Կառավարություն
19:10 22/05/2019

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Հայկ Մովսիսյանը կգործուղվի Վիեննա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ Հայկ Մովսիսյանը կգործուղվի Ավստրիա։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի իրականացման դիտարկման խմբի 10-րդ նստաշրջանին, ինչպես նաև դրան հաջորդող՝ ակտիվների վերադարձի հարցերով զբաղվող միջկառավարական աշխատանքային խմբի 13-րդ և միջազգային համագործակցության հարցերով միջկառավարական փորձագիտական 8-րդ հանդիպումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ Հայկ Մովսիսյանի՝ 2019 թվականի մայիսի 26-ից մինչև հունիսի 1-ը Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին», – ասված է որոշման մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ