Ասկերան
Արցախի 4 բնակավայրերում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել
Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Արցախի 3 շրջանների 4 բնակավայրերում կայացել են ՏԻՄ ընտրություններ։ Դրանց մասնակցել է ընտրողների 59,2 տոկոսը։ Այս մասին ասվում է Արցախի ԿԸՀ-ի տարածած հայտարարության մեջ։ Նշենք, որ ընտրություններն անցկացվել են Ասկերանի Խաչմաչ և Ծաղկաշատ, Մարտակերտի Նոր Ղազանչի և Մարտունու Հերհեր բնակավայրերում։ Ընտրություններին մասնակցել է ընդհանուր 440 ընտրող։
Արցախում տղամարդը ծեծելու եղանակով խոշտանգել է երեխային ու նրա մորը
Արցախի քննչական կոմիտեն վարույթ է ընդունել Ասկերանի բնակչի կողմից անչափահաս երեխային ու նրա որդուն խոշտանգելու վերաբերյալ քրեական գործը։ Այս մասին հայտնում են ԱՀ ՔԿ պաշտոնական կայքից։ 800-ից ավել մեղադրյալ, 55 դատի տրված անձ․ տվյալներ՝ պատերազմի ընթացքում հանցագործությունների մասին Կրակոցներ Մոնումենտի մոտ․ կա զոհ ու վիրավոր (ՏԵՍԱՆՅՈւԹ) «ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել…
Արցախում ՏՏ ոլորտի զարգացման երկարաժամկետ պլանավորման հետ կապված հարցեր են քննարկվել
Հուլիսի 6-ին ԱՀ Ազգային ժողովում կազմակերպվեց քննարկում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման թեմայով: Նախաձեռնությունը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն էր: Քննարկմանը ներկա էր նախարար Հայկ Խանումյանը: Արցախի հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված 2021 թվականի պետական աջակցության ծրագիրը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Սմբատ Պետրոսյանը: Նա նախ անդրադարձավ 6-12 ամսվա կտրվածքով կարճաժամկետ…
Արցախում սակրավորները շարունակում են տարածքը մաքրել չպայթած ռազմամթերքից
Հուլիսի 2-ին Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» կազմակերպությունը հուլիսի 2-ին պայթեցման աշխատանքներ են իրականացնելու Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում: Հաղորդագրության մեջ մասնավրոպաես ասված է․ Մատաղիսի ուղղությամբ որոնումներն արդյունք չեն տվել Հարությունյանն ընդունել…
Արցախի Աստղաշենի տարածքում կառուցվող նոր բնակավայրում շարունակվում են շինարարական աշխատանքները
Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից հայտնում են, որ Ասկերանի Սղնախ, Մոշխմհատ, Մադաթաշեն և Ջրաղացներ գյուղերից տեղահանված բնակիչների համար Աստղաշենի տարածքում կառուցվող նոր բնակավայրում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները։ Ընդհանուր առմամբ, կառուցվելու է 170 առանձնատուն։ Տարածքի կառուցապատման ընդհանուր մակերեսը 523.000քմ է։ Ըստ նախագծի՝ կառուցվող նոր բնակավայրը կունենա համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված են լինելու համայնքապետարանը, բուժկետը, 200…
Նելսոն Ստեփանյան 10 Ե հասցեի բազմաբնակարան շենքերի շինաշխատանքները շարունակվում են
Շարունակվում են ԱՀ Ասկերանի շրջանի Նելսոն Ստեփանյան 10 Ե հասցեում գտնվող թիվ 1, 2, 3 բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։ Նոր կառուցվող թաղամասը բաղկացած է 3 մասնաշենքից՝ 38 բնակարանանոց, որից թվով 8-ը 3 և 4 սենյականոց, իսկ 15 բնակարանանոց երկու շենքերը 1, 2, 3, 4 սենյականոց։ Ներկա դրությամբ իրականացվում…
Մանե Թանդիլյանը հանդիպումներ կունենա Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի բնակչության հետ
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Մանե Թանդիլյանը հունիսի 9-11-ը հանդիպումներ կունենա Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների բնակչության հետ: «Հանդիպումները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով. ✅ք. Մարտակերտ. 9 հունիսի, ժամը 14:00-16:00, մշակույթի տան դահլիճ, ✅ք. Մարտունի. 10 հունիսի, ժամը 14:00-16:00, մշակույթի պալատ, ✅ք. Ասկերան, 11 հունիսի, ժամը 14:00-16:00, վարչակազմի…
Արցախի Իվանյան համայնքում շինարարական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են
Արցախի քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում շինարարական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են: «Շարունակվում են Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում 180 բնակարանանոց նոր թաղամասի կառուցման աշխատանքները։ 15 բազմաբնակարան շենքերից բաղկացած նոր թաղամասում արդեն թվով 5 մասնաշենքի հողային աշխատանքները ավարտված են։ Ներկա դրությամբ աշխատում են հիմքերի ամրանակմախքների վրա։ Շինարարությունը իրականացնում են «Քարավան»,«Շինվեր Պլյուս», «Արմեն-Շին»…
Զինամթերքի պայթեցում է նախատեսվում Ռև, Այգեստան, Խնածախ համայնքներում
ԱՀ ԱԻՊԾ-ն հայտնում է, որ հանրապետության տարածքից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքները շարունակվում են։ Օրվա ընթացքում «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը պայթեցման աշխատանքներ է նախատեսում Ասկերանի շրջանի Ռև, Այգեստան, Խնածախ համայնքների տարածքներում, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում և հարակից բնակավայրերում: ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը և The Halo trust ականազերծող ոչ կառավարական կազմակերպությունը հետախուզական աշխատանքներ են իրականացնում հանրապետության…
Շոշ համայնքում գնդիկաբեկորային ռումբ է հայտնաբերվել
Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տնամերձ հողամասերից մեկում հայտնաբերվել է գնդիկաբեկորային ռումբ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԻՊԾ-ից: «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի հայրենակիցներ. Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տնամերձ հողամասերից մեկում հայտնաբերվել է գնդիկաբեկորային ռումբ։ Սակրավորները քիչ հետո այն կվնասազերծեն տեղում։ Պայթյունի ձայն լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել։ Հեռ.-911»:
Իվանյան համայնքի վարչական տարածքում կիրականացվի զինամթերքի պայթեցման աշխատանքներ
ԱՀ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ կեսօրին, «The Halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունը, Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում կիրականացնի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք: Նշենք, որ ԱԻ պետական ծառայության սակրավորները, ռուս գործընկերների հետ մեկտեղ, հետախուզական աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտ և Ասկերան քաղաքների մերձակա անտառային տարածքներում: Հայտնաբերված և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը, որպես կանոն՝ կոչնչացվի…
Ասկերանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
Որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր Արցախի փրկարարները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի վերին ենթաշրջանի Ավետարանոց համայնքի տարածքից հայտնաբերել են ևս մեկ` նախնական տվյալներով, քաղաքացիական անձի աճյուն։ Այս մասին տեղեկանում եմք Արցախի ԱԻՊԾ-ից: Վերջինիս ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1527 է, որից 27-ը` ենթադրաբար քաղաքացիական անձինք…
Որոնողական աշխատանքները շարունակվում են Ասկերանում ու Մարտունիում
Այսօր զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները երկու ջոկատով շարունակում են Ասկերանի վերին ենթաշրջանի՝ Ավետարանոց համայնքի ուղղությամբ և Մարտունու շրջանում: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1526 աճյուն: Նախնական տվյալներով 26-ը՝ քաղաքացիական անձինք են:
Ասկերանի շրջանից ժամկետային զինծառայողի ևս մեկ աճյուն է հայտնաբերվել
Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն: Վերջինս, նախնական տվյալներով ռազմական գործողություններին մասնակցած ժամկետային զինծառայող է: ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները, որոնումները կշարունակեն վաղը՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Այսպես, որոնումների ընթացքում, մինչ այսօր հայտնաբերվել է 1524 աճյուն:














