առևտրի կենտրոն
Պայթյուն և հրդեհ Մոսկվայի մարզի Մեգա Խիմկի առևտրի կենտրոնում, կա զոհ
Մոսկվայի մարզում գտնվող «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում վաղ առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել։ Հրդեհի տարածքը տարբեր հաշվարկներով մինչև 18 հազար քառակուսի մետրի է հասնում, որից 7 հազար քառակուսի մետրում կրակը տեղայնացվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը: Վերջին տվյալով՝ կա 1 զոհ՝ շինարարական և կենցաղային ապրանքների հիպերմարկետի անվտանգության աշխատակիցը: ԱԻՆ-ի տվյալով՝ նա հայտնվել է այրված շինության փլատակների…
Նիկոլ Փաշինյանը խոսել է Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունից առաջ իր արած հայտարարության մասին
Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսեց «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից առաջ իր արած հայտարարության մասին ու շեշտեց նման դեպքերը կանխելու անհրաժեշտությունը: «Տեսչական մարմինները համակարգող գրասենյակի ղեկավարի և տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնանկությունը կապված է «Սուրմալուի» դեպքերի հետ, երբ իմ տված ուղիղ հանձնարարականը չի կատարվել, երբ ես ասել եմ՝ գնացե՛ք և կանխե՛ք: Բեյրութի պայթյունից հետո հստակ հանձնարարական…
Սուրմալու առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են
Օգոստոսի 21-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության hերթապահ խմբերի փրկարարական ծառայողները։ Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 1 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավված…
Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մահացել է 6 մարդ. ՀՀ առողջապահություն
Թարմացված. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ մահացել է: Բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվն այս պահին 61 է: Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության: Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել:
Ամբողջ Հյուսիսային պողոտան կարծես առևտրի կենտրոն դարձած լինի․ Սարգսյանը՝ բացօթյա ապօրինի առևտուրների մասին
Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու դեպքերով կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 10 արձանագրություն: «Թեժ գծի հեռախոսահամարներին ստացվել է 6 հաղորդագրություն, որոնց համապատասխան ընթացք է տրվել: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց առևտրի և ծառայությունների վարչության ներկայացուցիչը: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ նշված խնդրի վերաբերյալ դժգոհություններ է ստանում, քանի…
Պոլիէթիլենային տոպրակների արգելքը մտավ ուժի մեջ․ օրինախախտ գործարարները կտուգանվեն
Այսօր 2022 թվականի հունվարի 1-ն է և այսօրվանից ուժի մեջ է մտնում՝ մինչև 50 միկրոն հաստություն ունեցող պոլիէթիլենային տոպրակների վաճառքն ու իրացումը։ Այսպիսով, նոր օրենքով արգելքը գործում է առևտրի բոլոր կետերում, առևտրի իրականացման վայրերում, շարժական առևտրական կետերում, տարանցիկ մանրածախ առևտրի ժամանակ ու բաց երկնքի տակ գտնվող առևտրային օբյեկտներում։ Բայց կան նաև բացառություններ․ արգելքը չի գործում…
Բաքվի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել
Բաքվի կենտրոնական մասում շաբաթ առավոտյան հրդեհ է բռնկվել Metro City առևտրի կենտրոնի տարածքում: Այս մաիսն հայտնել է Sputnik Ադրբեջանը: Ըստ աղբյուրի՝ հրդեհի մակերեսը կազմել է 300 քմ, իսկ մարման համար գործի է դրվել 21 հրշեջ մեքենա և պետական հրշեջ ծառայության 105 աշխատակից: Հարևան փողոցներով երթևեկությունը սահմանափակվել է:
Կրակոցներ՝ Կանադայի խոշոր առևտրի կենտրոններից մեկում
Կանադայի Տորոնտո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում զինյալը կրակահերթ է արձակել։ Այս մասին տեղեկացնում է CBC-ը։ Նշվում է, որ հրաձիգն ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից։ Այս պահի դրությամբ ոստիկանները շրջափակել են առևտրի կենտրոնը և ոչ ոքի թույլ չեն տալիս մուտք գործել այդտեղ։ Տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում։
Հրդեհ «Սուրմալու» առևտրի կենտրոնում
Ապրիլի 6-ին, ժամը 03:07-ին «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող «Սուրմալու» Երևանի պահածոների գործարանից, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային…
Մինսկի կենտրոնում ցուցարարներին ցրում են․ 10 ձերբակալված կա
ՌԻԱ «Նովոստի»-իի հաղորդմամբ՝ Մինսկի քաղգործկոմի գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Գանուսևիչը հայտնել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալությունից հետո Մինսկի կենտրոնում ցույցեր են։ Հատուկջոկատայինները պղպեղի գազ են կիրառել Մինսկի «Գալերեա» առևտրի կենտրոնի մոտ, երբ բողոքի ակցիաների մասնակիցները փորձել են ազատել ձերբակալված ցուցարարին: Այս պահի դրությամբ՝ ձերբակալվել է առնվազն 10 մարդ։ Հաղորդվում է, որ ցուցարարների դեմ նաև ջրցան մեքենաներ…
ՌԴ-ի Крокус առևտրի կենտրոններում հայկական ապրանքները փոխարինվել են ադրբեջանականով
NEWS.am-ը ռուսաստանաբնակ հայերից ահազանգ է ստացել, որ Ռուսաստանում հայկական բիզնեսի նկատմամբ ճնշումները շարունակվում են: Աադրբեջանցի գործարար Արազ Աղալարովին պատկանող Крокус առևտրի կենտրոններից հանվել են բոլոր հայկական ապրանքները և դրանք փոխարինվել են ադրբեջանական ապրանքներով: Լուսանկարում երևում է, որ հայկական մթերքները հանվել են ցուցափեղկերից և փոխարինվել ադրբեջանական ապրանքներով: Իսկ Մոսկվայում բնակվող քաղաքագետ Մարիամ Հովսեփյանն այս առթիվ Facebook-ի…
Ավարտվել է 29-ամյա անձի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեց տեղեկանուն ենք, որ ավարտվել է Երևանի 29-ամյա բնակչի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են առևտրի կենտրոնում Երևանի բնակչի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված…
ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Մեգամոլում ռումբ կա տեղադրված
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված։ «Հուլիսի 16-ին, ժամը 11։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ,…
Հրաձգություն Կալիֆոռնիայում․ կան զոհեր ու տուժածներ
Կալիֆոռնիայի Walmart առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ առնվազն 4 մարդ էլ հոսպիտալացվել է։ Ըստ աղբյուրը՝ կասկածյալը 30 տարեկան է, սակայն նրա անձը դեռ պարզված չէ։ Ոստիկանությունից հայտնել են, որ հրաձգությունն իրականացրած անձը մեքենայով նախ շրջել է ավտոկայանատեղիում, այնուհետև մխրճվել…
Կասեցվել է Երևան մոլի մի հատվածի գործունեությունը․ ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Facebook-ի էջում գրված է․ «ՀՀ պարետի որոշմամբ՝ այսօր 24 ժամով արգելվել է «Երևան մոլ»-ի գործունեությունը․ խոսքը առևտրի կենտրոնի ադմինիստրատիվ՝ գրասենյակային հատվածի կասեցման մասին է։ Նախորդիվ այստեղ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցն արձանագրել էր գրասենյակների համար ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերի մի շարք խախտումներ՝ աշխատողները գրասենյակային պայմաններում առհասարակ…