Արարատ Միրզոյան
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանին, որում մասնավորապես ասված է. «Մեծարգո՛ պարոն Միրզոյան,Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հայաստանի խորհրդարանը իր մեկդարյա գործունեության ընթացքում մշտապես եղել է ինչպես Մայր հայրենիքում պետականության ամրապնդման հիմնական ինստիտուտներից մեկը, այնպես էլ համահայկական…
Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը։ Այս մասին ասաց ԱԺ նախագահի քվեարկության արդյունքները ներկայացնող հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը։ 132 քվեաթերթիկներից 131-ը կողմ է եղել Արարատ Միրզոյանին, մեկը՝ անվավեր։ Արարատ Միրզոյանը միակ թեկնածուն էր։
Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից Վահագն Հովակիմյանը։ Այս մասին նիստը նախագահող Կնյազ Հասանովը հայտարարեց նիստի ընթացքում ու խոսքը փոխանցեց նրան՝ Ազգային ժողովի նախագահի ընտրության կարգը բացատրելու համար։ ԱԺ նախագահի ընտրությունը կազմակերպվելու է խորհրդարանի նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում՝ 13։30-14։30 ժամանակահատվածում՝ մեկ ժամ։ Այս մասին հայտարարեց Հովակիմյանը։ Նա ներկայացրեց նաև քվեաթերթիկը,…
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը: Միրզոյանին ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Արարատ Միրզոյանն ավելի քան 15 տարի ակտիվ ներգրավված է եղել Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքում: 2017թ.-ի ապրիլին ընտրվել է ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր, եղել է «Ելք» խմբակցության անդամ: 2018թ. մայիսից զբաղեցրել…
«Իմ անձնական դիրքորոշումը արդեն ներկայացվել է իմ ներկայացրած առաջարկներով: Ես կարծում եմ, որ ԱԱԾ-ն այնուամենայնիվ պետք է մնա վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության մասը դեռ կարելի է քննարկել»,- 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ ասել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։ Արարատ Միրզոյանը նաև հավելել է, որ այդ հարցը կառավարության…
Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները կոալիցիոն հուշագիր չեն ստորագրի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 10-ին 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Հարցին, թե արդյոք ճիշտ է տեղեկությունը, որ «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները կոալիցիոն հուշագիր կստորագրեն ու ԲՀԿ-ն…
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարաեց, թե ովքեր են կառավարությունից Ազգային ժողով գնալու։ «Մեր գործընկերներից երեքը ստանալու են ԱԺ պատգամավորական մանդատ՝ Արարատ Միրզոյանը, Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը և Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը», – ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նրանց կառավարությունում համատեղ աշխատանքի համար։ «Կարծում եմ՝ արժի նրանց ծափահարել», –…
Հայաստանի բարձրաստիճան գրեթե բոլոր պաշտոնյաները Նոր տարին դիմավորելու են Հայաստանում: Մասնավորապես, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ամանորյա եւ Սուրբ Ծննդյան տոներն անցկացնելու է Երեւանում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանը: Հարցին, թե Նիկոլ Փաշինյանն այդ օրերին ինչ-որ այցեր, հանդիպումներ ունենալո՞ւ է կամ միջոցառումների մասնակցելո՞ւ է, Եղոյանը փոխանցեց, որ վարչապետի…
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքյան գրառման միջոցով անդրադարձել է Մամեդյարովի արած հայտարարությանը։ «Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել: Պրն Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին․ ի վերջո արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը։ Դա նրանց բնական, անօտարելի,…
Անտառապահներին արտահագուստ տրամադրելու հարցը գործադիրն այսօր բավական երկար քննարկեց և ի վերջո հավանության արժանացրեց: Որոշումը ներկայացրեց բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը: Գրիգորյանն առաջարկեց անտառային կոմիտեի խնայված միջոցներից 37,2 միլիոն դրամը փոխանցել Հայանտառ ՊՈԱԿ-ին, որպեսզի կանոնադրական խնդիրների լուծման նպատակով անտառապահներին հատուկ համազգեստ տրամադրվի, որը նախկինում չի տրամադրվել: «Որոշակի առումով կտարբերակվի անատառապահը քաղաքացուց, որը գտնվում է անտառում»,…
ԱԺ 7-րդ գումարման Ազգային ժողովում երրորդ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը, տեղեկացնում է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։ Նկատենք, որ «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ժողովում դեկտեմբերի 19-ին որոշվել է ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել Արարատ Միրզոյանի թեկնածությունը, իսկ երկու փոխնախագահների պաշտոնում՝ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի։ Խորհրդարանում «Իմ քայլը» դաշինքի խմբակցությունը կղեկավարի…
«Իմ քայլը» դաշինքն այսօր երեկոյան հրավիրած նիստում որոշել է ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկել Արարատ Միրզոյանի, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները: Այս մասին քննարկումից հետո լրագրողներին հայտնեց Ալեն Սիմոնյանը: Խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջարկվել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Հակոբ Սիմիդյանի թեկնածությունը: «Իմ…
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ում թեկնածությունը դեկտեմբերի 19-ին «Իմ քայլը» դաշինքի նիստի ժամանակ որոշում է կայացվել առաջադրել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, հայտարարել է, որ իր ցանկությունն է լինել օրենսդիրում: Այս մասին նա ասաց «Մարիոթ» հյուրանոցում «Իմ քայլը» դաշինքի նիստի ավարտից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին: «Իմ ցանկությունն էր լինել օրենսդիրում: Մենք խոսել ենք,…
Լենա Նազարյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը Արարատ Միրզոյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ նախագահի պաշտոնում, իսկ իր թեկնածությունը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում։