Ավստրիա
Մինչև 2022 թվականը կստեղծվեն շուրջ 800 բարձր վարձատրվող աշխատատեղեր՝ միջինում $1000 աշխատավարձով. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրում է. «Հարկային արտոնություն ստանալու համար ՀՀ կառավարությանը դիմել են շուրջ 130 բարձր տեխնոլոգիական նորաստեղծ ընկերություններ։ Մինչ օրս 89 արտոնություն ստացած ընկերություններում մինչև 2022 թվականը կստեղծվեն շուրջ 800 բարձր վարձատրվող աշխատատեղեր՝ միջինում $1000 աշխատավարձով։ Ընկերությունների շուրջ 20%-ը հիմնադրվել են հայրենադարձների կողմից, որոնք վերադարձել են ապրելու և աշխատելու ԱՄՆ-ից,…
Գերմանիայի Գրան պրիում Red Bull-ը պիտ-ստոպի արագության նոր ռեկորդ է սահմանել | Formula-1
«Ռեդ Բուլ»-ի մեխանիկները աչքի ընկան յուրահատուկ ձեռքբերմամբ գերմանական Գրան պրիի ընթացքում: Ավստրիական թիմի անդամները 1.88 վայրկյանում փոխել են Մաքս Վերստափենի ավտոմեքենայի անվադողերը: Սա Formula-1-ում պիտ-ստոպի արագության նոր ռեկորդ է: Հատկանշական է, որ նախորդ ռեկորդը նույնպես պատկանում է «Ռեդ Բուլ»-ին: Մեծ Բրիտանիայի Գրան պրիի ընթացքում թիմը ընդամենը 1,91 վայրկյանում ռեկորդ սահմանեց փոխելով Պիեռ Գասլիի մեքենայի անվադողերը։…
Հայտնի է Ավստրիայի խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրը
Ավստրիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 29-ին։ Այս մասին ասել է խորհրդարանի մամուլի ծառայությունը թվիթերյան պաշտոնական էջում։ Մամուլի ծառայությունը նշում է, որ որոշումը միաձայն ընդունվել է Ազգային խորհրդի գլխավոր կոմիտեի կողմից։ Մայիսի 27-ին Ազգային խորհուրդը անվստահություն էր հայտնել Սեբաստիան Կուրցի կառավարությանը կառավարական ճգնաժամի հետ կապված՝ փոխկանցլեր Հայնց-Քրիսթիան Շտրախեի հրաժարականի համատեքստում։…
Հաջողված են այն հասարակությունները կամ անհատները, որոնք ունեն ռազմավարական մտածողություն. Արմեն Գրիգորյան
Այսօր Վիեննայում Ավստրիայի Զինված ուժերի Պաշտպանական ազգային ակադեմիայի կողմից կազմակերպված «Վիեննայի Ռազմավարական 4-րդ համաժողովի» շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես եկավ բանախոսությամբ։ Բանախոսությանը հաջորդեց քննարկման և հարց ու պատասխանի փուլ։ Բանախոսության ամբողջական տարբերակը ներկայացնում ենք ստորև։ «Ընդհանրապես, մարդկության պատմությունը՝ ռազմավարությունների հաջողության և ձախողման պատմություններ են։ Ասածիս վառ օրինակ է՝ Լորենս Ֆրիդմանի «Ռազմավարություն» աշխատությունը, որտեղ հեղինակը…
Ավստրիայում վարորդական իրավունքի քննությունները թուրքերենով չեն ընդունի
2019 թվականի հունիսից Ավստրիայում վարորդական իրավունքի քննություններ թուրքերենով չեն ընդունի: Այս մասին տեղեկացնում է ORF-ն։ Թուրքերենը մինչև հիմա հաճախակիությամբ երկրորդ օգտագործվող լեզուն էր գերմաներենից հետո վարորդական իրավունքի քննություններ հանձնելիս։ Հիմա քննություն կարելի է հանձնել միայն չորս լեզվով՝ գերմաներեն, անգլերեն, սլովեներեն և խորվաթերեն։ Ավստրիական իշխանությունները հայտարարել են թուրքերենից 2018-ին հրաժարվելու ծրագրերի մասին։ Ավստրիայում 2019-ին մշակվել և…
Ավստրիան առաջին անգամ կին կանցլեր կունենա
Ավստրիայի Սահմանադրական դատարանի նախագահ Բրիգիտա Բիրլյայնը դարձել է կանցլեր: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելլենը հայտնել է, որ որոշում է կայացրել նրան նշանակել ժամանակավոր կանցլեր մինչև խորհրդարանական ընտրությունները: Նշենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են սեպտեմբերին։ Երեքշաբթի Ավստրիայի նախագահն ազատել էր կառավարությունը։ Երկու օր կանցլերի պարտականությունները կատարել է փոխկանցլեր Հարտվիգ…
Ավստրիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կանցլեր Կուրցի կառավարությանը
Ավստրիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել կանցլեր Սեբաստիան Կուրցին և երկրի կառավարությանը: Գործադիր իշխանության հրաժարականի օգտին են քվեարկել ընդդիմադիր և ծայրահեղ աջ կուսակցությունները: Այժմ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը պետք է կանցլերին և նախագահներին ազատի պաշտոնից և նախարարների կաբինետի նոր ղեկավար նշանակի: Ավստրիայում ճգնաժամ էր առաջացել քաղաքական սկանդալից հետո: Գերմանական պարբերականները տեսանյութ էին հրապարակել, որտեղ…
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Հայկ Մովսիսյանը կգործուղվի Վիեննա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ Հայկ Մովսիսյանը կգործուղվի Ավստրիա։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի իրականացման դիտարկման խմբի 10-րդ նստաշրջանին, ինչպես նաև դրան հաջորդող՝ ակտիվների վերադարձի հարցերով զբաղվող միջկառավարական աշխատանքային խմբի 13-րդ և միջազգային համագործակցության…
Ավստրիայի կանցլերը կոչ է արել խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը կոչ է արել ցրել իր կոալիցիան երկրի փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեի սկանդալային հրաժարականից հետո, որին մեղադրում են ռուսաստանցի հարուստ կնոջ հետ հանցավոր համաձայնության մեջ: Հիշեցնենք, որ Հայնց Քրիստիան Շտրախեն ենթադրաբար ռուսաստանցի հարուստ կնոջը պետական պատվերներում մասնաբաժին է խոստացել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ֆինանսական օգնության փոխարեն: «Բավական է, դա բավական է»,- ասել…
Ավստրիայի փոխքարտուղարը հրաժարական է տվել սկանդալային տեսանյութից հետո
Ավստրիայի փոխքարտուղար Հեյնց-Քրիստիան Շտրահը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ տարածվեց տեսանյութ, որտեղ նա ռուս կնոջ հետ քննարկում է ընտրություններում աջակցություն ցույց տալու հարցը: Խոսքը «ռուս միլիոնատեր» Ալենա Մակարովայի մասին է: Այս մասին հաղորդում է Ավստրիայի լրատվական գործակալությունը` վկայակոչելով ավստրիական իշխանությունների աղբյուրներին: Նշվում է, որ այս տեսանյութը հիմք է տալիս նոր կասկածների, առ այն,…
Ավստրիայի տարրական դպրոցներում արգելել են հիջաբ կրել
Ավստրիայում մինչև 10 տարեկան աղջիկներին արգելել են հիջաբ կրել։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն: Ավստրիայի երկպալատանի խորհրդարանը պահպանողական Ավստրիայի ժողովրդական կուսակցության և ծայրահեղ աջակողմյան Ավստրիայի ազատության կուսակցության աջակցությամբ, հավանություն է տվել տարրական դպրոցում կանացի գլխաշոր կրել արգելող օրինագծին: «Արգելվում է «գաղափարական կամ կրոնական նկատառումներով թելադրված և գլուխը ծածկող հագուստ կրել»,- նշված է օրենսդիրի որոշման…
Ավստրիան կարևորում է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցության խորացումը. Գուդրուն Քուգլեր
ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ներկայացուցիչները մայիսի 10-ին հանդիպել են Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը խոսել է երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների մասին, կարևորել օրենսդիր կառույցների բարեկամական խմբերի միջև համագործակցության խորացումը, արժևորել Ավստրիայի խորհրդարանական կառավարման…
Ավստրիայի Մաութհաուզենի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 74-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Ավստրիայում Հայաստանի դեսպանության աշխատակազմը մասնակցել է Լինց քաղաքի մերձակայքում գտնվող Մաութհաուզենի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 74-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Ծաղկեպսակներ զետեղվեցին 2009 թվականին Ավստրիայում ՀՀ դեսպանության և ՀՀ պաշտպանության նախարարության ջանքերով Մաութհաուզենի հիշատակի պատի վրա տեղադրված ֆաշիզմի դեմ պայքարում ընկած հայ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ: Հայաստանի դեսպանության կողմից ծաղկեպսակներ դրվեցին նաև համակենտրոնացման ճամբարի զոհերի գլխավոր…
Մայիսի մեկը աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է
Մայիսի 1-ին աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, նշվում է Աշխատանքի ու աշխատավորի միջազգային տոնը: Տոնը սկզբում կոչվել է «Աշխատավորների համերաշխության միջազգային օր». Մայիսի 1-ն իր ժամանակակից ձևով առաջացել է 19-րդ դարի կեսերին աշխատանքային շարժման մեջ, որի առաջ քաշած հիմնական պահանջներից մեկը 8-ժամյա աշխատանքային օրվա անցումն էր: 8-ժամյա աշխատանքային օրվա պահանջով 1856 թվականի ապրիլի…













