ավինյան
Տրանսպորտի գինը հունվարից կփոխվի, սակայն դա մարդկանց բյուջերի վրա էական ազդեցություն չի ունենա. քաղաքապետ
Տրանսպորտի գինը հունվարից կփոխվի, սակայն դա մարդկանց բյուջերի վրա էական ազդեցություն չի ունենա, ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում։ «Տրանսպորտի գինը ֆիքսված է Երևանի ավագանու որոշումներով, ընդհանուր սկզբունքը դրված է այնպես, որ ովքեր շատ են օգտվում տրանսպորտից, նրանց համար գինը կարող է նվազել, ովքեր ավելի քիչ են օգտվում, նրանց մոտ հարաբերականորեն գինը…
Մարտի 8-ին հանրային տրանսպորտով երթևեկող կանանցից ուղեվարձի գումար չի գանձվելու. Ավինյան
Այս տարի առաջին անգամ հասարակական տրանսպորտով` մետրոպոլիտենով, համայնքային «Ժոնգթոնգ», «ԳԱԶել-սիթի» մակնիշի ավտոբուսներով և տրոլեյբուսներով երթևեկող աղջիկներից և կանանցից ուղեվարձի գումար չի գանձվելու: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա տեղեկացրեց, որ Կանանց միջազգային օրվա և միամսյակի ընթացքում այս տարի ևս Երևանի քաղաքապետարանը որոշակի նախաձեռնություններով հանդես կգա: Պատերազմի մասնակից, զոհված, հաշմանդամություն…
Նոր ճանապարհային հանգույցը կկապի Նոր Նորք վարչական շրջանը Կենտրոնին
Նոր ճանապարհային հանգույցը կկապի Նոր Նորք վարչական շրջանը Կենտրոնին։ Այս մասին իր ֆեհյսբուքյան էջում գրառում է կատարել ու տեսանյութ հրապարակել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Նոր Նորք և Նորք Մարաշ վարչական շրջաններ հասնելու նոր ճանապարհային հանգույցի շնորհիվ՝ էականորեն կնվազի Մյասնիկյան պողոտայի և Արմենակյան փողոցի ծանրաբեռնվածությունը։ Հանգույցը կանցնի Մյասնիկյան պողոտայով»,- գրել է նա։
2 նոր երթուղի 1 օրում. Ավինյանը սպասված լուր է հայտնել
Այսօրվանից կգործի 1 համարի նոր երթուղին, ինչպես նաև կվերականգնվի 58 համարի ավտոբուսի ակտիվ երթևեկությունը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ 1 համարի երթուղին Աջափնյակը կկապի Քանաքեռ-Զեյթունին՝ անցնելով Կենտրոնով։ Իսկ 58 համարի ավտոբուսի աշխատանքը այսօրվանից կլինի ակտիվ և համակարգված՝ Ավանը կապելով Էրեբունու հետ։
Մայրաքաղաքում տոնական լուսավորությունն այս տարի լինելու է բացառիկ․ Ավինյան
Մի քանի օրից Երևանում կմեկնարկեն համալիր միջոցառումներ, որով կազդարարվի ամանորյա տոնական ծրագրի սկիզբը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Միջոցառումները կընդգրկեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները, իսկ դրանց համերգային հատվածը կենտրոնացված կլինի Հանրապետության հրապարակում և Երևան քաղաքի 2750 ամյակին նվիրված պուրակում: Փոխքաղաքապետի խոսքով՝ տոնական լուսավորությունն այս տարի լինելու է բացառիկ քաղաքի բոլոր…
Բոլոր տեղերում մղվող մարտերում պայքարում ենք մեր ինքնիշխանության համար․ Ավինյան
Որոշ չափով դժգոհություններ կան, թե մարդկանց մոտ խուճապ է առաջանում, երբ ապաստարանների վիճակն ենք գնահատում փորձում հասկանալ ինչպես են:Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այս պահի դրությամբ բոլոր տեղերում մղվող մարտերում պայքարում ենք մեր ինքնիշխանության համար: Ժողովուրդ ջան, ավելի լավ է հիմա մի փոքր այդ խուճապը լինի, բայց, երբ որ Աստված…
Հրագործական արտադրանքի ազատ վաճառքը պետք է արգելվի․ Ավինյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռևս 2020թ. քննարկում էինք հրավառությունների կազմակերպման կարգի խստացման հարցը։ 2021թ. նախաձեռնությունը ստացավ կառավարության համաձայնությունը և ուղարկվեց Ազգային ժողով։ Հասկանալով հանդերձ գործարարների տնտեսական շահերը՝ կարծում եմ, որ, այնուամենայնիվ, հրագործական արտադրանքի ազատ վաճառքը պետք է արգելվի, ինչպես նախատեսված էր մեր առաջարկած կարգավորմամբ։…
Մի շարք անձինք չհայտարարված պատերազմի են դուրս եկել՝ մանիպուլյացիաներ հյուսելով․ Ավինյանը՝ իրեն առնչվող մեկնաբանությունների մասին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետի ընտրություններին ու իրեն առնչվող մեկնաբանություններին։ Ավինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ինձ անհասկանալի պատճառներով մի շարք անձինք ու ԶԼՄ-ներ ինտենսիվորեն պատրաստվում են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին։ Եվ այդ համատեքստում չհայտարարված «պատերազմի» են դուրս եկել` առիթ-անառիթ գրեթե ամենօրյա ռեժիմով հորինվածքներ և մանիպուլյացիաներ հյուսելով ու տարածելով։…
Ավինյանն ընտրվել է ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կայքէջը հայտնել է, որ այսօր տեղի է ունեցել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը։ Այն բացեց Խորհրդի ամենատարեց անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանը: Ողջունելով և շնորհավորելով ներկաներին Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվելու համար, Յու.Սարգսյանը ներկայացրեց օրակարգի առաջին հարցը՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության վերաբերյալ։ «Հոգաբարձուների խորհրդի անդամ,…
Միացյալ Նահանգները միշտ կայուն գործընկեր են եղել Հայաստանի համար. Ավինյանի ուղերձը
Հուլիսի 2-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ-ի անկախության տոնի աթռթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. Սիրելի’ ամերիկացիներ, Երկրորդ անընդմեջ տարին է, որ մենք հուլիսի 4-ի տոնակատարությանը միանում ենք հեռավար կարգով: Ցավոք, շարունակվող համաճարակը մեզ զրկեց այս տոնական առիթով դեսպանության մեր ամերիկացի ընկերների և գործընկերների հետ ամուր ձեռքսեղմման հնարավորությունից: Այնուամենայնիվ, քանի որ…
Տիգրան Ավինյանը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին:
Հայկական կողմի արձանագրած զոհերի թիվը ոչ թե 4005 է այլ 3577. մի շարք լրատվակայքեր կեղծում են
Aysor.am լրատվակայքը, հղում անելով Առողջապահության նախարարությունից ստացված հարցմանը, գրել է, որ «2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի փետրվարի 13-ը ներառյալ կատարվել է 3577 դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Փետրվարի 13-ի դրությամբ 428 փորձանմուշ գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում»։ Մի շարք լրատվակայքեր, օգտվելով հրապարակումից, եզրակացրել են, որ հայկական կողմը փետրվարի 16-ի դրությամբ ունի 4005 զոհ։ Այս տեղեկությունը…
5 վերադարձած ռազմագերիները Խծաբերդից գերեվարված զինվորներից են (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Եվս 5 հայ ռազմագերիներ են վերադարձվել հայրենիք, նրանք Խծաբերդից գերեվարված զինվորներից են։ https://www.facebook.com/azatutyun/videos/867813377374253 Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայանի։
Ադրբեջանից հայրենիք վերադարձավ ևս 5 գերի
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայրենիք են վերադարձել 5 գերիներ։
Վարչապետը որոշում է ընդունել Տիգրան Ավինյանին գործուղել Սյունիքի մարզ
Հունվարի 27 -ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել Տիգրան Ավինյանին ՀՀ Սյունիքի մարզ գործուղելու մասին։ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով` 1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2021 թվականի հունվարի 29-ին գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով: 2. Տիգրան Ավինյանի` Հայաստանի Հանրապետության Սյունիքի…














