ՌԻԱ «Նովոստի»-իի հաղորդմամբ՝ Մինսկի քաղգործկոմի գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Գանուսևիչը հայտնել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալությունից հետո Մինսկի կենտրոնում ցույցեր են։
Հատուկջոկատայինները պղպեղի գազ են կիրառել Մինսկի «Գալերեա» առևտրի կենտրոնի մոտ, երբ բողոքի ակցիաների մասնակիցները փորձել են ազատել ձերբակալված ցուցարարին: Այս պահի դրությամբ՝ ձերբակալվել է առնվազն 10 մարդ։
Հաղորդվում է, որ ցուցարարների դեմ նաև ջրցան մեքենաներ են կիրառվել։
Նշենք, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունից հետո Բելառուսի ընդդիմության բողոքի ակցիայի դուրս գալու կոչերի պատճառով ոստիկանությունն ուժեղացված ծառայության է անցել։
