Արթուր Վանեցյան
Ծառուկյանը և Վանեցյանը մասնակցել են սիրողական ֆուտբոլի մրցաշարի բացման արարողությանը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը մայիսի 2-ին Արտաշատում մասնակցել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության սիրողական ֆուտբոլի փոխանցիկ գավաթի` Արարատի մարզային խաղարկության բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Ողջույնի խոսքում ՀԱՕԿ նախագահը շեշտել է, որ այսպիսի միջոցառումներ պետք է անցկացվեն Հայաստանի բոլոր մարզերում. «Սա…
Չեմ կարծում, որ անդահամատության կարիք է լինելու․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)
Այսօր ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Լրագրողներից մեկը փորձեց ճշտել՝ արդյո՞ք ԱԱԾ ղեկավարը տեղյակ է այն տեսանյութի լինել-չլինելու մասին, որում Դավիթ Սանասարյանը կաշառք է վերցնում։ Հարցին ի պատասխան՝ Արթուր Վանեցյանը նշեց․ «Չեմ կարծում, որ անդահամատության կարիք է լինելու»։ ԱԱԾ ղեկավարը, հավանաբար, նկատի ուներ Սանասարյանի հայտարարությունը մամուլի ասուլիսի ժամանակ, որում վերջինս խոսք է…
Արհեստական աղմուկ է ստեղծվել ԱԱԾ-ի ու իմ անձի շուրջ. Արթուր Վանեցյան
Արարատում լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեզյանն ասաց, որ արհեստական աղմուկ է ստեղծվել ԱԱԾ-ի ու իր անձի շուրջ, և հավելեց, որ չգիտի, թե դա ում է ձեռք տալիս: Լրագրողի դիտարկմանը, թե միջիշխանական կռիվ է ԱԱԾ-ի ու Պետական վերահսկողական ծառայության միջև, Արթուր Վանեցյանն արձագանքեց. «ԱԱԾ-ն ՊՎԾ-ի հետ ի՞նչ ունի կիսելու»։ Լրագրողի մյուս դիտարկմանը, թե ՊՎԾ-ն…
Իմ և Արթուր Վանեցյանի հարաբերությունները պետք է կապ չունենան այս քրեական գործի հետ. Դավիթ Սանասարյան
Ապրիլի 30-ին լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ Դավիթ Սանասարյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ հարաբերություններ ունի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, նշեց, որ իր և Արթուր Վանեցյանի հարաբերությունները որևէ ձևով պետք է կապ չունենան այս քրեական գործի հետ: «Մենք ունեցել ենք աշխատանքային հարաբերություններ, և որևիցե խնդիր չի եղել: Բայց կոչը շատ հստակ է, որ…
ԶՈՒ-ն փոխում է ամեն ինչ, իսկ Միքայել Հարությունյանը քանի տարի է` չի աշխատել․ ԱԱԾ տնօրեն
Չեմ կարծում, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը տիրապետում է այնպիսի տեղեկության, որը կարող է սպառնալ Հայաստանի անվտանգությանը: Այս թեմային ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ լրագրողների հետ զրույցում: Ինչ վերաբերում է ՀՀ պաշտապանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, Վանեցյանն ասաց. «Պաշտպանության նախկին նախարարի մասով կարող են լինել որոշակի խնդիրներ, բայց պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը քանի տարի…
Վանեցյանը որևէ խնդիր չի տեսնում, որ Սանասարյանի գործը ԱԱԾ վարույթից տեղափոխվի ՀՔԾ
Որևէ խնդիր չեմ տեսնում, որ Դավիթ Սանասարյանի գործը Ազգային անվտնագության ծառայության վարույթից տեղափոխվի Հատուկ քննչական ծառայության վարույթ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Տեղյակ եմ, որ պարոն Սանասարյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին՝ խնդրելով տեղափոխել վարույթը ՀՔԾ, և, անկեղծ ասած, որևէ խնդիր չեմ տեսնում այդ տեղափոխման հետ կապված, որովհետև մեկ վայրկյան կասկած…
Բոլոր երկրներում էլ նման բան կարող է պատահել. Սանասարյանը՝ իր գործի մասին
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը իր վերաբերյալ քրեական գործի մասին լրագրողների հարցրին հրաժարվում էր պատասխանել։ «Քրեական գործի վերաբերյալ՝ ուզում է 360 աստիճան պտտվեք, վերադառնաք, ես նորից նույնն եմ ասելու։ Մեր քաղաքացիներին այսօր այդ գործը չի հետաքրքրում», – ասաց Դ.Սանասարյանը։ Նա նշեց, որ ինքը վստահ է՝ Հայաստանի Հանրապետությունը դառնալու է «շատ…
Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատաքննության օրը հայտնի է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր ավարտվեց Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործով նախնական դատական նիստը: Գործով դատաքննության օր նշանակվեց հունիսի 25-ին: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց հրապարակայնորեն հերքում: Խոսքը վերաբերում է Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի ասուլիսում հնչեցված այն արտահայտությանը,…
Հաջողվել է պարզել, թե ով է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի հետևում թաքնվող ձերբակալված անձը. Politik.am
Politik.am-ը հայտնում է, որ իրեն հաջողվել է պարզել, թե ով է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի հետևում թաքնվող ձերբակալված անձը: «Ապրիլի 9-ին հայտնի դարձավ, որ «Դուխով Հայաստան» «ֆեյք» էջի համակարգողներից մեկը կալանավորվել է։ Հարուցվել է գործ՝ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում…
Արթուր Վանեցյանը պարգևատրել է Վալերիյ Օսիպյանին
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը «Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» կրծքանշանով պարգևատրեց ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին: Վանեցյանն Օսիպյանի պարգևը հանձնեց ՀՀ ոստիկանության 101-ամյակի կապակցությամբ հրավիրված հանդիսավոր նիստի ժամանակ: «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ու Ոստիկանության միջև համագործակցության ամրապնդման և հանցավորության դեմ համատեղ պայքարի գործում ունեցած ներդրումների համար…
Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է․ Արթուր վանեցյան
ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է։ Այս մասին Armtimes-ի պատասխան ասել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, աշխատանքները կկատարվեն կիմանաք», – եզրափակեց Վանեցյանը։ Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը գտնվում է հետախուզման մեջ: Նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը դատարան է ներկայացվել ապրիլի 13-ին:
Վանեցյանը պարզաբանել է, թե որ ֆեյք-օգտատերերն են հայտնվելու իրենց ուշադրության կենտրոնում
Համացանցում ֆեյք-հաշիվ ունենալը յուրաքանչյուրի իրավունքն է, եթե այն չի տարածում տեղեկություն, որն իր մեջ հանցակազմ կպարունակի: Այս մասին ապրիլի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը` անդրադառնալով վերջին օրերին լայն հնչեղություն ստացած ֆեյք-օգտատերերին պատասխանատվության ենթարկելու հարցին: «Մարդու անանուն հանդես գալն իր իրավունքներից մեկն է, որը խախտել որևէ մեկն իրավունք չունի: Այլ…
«Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջի համակարգողը կալանավորվել է
Կալանավորվել է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը համակարգող անձը: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանից: Վերջինիս խոսքով` անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է`ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները, որ կատարվել են հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ…
Արթուր Վանեցյանն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի պատվիրակությանը
Ս.թ. ապրիլի 9-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն գնդապետ Ա. Գ. Վանեցյանն ընդունեց ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի պատվիրակությանը՝ Կենտրոնի ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Ս. Գ. Դուդկոյի գլխավորությամբ, որը ժամանել է շտաբային բանակցությունների անցկացման նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունում ս.թ. սեպտեմբերին նախատեսվող` ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների՝ «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի նախապատրաստման շրջանակներում: Վարժանքին մասնակցելու են ԱՊՀ մասնակից…












