային ձուկ և ձկնամթերք արտահանել ԵՄ։ Սա Հայաստանին դարձնում է տարածաշրջանում առաջին երկիրը, որը նման համապարփակ հասանելիություն է ստանում ԵՄ շուկա՝ ակվակուլտուրային ձկան բոլոր տեսակների համար։ Համաձայնագիրը կնքվել է մոտ ութ տարվա բանակցություններից հետո։ Հայաստանյան ձեռնարկությունները պետք է…
Մոնղոլիայի շուկան բացվում է Հայաստանի առջև. արտահանման նոր հնարավորություններ
Մոնղոլիայի շուկան պաշտոնապես բացվում է Հայաստանի համար՝ ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ստորագրվելիք ժամանակավոր առևտրային համաձայնագրի շնորհիվ։ Դեկտեմբերի 5-ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրմանը, որը հնարավորություն կստեղծի էականորեն նվազեցնել մաքսատուրքերը և ապահովել արտահանման ծավալների աճ։ Համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել առևտուրը՝ նվազեցնելով սակագնային և ոչ սակագնային խոչընդոտները։ Այն կոչված է աջակցելու ԵԱՏՄ անդամ երկրների…
ԱՄՆ-ն մտադիր է այս տարի ավարտել Բրիտանիայի հետ առևտրային բանակցությունները
ԱՄՆ-ին կհաջողվի մեկ տարում ավարտել Մեծ Բրիտանիայի հետ նոր առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը՝ ելույթ ունենաով Լոնդոնի միջազգային հարաբերությունների Թագավորական ինստիտուտում: «Ես բավական լավատեսորեն եմ տրամադրված։ Մենք փորձում ենք հասնել նրան, որպեսզի բանակցությունները մեկ տարվա ընթացքում ավարտվեն, քանի որ մենք բոլորս ենթադրում ենք, որ դա երկու կողմի…
ՉԺՀ-ն պետք է 200 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք գնի գործարիք շրջանակներում․ աղբյուր
Առևտրական գործարքի առաջին փուլը, որը Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև Վաշինգտոնում ստորագրվելու է այս շաբաթ, պարունակում մի կետ, ըստ որի՝ Պեկինը պարտավորվում է չորս ճյուղերի 200 մլրդ դոլարի ամերիկյան ապրանքներ գնել երկու տարվա ընթացքում։ Այս մասին հաղորդում է South China Morning Post թերթը՝ հղում անելով մի քանի աղբյուրի։ Փաստաթղթում խոսվում է 75 մլրդ դոլարի գումարի արդյունաբերական…
ԱՄՆ-ն Չինաստանին հանել է արժութային մանիպուլյատորների ցուցակից
ԱՄՆ-ը որոշում է կայացրել, ըստ որի՝ Չինաստանը այլևս չի լինի արժութային մանիպուլյատորների ցուցակում: Այս մասին նշված է երկրի առևտրական գործընկերների մակրոտնտեսության և արժութային քաղաքականության վերաբերյալ ֆինանսների նախարարության կիսամյա զեկույցում։ Ցուցակից հանելու որոշումն ընդունվել է Վաշինգտոնի և Պեկինի միջև առևտրական գործարքի առաջին փուլի ստորագրման նախաշեմին: «Նախարարությունը կատարել է վերջին յոթ ամսում Չինաստանի արժութային քաղաքականության զարգացման վերլուծություն։…
Չինաստանի հետ առևտրային համաձայնագրի առաջին մասի համար Թրամփը կարճ ժամկետ է նշել
Առևտրային վեճերի կարգավորման շուրջ ԱՄՆ-ի և Չինաստանի պայմանավորվածությունների առաջին մասը վերջնականապես կհամաձայնեցվի մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Այդ մասին Սպիտական տանը լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Իրականում մնացած ամենախոշոր բանը թարգմանությունն է: Գործարքը պատրաստ է: Սակայն թարգմանությունը չափազանց կարևոր է»,-հայտարարել է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ մեկնաբանելով Պեկինի և Վաշինգտոնի միջև ձեռքբերված համաձայնությունը առևտրական մի…
Չինաստանը չի հաստատել առևտրային համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունը
Չինաստանն առայժմ չի հաստատում ամերիկյան կողմի հայտարարությունը, թե առևտրային համաձայնագրի առաջին մասի ստորագրումը տեղի կունենա արդեն հաջորդ ամիս, ամբողջ տեղեկատվությունը կհրապարակվի ժամանակին: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը։ Անցած ուրբաթ Չինաստանը և ԱՄՆ-ը հայտարարեցին, որ համաձայնեցրել են առևտրային համաձայնագրի առաջին մասի տեքստը։ Դրա շրջանակում կողմերը պայմանավորվել են նոր տուրքեր չմտցնել միմյանց…
ԵՄ-ից զգուշացնում են որ Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները բարդ ընթացք են ունենալու
ԵՄ առաջնորդները ողջունել են վարչապետ Բորիս Ջոնսոնի հաղթանակը՝ միաժամանակ նախազգուշացնելով, որ ԵՄ և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների շուրջ բանակցությունները շատ բարդ ընթացք կունենան: Այս մասին հաղորդում է AP-ը: Ջոնսոնը ջախջախիչ հաղթանակ է տարել ընտրությունների արդյունքում, ինչը թույլ կտա նրան իրականացնել իր խոստումը ու դուրս բերել Մեծ Բրիտանիան ԵՄ կազմից հունվարի վերջում: ԵՄ երկրների 27 առաջնորդներ…
Չինաստանը և Միացյալ Նահանգները առևտրային համաձայնագրի լրամշակման ավարտին են մոտենում
ԱՄՆ-ի և Չինաստանի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, որտեղ նշել են, որ բարձր մակարդակով հեռախոսազրույցների արդյունքում երկու երկրները մոտ են առևտրային համաձայնագրի որոշ մասերի լրամշակման ավարտին: Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Քննարկումները կանոնավորապես կշարունակվեն տեղակալների մակարդակով: Առաջիկայում տեղի կունենա ևս մեկ հեռախոսային բանակցություն»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշենք, որ այժմ երկու երկրները աշխատում են «Փուլ 1»…














