ավիահաղորդակցություն
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտնել է, որ իրենց երկիրը 350 մլն դոլար է կորցրել ռուսական կողմից ավիահաղորդակցության արգելքից հետո: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: Պեսկովը՝ ՌԴ-ի ու Վրաստանի ավիահաղորդակցության վերականգնման մասին Վրաստանի և ՌԴ-ի միջև ավիահաղորդակցության վերականգնումը փոխշահավետ է․ Զալկալիանի Նրա խոսքով՝ երկրի բյուջեն այդպիսի վնասներ է կրել 5 ամսվա ընթացքում՝ Ռուսաստանի…
Այսօր Երևանի ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևան նշեց, որ Հայաստանին և Բուլղարիային ուղիղ մշտական ավիահաղորդակցություն է անհրաժեշտ: «Իմ առաջին այցն է Հայաստան, հուսով եմ, ոչ վերջին: Մենք խոսում ենք տարբեր լեզուներով, սակայն Բուլղարիան և Հայաստանն ընդհանրություններ ունեն, ինչը ձևավորվել է պատմականորեն: Բուլղարիայում գրեթե 11…
Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության վերականգնումը շահավետ է երկու երկրների համար ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից, և դա պետք է տեղի ունենա հնարավորինս շուտ: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ: «Կարծում եմ՝ որքան ավելի շուտ վերականգնվի ավիահաղորդակցությունը, այնքան ավելի լավ կլինի ինչպես Վրաստանի, այնպես է…
Վրաստանը կրկին հաշվել է կորուստները՝ ՌԴ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցության արգելքի պատճառով։ Կորուստների մասին IMEDI հեռուստաալիքին հայտնել է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին։ Վրացական ավիաընկերությունը մտադիր է դատական հայց ներկայացնել ՌԴ-ի դեմ Նրա խոսքով՝ երկիրը հուլիսին կրել է 57 մլն դոլարի, իսկ օգոստոսին՝ 56 մլն դոլարի կորուստ։ Սեպտեմբերին զբոաշրջային հոսքը Ռուսաստանից կրճատվել է 20…
Georgian Airways վրացական ավիաընկերությունը մտադիր է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության դեմ հայց ներկայացնել Եվրոպական դատարան։ Հայցի համար առիթ է դարձել ՌԴ-ից ուղիղ թռիչքների արգելքը, որը ֆինանսական վնասների և սպառողների իրավունքների խախտման պատճառ է դարձել: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, ասված է ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Բոկերիայի հայտարարության մեջ: Վրաստանը ցանկություն է հայտնել վերականգնելու ավիահաղորդակցությունը ՌԴ-ի…
Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցության վերականգնման ստույգ ժամկետներն այժմ չեն կարող նշվել, բայց կա այն բանի հավանականությունը, որ դա տեղի կունենա շուտով: Այս մասին, ինչպես հաղորդել է TACC-ը, հոկտեմբերի 8-ին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը՝ ամփոփելով Ռուսաստան-Վրաստան երկխոսության միջխորհրդարանական խմբի հանդիպման արդյունքները։ Նրա խոսքով՝ այդ…
Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալքալիանին հայտնել է, որ իր երկիրը ցանկանում է վերականգնել ավիահաղորդակցությունը ՌԴ հետ: Նախարարը նշել է, որ Թբիլիսին միայն կողջունի այդ գործընթացի արագացումը: Նրա խոսքով՝ զբոսաշրջությունն ու ժողովրդների հարաբերոթյունները նպաստում են սրացման նվազմանը։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Պեսկովը՝ ՌԴ-ի ու Վրաստանի ավիահաղորդակցության վերականգնման մասին Վրաստանի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին…
Վրաստանի հետ Ռուսաստանի ավիահաղորդակցությունը կվերականգնվի, երբ ակնհայտ կդառնա, որ երկու երկրների հարաբերություններում տեղի չի ունենա վերադարձ դեպի «ագրեսիվ հուն»: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Թռիչքների վերականգնումը կարելի է սպասել այն ժամանակ, երբ իրադրությունն ակնհայտ կլինի ագրեսիվ հուն չվերադառնալու տեսակետից։ Կարելի է արձանագրել շփման առաջին օրինակները»,-ասել է Պեսկովը՝ հիծեցնելով երկու…
Georgian Airways ավիաընկերությունը հայտնել է, թե ինչքան վնաս է հասցրել ՌԴ-ի հետ ուղղակի ավիահաղորդակցության արգելքը: Ըստ ավիաընկերության տվյալներ՝ վնասի չափը կազմում է շուրջ 25 միլիոն դոլար: «Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության դադարեցումն Էական վնաս Է հասցրել Georgian Airways ավիաընկերությանը և բարդ ֆինանսական դրության մեջ Է դրել նրան: Ավիաընկերությունն ստիպված Է եղել վերադարձնել արդեն իրացված…
Ամերիկայի միացյալ նահանգներն անհանգստությամբ էր հետևում Վրաստանում ընթացող զարգացումների շուրջ Ռուսաստանի կառավարության և Դումայի անդամների արձագանքին: «Մենք ողջունում ենք երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով ռուս և վրացի առաջնորդների արած հայտարարությունները և որոշումները, կոչ ենք անում Ռուսաստանին վերականգնել ավիաչվերթները դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ»,- այս մասին «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Սինդի Սեինսը:…
Հուլիսի 7-ին ռուսական վերջին ինքնաթիռն է թռել Թբիլիսի, քանի որ արդեն ուժի մեջ է մտնում Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցության ժամանակավոր արգելքը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրաման էր ստորագրել, որի համաձայն ժամանակավորապեա արգելվում է ռուսական ավիաընկերություններին փոխադրումներ իրականացնել ՌԴ տարածքից Վրաստան: Այս մասին հայտնում է Интерфакс-ը Ուղիղ ավիահաղորդակցության արգելքը տարածվում է նաև վրացական ավիաընկերությունների վրա։
Լիբիայի ազգային բանակը՝ մարշալ Խալիֆ Հաֆթարի ղեկավարությամբ հայտարարել է, որ Լիբանանի մայրաքաղաք Տրիպոլիի Միթիգա օդանավակայանի երկնքում ոչնչացրել է թուրքական անօդաչուներ: Անօդաչուների ոչնչացումը հանգեցրել է օդանավակայանի ավիահաղորդակցության դադարեցմանը: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: «Մեր կործանիչները գրոհել են թուրքական անօդաչու թռչող սարքի վրա դրա թռիչքի ժամանակ և այն ոչնչացրել են Միթիգա օդանավակայանի թռիչքուղու զինվորական մասում»,- նշված…