Արթուր Վանեցյան
Արթուր Վանեցյանը պարզաբանել է ԱԱԾ փոխտնօրենի հրաժարականի պատճառը
Մայիսի 30-ին կառավարության նիստից հետո ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ պարզաբանել է, թե ինչու է ԱԱԾ փոխտնօրենը հրաժարական տվել: «Հարությունյանն ԱԱԾ մարմիններում ծառայել է շուրջ 35 և ավել տարի: Նա զեկուցագրով դիմեց` իրեն երկարամյա ծառայությունից ազատելու խնդրանքով»,- ասել է ԱԱԾ պետը: Հիշեցնենք, որ օրեր առաջ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայր՝ Արզուման…
Սամվել Բաբայանի կողմնակիցների մեքենայի վրա հարձակման դեպքը բացահայտված է. Վանեցյան
Սամվել Բաբայանի կողմնակիցների մեքենայի վրա հարձակման դեպքը ամբողջովին բացահայտված է։ Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «ԱԱԾ-ն այս գործով զբաղվում է, գործն ամբողջությամբ բացահայտված է, շրջանակը պարզ է։ Որևէ դավադրություն կամ ինչ-որ մի բան ման գալ պետք չէ, դա երկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ…
ԱԱԾ-ն ևս պետք է ենթարկվի վեթինգի․ Վանեցյան
Բոլորը պետք է ենթարկվեն վեթինգի, այդ թվում ԱԱԾ–ն, այդ թվում, եթե անհրաժեշտություն լինի ԱԱԾ ղեկավարը։ Այս մասին այսօր՝ մայիսի 28–ին, Սարդարապատում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Հարցին, թե մտավախություն չունի՞, որ վեթինգից հետո ջրի երես դուրս կգան նախորդ իշխանությունների հետ իր ունեցած կապերը՝ հաշվի առնելով, որ նախկին համակարգում է աշխատել, ԱԱԾ տնօրենը…
Կա՛մ Սանասարյանը գնում է պատժախուց, կա՛մ Վանեցյանը՝ կադրերի ռեզերվ
Սանասարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը Հայաստանի հեղափոխական հանրությանը բաժանեց երկու խմբի. քաղաքացիներ, ովքեր ԱԱԾ հանդեպ հրապարակային անվստահություն են հայտնում և ջանում պաշտպանել հեղափոխական Դավիթին թավշյա իշխանություններից, և նրանք, ովքեր արտահայտվում են, Փաշինյանի ասած, «Դավիթը մեր ընկերն է, բայց…» համատեքստում: Չհաշված շահագրգիռ որոշ շրջանակների ակտիվ վերլուծությունները, թե՝ տեսեք իշխանությունը թևերի է բաժանվում, ոչ յուրայիններին օտարում են, հեղափոխությունը…
ՀՀ ԱԱԾ տնօրենն ընդունել է վրաց գործընկերոջը
Մայիսի 24-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը Երևանում հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրի հետ: ՀՀ ԱԱԾ տնօրենը և Վախթանգ Գոմելաուրին քննարկել են երկու երկրների անվտանգության ծառայությունների փոխգործակցության հեռանկարները, տարածաշրջանային ներկա զարգացումները, ինչպես նաև՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև երկու պետությունների անվտանգության ծառայությունների միջև…
Կոչ կանեմ Վանեցյանին նախ մտածել և հետո նոր խոսել. Իոաննիսյանի պատասխանը Վանեցյանին
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի անդամ Դանիել Իոաննիսյանը արձագանքել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին: Նշենք, որ Արթուր Վանեցյանը մայիսի 24-ին լրագրողների հետ զրույցում կոչ էր արել Իոաննիսյանին «հանգիստ նստել տեղը»՝ հերքելով Դանիել Իոաննիսյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքները: Նրան ի պատասխան Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արթուր Վանեցյանն ինձ մեղադրեց իրեն պատվերով քննադատելու մեջ և…
Ժամանակը կգա, ամեն ինչ կասենք. Վանեցյանը՝ Քոչարյանի գործով դատարանի վրա դրսից ազդեցության մասին
Մայիսի 24-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չցանկացավ պատասխանել այն հարցին, թե արդյոք ԱԱԾ-ի լիազորությունների մեջ չի մտնում պարզել, թե դրսից ինչ հնարավոր ազդեցություն է եղել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննություն իրականացնող դատարանի և դատավորի վրա: «Այդ հարցին, անկեղծ ասած, մի քիչ կխուսափեմ պատասխանել, որովհետև եթե հիմա ինչ-որ պատասխան տամ, բա…
Խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին հանգիստ նստի տեղը. Արթուր Վանեցյան
Մայիսի 24-ին Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանելիս ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը արձագանքել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի հայտարարություններին, որով Վանեցյանը մեղադրվում էր մի քանի քրեական հեղինակությունների` Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու մեջ: Անդրադառնալով Թոխմախի Բաբոյին՝ «Իր հետ ես ծանոթ եմ դեռևս 1996-ից, երբ ես ծառայում էի ՀՀ…
Ես անհրաժեշտություն եմ տեսնում առհասարակ ամբողջ պետական համակարգը ենթարկել վեթինգի. Արթուր Վանեցյան
Մայիսի 24-ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Ազգային ժողովում պատասխանել է վեթինգ անցկացնելու վերաբերյալ լրագրողների հարցին: «Անկեղծ ասած չգիտեմ`օրե՞նք, թե՞ որոշում է լինելու վեթինգի վերաբերյալ: Լինելուց հետո, երբ հստակ նշված կլինի, թե ինչ է իրենից ներկայացնում վեթինգը, և ինչպես ենք մենք պատկերացնում այն, եթե ԱԱԾ-ն այդ գործընթացում կունենա իր անելիքները, ԱԱԾ-ն միանշանակ կիրականացնի իր անելիքները», –…
Քաղաքացիները դիմել են սադրանքների. Վանեցյանը՝ Բագրատաշենի անցակետի դեպքի մասին
Մայիսի 24-ին Ազգային ժողովում Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստի ընդմիջման ընթացքում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից լրագրողները հետաքրքրվել են Բագրատաշենի անցակետում տեղի ունեցած միջադեպի մանրամասներով: «Բագրատաշենում միջոցառումն իրականացվել է օրենքին համապատասխան, ԱԱԾ աշխատակիցների կողմից որևէ խախտում չի եղել: Հակառակը, քաղաքացիները դիմել են սադրանքների, փորձել են տպավորություն ստեղծել, որ կինքնավնասվեն, ինքնասպան կլինեն»: Վանեցյանը…
Վանեցյանը հանդիպել է Red Eagles-ի անդամների հետ
Այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի և Red Eagles ֆան շարժման ներկայացուցիչների միջև։ Այս հանդիպումից հետո Red Eagles ֆան շարժման ֆեյսբուքյան էջում տեղադրվել է հայտարարություն, որում ասվում է. «Հանդիպման ընթացքում քննարկվել են Red Eagles ֆան շարժման կողմից բարձրացված խնդիրները, ներկայացվել է ստեղծված իրավիճակը, առաջացման պատճառները և հնարավոր լուծման ուղիները։ Հանդիպման արդյունքում ՀՖՖ…
Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մասին
ՀՀ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոյ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն՝ հեղափոխությունից առաջ նախկին իշխանութունների կողմից ԱԱԾ-ում նյութերի ոչնչացման մասին։ «Ծառայողական քննություն է ընթանում, և այն բոլոր հարցերին կպատասխանի», – նշեց ԱԱԾ պետը։
Ուկրաինայի պատգամավորի հետ կապված միջադեպը Ռուսաստանի հետ կապ չունի. Վանեցյան
Սուտ տեղեկություն է տարածվել, ինչի արդյունքում էլ ստացվել է, թե իբր Ուկրաինայի պատգամավորի մուտքը Հայաստան խոչընդոտվել է Ռուսաստանի պահանջով: Նման բան չկա: «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «2015 թվականին Մուսթաֆա Նայեմը, օտարերկրացիների մասին օրենքի համաձայն, ընդգրկվել է Հայաստանում անցանկալի անձանց ցուցակում, և նրա մուտքի վրա արգելք է դրվել: Դա…
Հայաստանի հատուկջոկատայինները Չեչնիայում էին. այնտեղ է եղել նաև Վանեցյանը
Գրոզնիի հանդիսությունների «Սաֆիա» պալատում ամփոփել են ուժային ստորաբաժանումների մարտավարական հրաձգության VII բաց առաջնության արդյունքները: Առաջնությունը նվիրված էր Չեչնիայի առաջին նախագահ Ահմատ-Խաջի Կադիրովի հիշատակին: Մասնակիցներին պարգևները հանձնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը: Պարգևատրության հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը: Այս մասին տեղեկացրել է Չեչնիայի կառավարության պաշտոնական կայքը: Նշենք, որ Հայաստանի ԱԱԾ…










